Մայիս 21, 2020 17:39 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21-05-2020

Սիոնիստական ​​ռեժիմը կազմավորվել է Միացյալ Նահանգների և Բրիտանիայի կողմից պաղեստինցիների տարածքների հաշվին: Դա լավ ծառայություն էր սիոնիստների համար մի տեսակ ծառայություն էր սիոնիստներին որոնք իրենց ֆինանսական հսկողության և քաղաքական ազդեցության տակ էին վերցրել Լոնդոնն ու Նյու Յորքը:

Մարդոմսալարի օրաթերթ

Մենք չենք հանդուրժի որևէ մեր տանկերի ճանապարհին հարուցված որևէ խոչընդոտ

 

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն ասել է.  «Միացյալ Նահանգները և մյուսները քաջ գիտակցում են, որ եթե փորձեն խանգարել մեր նավերի ընթացքին, կտրուկ ու վճռական պատասխան կստանան»:

Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, չորեքշաբթի օրը կառավարության նիստի շրջանակում ընդգծել է. «Տանկերների ճանապարհին խոչընդոտներ առաջացնելը  հակասում է միջազգային օրենքներին ու անվտանգությանը, ուստի թե՛ միջազգային կազմակերպությունները և թե՛ այն երկրները, որոնք զգայուն  են ջրային տարածքների անվտանգության ու կանոնակարգերի նկատմամբ, պետք է արձագանքեն այս խնդրին»:

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ից Իրաքից վտարումը վերջնական է

Իրաքի խորհրդարանի փոխնախագահ Հասան ալ-Քաբին շեշտել է, որ ամերիկյան զորքերի ներկայությունը Իրաքի տարածքում ակնհայտ խախտում է իրաքյան ինքնիշխանությունը և կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի նրանց արտաքսելու համար:

 Հասան ալ-Քաբին ասել է, որ Մուստաֆա Քազեմին հնարավորություն ունի ամերիկյան զորքերը Իրաքից դուրս հանել:

Նա Բաղդադի կառավարությանը կոչ է արել ամերիկացիներին վտարել Իրաքից:

 

Իրան օրաթերթ

1948 թ.ին Սիոնիստական ​​ռեժիմի ի հայտ գալուց և ձևավորումից ի վեր, այս զգայուն և կարևոր տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև որը սպառնում տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը:

Սիոնիստական ​​ռեժիմը  կազմավորվել էր Միացյալ Նահանգների և Բրիտանիայի կողմից պաղեստինցիների տարածքների մի մասի հաշվին: Դա լավ ծառայություն էր սիոնիստներին, որոնք իրենց ֆինանսական հսկողության և քաղաքական ազդեցության տակ էին վերցրել Լոնդոնն ու Նյու Յորքը:

Սիոնիստական ​​ռեժիմը ոչ լեգիտիմ առավարություն է, որը շարունակում է ապրել քաոս ուանապահովություն տարածելով և տարածաշրջանի համար շատ խնդիրներ է ստեղծել: Արաբական երկրներին չորս պատերազմներիի պարտադրումը և Լիբանանի հարավային շրջանների դեմ հարձակումները այս դավադրությունների հստակ օրինակներն են:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Արդյո՞ք դեմոկրատների հաղթանակը 2020 թվականի ընտրություններում կազդի՞ միջուկային գործարքի վրա:

Բայդենի արտաքին հարցերով խորհրդական Թոնի Բլինգենը ասել է.«Բայդենը ձգտում է բարելավել գործող համաձայնագիրը կամ Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել: Իրանը պետք է վերադառնա ՀԳՀԾ: Օգտվելով  նախկին պայմանագրից, Բայդենը ձգտում է երկարաժամկետ գործարք կնքել Իրանի հետ»:

Բայդենի արտաքին հարցերով խորհրդական Թոնի Բլինգենի խոսումէ  համաձայնագրի բարելավման և ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների լիարժեք կատարման մասին, առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն:

 

aysor.am

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 127 մարդ է մահացել

 

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 127 մարդ է մահացել, ասված է COVID-19- ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:

Երկրում վերջին օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 8849 նոր դեպք: COVID-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 317 554-ի:Ապաքինվել է ընդհանուր առմամբ 92 681 պացիենտ:

 

Panorama.am

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն. Փաշինյան

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Panorama.am-ը։

Նա նշեց, որ երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, մահերի ընդհանուր թիվը հասել է 70-ի։ 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի հետ կապված հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ տեղեկանք էր ուզել, որտեղից զարմանալի փաստեր է իմացել։

Ըստ նրա, հանրության շրջանում նույնիսկ քննարկում են, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնվեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ, այսինքն՝ ախտորոշումը լինի դրական։

aysor.am

Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Նախնական դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին։Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը քննելու է դատավոր Տիգրան Գրիգորյանը։

Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանել։

 

armedia.am

ՀՀ կշարունակի սերտորեն համագործակցել Արցախի նոր իշխանությունների հետ. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Արցախի նորընտրի նախագահի՝ Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությունը։

«Հարկ եմ համարում նշել, որ պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը՝ լինեն դրանք հայտարարությունների, թե միջազգային հաձնառությունների խախտմամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են, որոնք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմերի դիրքորոշումների և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրա: Այնուհանդերձ, դրանք միանշանակորեն վնասում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը, որն անհրաժեշտ է բովանդակային հարցերի դիտարկման համար: Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախի ժողովրդին ժողովրդավարական գործընթացների արդյունքում իշխանություն ձևավորելու կապակցությամբ՝ ցանկանում ենք վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի սերտորեն համագործակցել խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող նոր իշխանությունների հետ և այդ համատեքստում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմանափակման», - ասված է ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ