Ապրիլ 08, 2020 18:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Սպառազինական մրցակցություն Ադրբեջանի և Հայաստանի միջև

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է, որ այդ երկիրը Ռուսաստանից ժամանակակից կործանիչներ է գնելու:

Հաղորդման համաձայն, Ռուսաստան կատարած այցի ընթացքում, Ադրբեջանի ռազմական պատվիրակությունը հայտնել է, որ Բաքուն ցանկանում է Մոսկվայից ձեռք բերել ժամանակակից MiG-35 և Sukhoi 25 կործանիչներ, ինչը հաստատվել է Ռուսաստանի կողմից:

Ավելի վաղ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը Ռուսաստանից գնել և ստացել են MiG-25, MiG-29, Sukhoi-24 և Sukhoi-25 կործանիչներ:

Միաժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այդ երկրի կողմից ժամանակակից զենք արտադրելու մասին:

Փաշինյանի խոսքերով, այդ զենքի արտադրությունը փաստում է, որ Հայաստանը ունի մասնագետներ, որոնք  կարող են   զենք արտադրել: Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետը հայտարարել է առաջիկայում այդ երկրի արտադրած զենքը միջազգային շուկաներ արտահանելու  Երևանի կառավարության ջանքերի մասին:

Հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության շարունակվելը, փորձագետները կարծում են որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը և Ադրբեջանի կողմից նոր կործանիչներ գնելու հայտարարությունը կողմերի միջև հռետորաբանության շարունակությունն է: 

Ստոկհոլմի խաղաղության հետազոտության ինստիտուտը նույնպես հայտարարել է, որ անցած հինգ տարիների ընթացքում Հայաստանը 415 տոկոսով ավելացրել է զենքի գնումը:

ՀՀ ՊՆ մամուլի նախկին  խոսնակ Արծրուն Հովհանիսյանն ասել է, որ վերջին երկու տարիների  ընթացքում Հայաստանը մեծ քանակությամբ արդիական զենք է գնել: Փաստն այն է, որ ղարաբաղյան հակամարտության շարունակումը անհրաժեշտ ենթահող  է ստեղծել կողմերի համար՝ ներգրավվելու սպառազինությունների մրցավազքի մեջ:

Հակամարտող կողմերը լրացուցիչ ջանքեր են գործադրել առաջադեմ զենքեր ձեռք բերելու և պահելու համար:

Ադրբեջանը  միլիարդավոր դոլարների ռազմական գնումներ է արել Ռուսաստանից, Իսրայելից, Հարավային Կորեայից, Թուրքիայից, Պակիստանից և զենք վաճառող այլ աղբյուրներից: Փոխարեն Հայաստանը փորձել է, արդիական հրթիռներ ձեռք բերել Ռուսաստանից:

Այս բոլոր քայլերը վկայում ե երկու երկրի միջև սպառազինական մրցակցության և Հարավային Կովկասում  ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին :

Ռուս քաղաքական փորձագետ Ալեքսանդր Խրամիչկինի կարծիքով, հավանական է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև  պատերազմը վերսկսվի:  Երևանի և Բաքվի առաջնորդները շարունակում են իրար դեմ ուղղված հայտարարություններ անել, իսկ հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացում առաջընթաց չի նկատվում: 

Փորձագետների կարծիքով, հակամարտող կողմերը չունեն երկարաժամկետ կամ նույնիսկ միջնաժամկետ պատերազմի կարողություն և եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը վերսկսվի, այն երկար չի տևի:

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ