Մայիս 23, 2020 17:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Կարիբյան ծովի տարածք իրանական նավերի մուտք գործելու նախօրեին, Վենեսուելան հրթիռային փորձարկում է իրակիանացրել

Վենեսուելան վերջին տարիներին հայտնվել է ԱՄՆ-ի կողմից գործադրվող ամենախիստ տնտեսական և քաղաքական ճնշման տակ: Սպիտակ տունը փորձում է տապալել Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Թեհրանի և Կարակասի միջև առևտրային հարաբերությունների աճը և իրանական բենզինի տանկերների նավարկումը դեպի Վենեսուելա, զայրացրել է ԱՄՆ պաշտոնյաներին: Նրանք Իրանի գործողությունները անվանել են ապօրինի և սպառնացել են Թեհրանին:

Վենեսուելայի զինված ուժերը Միացյալ Նահանգներին իրենց ուժը ցուցադրելու նպատակով, Կարիբյան ծովի տարածք իրանական նավերի մուտք գործելու նախօրեին, Օրչիլա կղզում փորձարկում են իրականացրել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուրբաթ օրը հայտարարել է, որ բանակը հրթիռային զորավարժություն է իրականացրել Օրչիլա կղզում:

Մադուրոն հավելել է, որ զորավարժության ընթացքում փորձարկվել են  բալիստիկ հրթռիներ: Հրթռիների փորձարկումն իրականացվել է «Բոլիվարի վահան» զորավարժության շրջանակներում:

Պատժամիջոցների տակ գտնվող Թեհրան-Կարակաս հարաբերությունների խորացումը մտահոգությունների տեղիք է տվել Սպիտակ տան պաշտոնյաների շրջանում:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը Թվիթերում գրել է, որ Մադուրոյի կոռումպացված և ապօրինի ռեժիմի կողմից իրանական բենզինի ներմուծումը ապօրինի  քայլ է:

Ամերիկացի որոշ պաշտոնյաներ հայտարարել  են, որ Վաշինգտոնը ներկայումս քննարկումներ է անցկացնում այն մասին, թե ինչ ճանապարհով կարող է խոչընդոտել  իրանական բենզինի տեղափոխմանը Վենեսուելա: Միացյալ Նահանգները շարունակում է օգտագործել ահաբեկման և սպառնալիքի քաղաքականությունը Իրանի և Վենեսուելայի դեմ, մինչդեռ նման քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքը և ծովային առևտուրի ազատությունը:

Իրանի արտգործնախարարը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ նշելով, որ դեպի Վենեսուելա նավարկող իրանական տանկերների դեմ ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքները ծովահենության բացահայտ օրինակ են և սպառնում են միջազգային խաղաղությանը և անվտանգությանը:

Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել էր, որ այդ երկրի բանակը կուղեկցի Վենեսուելայի հատուկ տնտեսական գոտի մուտք գործած, բենզին տեղափոխող իրանական տանկերներին:

Չնայած Վենեսուելան վերջին տարիներին  հայտնվել է ԱՄՆ-ի կողմից գործադրվող ամենախիստ տնտեսական և քաղաքական ճնշման տակ, սակայն Վենեսուելան ընդլայնելով իր հարաբերությունները որոշ երկրների, այդ թվում ՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ, կարողացել է հաղթահարել դժվարությունները, ինչը հանգեցրել են Վենեսուելայի դեմ ԱՄՆ քաղաքականության ձախողմանը:

Սպիտակ տան պաշտոնյաները փորձել են ոչ միայն արգելափակել ցանկացած օգնություն Վենեսուելային, այլև աջակցելով ներքին ընդդիմությանը էլեկտրակայաններում և հիմնական օբյեկտներում դիվերսիոն գործողություններին, խստացնելայդ երկրի քաղաքացիների կենսապայմանները:

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան, անդրադառնալով Կարակասի դեմ ԱՄՆ գործողություններին, ընդգծել է, որ Սպիտակ տունը իրականացրել է Վենեսուելայի դեմ պատերազմի տարբեր մեթոդներ՝ այդ երկրի բնական ռեսուրսներին և քաղաքական հարցերին վերահսկելու համար:

Չնայած, Մադուրոյի ձախակողմյան կառավարությունը տապալելու ԱՄՆ ջանքերը շարունակվում են սակայն  Վաշինգտոնի սպառնալիքներն ապարդյուն են անցել:

Վենեսուելայի հրթիռային զորավարժությունը և այդ երկրի երկրի բանակի կողմից Վենեսուելայի հատուկ տնտեսական գոտի մուտք գործած, բենզին տեղափոխող իրանական տանկերների ուղեկցումը, ցույց է տալիս որ Վենեսուելան դիմադրում է ԱՄՆ-ի ճնշումներին:

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ