Մայիս 21, 2020 18:20 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Ղարաբաղյան հակամարտության կողմերը միաժամանակ զորավարժություն են անցկացնում

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում։ Միաժամանակյա զորավարժությունները վկայում են Ղարաբաղյան հակամարտության թշնամի կողմերի միջև լարվածություն ծագելու հավանականության մասին:

Արդբեջանը մայիսի 18-ից լայնածավալ զորավարժություններ է սկսել, որոնց մասնակցում են  10 հազար զինծառայողներ, շուրջ 120 միավոր տանկ եւ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, ինչպես նաեւ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։ Այս զորավարժությունը կտևի մինչեւ մայիսի 22-ը:Սրան զուգահեռ մայիսի 19-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է եռօրյա լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և  վարումը» թեմայով:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժության նպատակն է ստուգել հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունները, ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները եւ դաշտային վարժվածությունը:

Ադրբեջանի զորավարժությունը ընթանում է մայիսի 18-22-ը, իսկ Հայաստանինը՝ մայիսի 19-21-ը:

Հայաստանի և Ադրբեջանի զորավարժությունների միաժամանակ անցկացումը մտահոգել է հայ և ազերի, ինչպես նաև տարածաշրջանի ժողովուրդներին: Ընդսմին անցած երկու տարվա ընթացքում երկու հարևան և թշնամի երկրների սպառազինական մրցավազքը գտնվում է երկու երկրի աշխատանքային օրակարգում:

Անտարակույս թշնամի երկրների կողմից  սպառազինությունների  գնումների կտրուկ աճը վկայում է այն մասին, որ  կողմերը չեն ցանկանում փոխզիջման գնալ՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ տալու նպատակով:

Անցած մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից արդիական կործանիչների գնմամբ, Ադրբեջանի բանակի օդուժը համալրվել է Միգ-25, Միգ-29 , Սուխոյ -24 և Սուխոյ-25 կործանիչներով: Իսկ Հայաստանի կառավարությունը փորձել է ելքեր գտնել Ադրբեջանի սպառազինական գնումներին հակադարձելու համար:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց հայ ռազմական մասնագետների կողմից նոր ու տեղական զենք արտադրելու մասին: Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը հրապարակեց հաղորդագրություն և տեղեկացրեց ռուսական արդիական կործանիչներ գնելու մասին:

Անցած տարի ՀՀ վարչապետն իր ելույթներից մեկում ասել է. «Ես ուզում եմ ձեզ ակնարկել մի նորության մասին, որն ամբողջական չեմ կարող ասել, սակայն նշեմ, որ մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալրի արտադրանքի մի նմուշ, որը վկայում է, որ  Հայաստանում  ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակում է։ Այդ նմուշը ոչ միայն գերժամանակակից է, այլև զրոյից հավաքվել է Հայաստանում»,-ասել էր Փաշինյանը։

Փաշինյանի այդ հայտարարությունից հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց մի հաղորդագրություն, որում հայտնեց ռուսական արդիական կործանիչներ գնելու մասին:

Երևանի ու Բաքվի պաշտոնատարների փոխադարձ հրահրիչ հայտարարությունները, վկայում են երկու կողմերի միջև սպառազինական մրցավազքի առկայության մասին: 

Ստոկհոլմի խաղաղության հետազոտական ​​ինստիտուտը սույն թվականի մարտ ամսին հայտարարել է,որ Հայաստանն անցած հինգ տարվա ընթացքում իր սպառազինական գնումներն ավելացրել է ավելի քան չորս տոկոսով:

Հաշվի առնելով անցած երկու տարիների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի սպառազինական մրցավազքը, պետք է ասել, որ երկու երկրի զորավարժությունների միաժամանակ անցկացումը կարող է  լինել երկու հարևան երկրի միջև խաղաղության համաձայնագրերի իրագործմանն ուղղված վերջին հարվածը: 

 

Պիտակ

Մեկնաբանություններ