Մայիս 22, 2020 10:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.05.2020

Դատապարտելով Արևմտյան ափի տարածքները Սիոնիստական ​​ռեժիմին միացնելու նախագիծը, Վատիկանը Թել Ավիվին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը:

Իրան

Վատիկանը դեմ է արտահայտվել Արևմտյան ափի տարածքներն Իսրայելին կցելու ծրագրին

Վատիկանի ԱԳՆ Եպիսկոպոս պոլ Ռիչարդ Գալագերը, Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր բանակցող և գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում, մտահոգություն է հայտնել Արևմտյան ափի տարածքներն Իսրայելին կցելու որոշման կապակցությամբ:  

Այն բանից հետո, երբ Իսրայելի նոր կառավարությունը որոշում  կայացրեց ԱՄՆ-ի վիճահարույց «դարի գործարք» նախագծի շրջանակում Արևմտյան ափի տարածքները կցել ռեժիմի կողմից բռնագրավված տարածքներին, Արևմտյան Ասիայում իրավիճակը սրվել է:

Վատիկանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ  Իսրայելը պետք է հարգի միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի բանաձևերը:

 

Համշահրի օրաթերթ

Կորոնավիրուսի իրականացրած հեղաշրջումը. 2020թ նախագահական ընտրություններում Թրամփը պարտվելու է

Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված մոդելի համաձայն, որի միջոցով մինչ այժմ հանարավոր է եղել կանխատեսել ԱՄՆ-ի նախագահական 18 ընտրություններից 16-ի հաղթողին, հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ աճող գործազրկությունը, եկամուտների անկումը և անկառավարելի գնաճը, ԱՄՆ գործող նախագահը ընտրություններում հաղթելու շանս չունի և կարող է ստանալ ձայների առավելագույնը 35 տոկոսը:

Կորոնավիրուսի բռնկումից և դրա տնտեսական հետևանքներից առաջ կանխատեսվել էր, որ  Թրամփը կհաղթի ձայների 55 տոկոսով:

Եթե ​​Թրամփը այս անգամ ձախողվի, կարելի է ասել, որ կորոնավիրուսը նրա համար կխաղա այն դերը, որ ունեցավ Իրաքի պատերազմը՝ Բուշի համար:

 

Էթեմադ օրաթերթ

Իսրայելական մեծ թվով կայքեր ենթարկվել են կիբեր հաձակման

Այն պայմաններում, երբ Սիոնիստական ​​ռեժիմի կիբերանվտանգության պատասխանատուները նախազգուշացնում էին ռեժիմի տվյալների բազայի վրա հարձակման մասին և կոչ անում բարձրացնել դրանց պաշտպանվածության մակարդակը, իսրայելական շատ կայքեր հարձակման են ենթարկվել:

Իսրայելական ԶԼՄ-ները, վկայակոչելով ռեժիմի պաշտոնյաներին, հաղորդել են, որ երեկ տեղի է ունեցել խոշոր կիբերհարձակում, որի հետևանքով կոտրվել են մեծ թվով եբրայերեն լեզվով կայքեր:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Յուղոտ կերակուրը կարող է խանգարել կենտրոնացմանը

Օհայոյի համալասրանի հետազոտողները պարզել են, որ ճարպերով հարուստ սնունդը կարող  է խանգարել կենտրոնանալու հնարավորոթյանը:

Հագեցած ճարպերը հանդիպում են կարմիր մսի, կաթնամթերքի և արևադարձային մրգերի, այդ թվում` կոկոսի մեջ: Ամերիկյան սրտի ասոցիացիան հայտարարել է, որ այդ յուղերը մեծացնում են արյան մեջ խոլեստերինի քանակը և ուլացնում անոթները:

 

armenpress.am

ԱՄՆ-ն դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից։ Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ի, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը։

Իսկ ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ ԱՄՆ ղեկավարը պարզաբանել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, սակայն երկիրը հավատարիմ չի պայմանագրին։

«Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։

ԱՄՆ-ն և Ռուսաստանը բազմիցս մեղադրել են միմյանց պայմանագիրը խախտելու համար:

 

armenpress.am

Իսպանիան կարող է ստեղծել «անվտանգության միջանցք» միջազգային զբոսաշրջիկների համար

Իսպանիայի էկոլոգիական բարեփոխումների նախարար Տերեսա Ռիբերան տեղեկացրել է, որ իշխանությունները դիտարկում են միջազգային զբոսաշրջիկներին «անվտանգության միջանցք» տրամադրելու հնարավորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք մտածում ենք անվտանգության միջանցքի մասին: Այդ համակարգի շրջանակում մարդիկ կկարողանան գալ մեզ մոտ այն տարածքներից, որտեղ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում վարակվածության մակարդակը ցածր է եղել»,- ասել է նա:

Ավելի վաղ տրանսպորտի նախարար Խոսե Լուիս Աբալոսը հայտնել էր, որ Իսպանիան կարող է սկսել ընդունել միջազգային զբոսաշրջիկների հունիսի վերջից, երբ իրենք՝ իսպանացիները կկարողանան ազատ տեղաշարժվել երկրով մեկ:

Ներկայում Իսպանիայում խիստ կանոններ են գրոծում օտարերկրացիների մուտքի համար: Կարող են գալ միայն նրանք, ովքեր ունեն ֆորս-մաժորային իրավիճակ, ինչպես նաև դիվանագետները, սահմանային շրջաններում աշխատողները: Գործում է երկշաբաթյա պարտադիր կարանտին երկիր եկողների համար:

 

armenpress.am

ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսի տարածման իրավիճակը

Առայժմ հայտնի չէ, թե կորոնավիրուսի համավարակը ինչպես կզարգանա հետագայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը:

«Ներկա պահին հայտնի չէ, թե համավարակը ինչպես կշարունակի զարգանալ, և ելնելով ընթացիկ տվյալներից, ամենահավանական սցենարներից է համավարակի երկրորդ ալիքը` անցնելով վիրուսի փոխանցման ցածր մակարդակի»,- ասել է Վուինովիչը:

Նա նշել է, որ բոլոր երկրներն ունեն տարբեր համաճարակային իրավիճակ, հետևաբար, զարգացման տարբեր սցենարներ:

«Մենք գտնվում ենք այն փուլում, որ յուրաքանչյուրի անհատական վարքը որոշում է, թե մենք ինչ ճանապարհով կգնանք՝ անցում նոր նորմի՞, թե վերադարձ սահմանափակումների: Ընդհանուր առմամբ, վարակը շարունակում է մնալ հասարակության շրջանում, և հանարավոր է նոր դեպքերի թռիչքներ լինեն ապագայում»,-ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:

 

panarmenian.net

Նիդեռլանդներում ջրաքիսների մոտ կորոնավիրուս են գտել․ Հնարավոր է՝ վարակը կենդանուց մարդուն է փոխանցվում

Նիդեռլանդցի գիտնականները չեն բացառում, որ կորոնավիրուսը կարող է մարդուն փոխանցվել ջրաքիսներից, հայտարարել է փոխվարչապետ, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և սննդամթերքի որակի նախարար Կարոլա Սհաուտենը։

Ավելի վաղ Նիդեռնլանդների մի քանի ֆերմայում ջրաքիսների մոտ կորոնավիրուս էր հաստատվել, ինչից հետո նախարարությունը հետազոտություն էր նախաձեռնել՝ ներգրավելով մասնագետների։

Նրա խոսքով՝ հնարավոր է ֆերմաներից մեկի 1 աշխատակից կորոնավիրուսով է վարակվել ջրաքիսից։ Եթե վարկածը հաստատվի, սա կլինի առաջին դեպքն այդ երկրում, երբ վարակը կենդանուց մարդուն է փոխանցվել, գրում է ՏԱՍՍ-ը։

Սհաուտենը նշել է, որ հետազոտությունը լուրջ ազդեցություն է թողնում ֆերմերային տնտեսության, ֆերմաներում աշխատողների ու նրանց ընտանիքի անդամների վրա։ Ֆերմաներում արգելված են այցելությունները, իսկ բոլոր աշխատողներին խորհուրդ է տրվում պաշտպանիչ միջոցներ օգտագործել։

Սհաուտենը հավելել է, որ միջոցառումներ են իրականացվում՝ այլ ֆերմաներում ևս հետազոտություն անցկացնելու համար։

Նիդեռլանդներում մայիսի 20-ի դրությամբ կորոնավիրուս հաստատվել է մոտ 38,000 մարդու մոտ, երկրում վարակից 4400-ից ավելի պացիենտ մահացել է։

 

panarmenian.net

Բրազիլիայում Covid-19-ից մահերը կտրուկ աճել են

Բրազիլիայում կորոնավիրուսից մահերի թիվը կտրուկ աճել է։ Մայիսի 20-ի դրությամբ մահվան 1179 նոր դեպք է գրանցվել՝ սա մահվան ելքով դեպքերի ամենամեծ ցուցանիշն է երկրում պանդեմիայի բռնկումից ի վեր։ Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում կորոնավիրուսից 17,900 վարակակիր է մահացել:

Բրազիլիայի կոնգրեսը հավանություն է տվել մի օրենքի, որով պարտադիր է դառնում դիմակ կրելը հասարակական վայրերում։ Խախտողները կտուգանվեն 50 դոլարով, գրում է BBC-ն։

Օրենքը դեռ պետք է հավանության արժանանա Սենատում, իսկ հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն անձամբ շատ հազվադեպ է դիմակ կրում։

Բոլսոնարուին խստիվ քննադատում են պանդեմիային իր վերաբերմունքի համար։ Նախագահը վարակն ինչ-որ գրիպ է անվանում և հրաժարավում է կարանտինի խիստ միջոցներ սահմանել։

Բրազիլիան 3-րդն է աշխարհում Covid-19-ով վարակվածների քանակով՝ 263,000 հիվանդ։ Ավելի մեծ ցուցանիշներ են գրանցվել միայն ԱՄՆ-ում և ՌԴ-ում։

 

Պիտակ

Մեկնաբանություններ