Հունիս 01, 2020 13:15 Asia/Tehran

Սևամորթների ու այլ ռասաների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունն ու ռասիզմն ԱՄՆ-ում երկար պատմությունի ունի: Ու չնայած սևամորթները մշտապես պայքարել են իրենց իրավունքների համար, սակայն մինչ օրս շարունակում են ենթարկվել բռնությունների ու կտրականության:

Վերջին դեպքը Մինեսոտա նահանգի Միենապոլիս քաղաքում ոստիկանության սպա Դերեք Շեվինի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունն էր մայիսի 25-ին: Այս դեպքը բողոքի լայնածավալ ալիք բարձրացրեց երկրի ամբողջ տարածքում: Ցուցարարները դատապարտոիւմ են սևամորթների նկատմամբ բռնություններն ու ոստիկանությունում առկա ռասիստական վերաբերմունքը:

Ամերիկացի սպան  ծնկով սեղմել էր գետնին պառկած Ֆլոյդին ու մի քանի րոպե պահել այդ դիրքում, չնայած որ քաղաքացին ասում էր, որ չի կարողանում շնչել ու թախանձագին խնդրում էր բաց թողնել իրեն։ Սպան ձերբակալվեց մայիսի 29-ին և նրան ուղղվեց երրորդ կարգի սպանության  մեղադրանք: Սակայն դատարանը հայտարարեց, որ ոստիկանը  կարող է ազատ արձակվել 500 դոլար գրավի դիմաց:

Դեմոկրատ սենատոր Քամելա Հարիսը, ով եղել է նաև նախագահական ընտրությունների թեկնածու, դատապարտելով այս ոճրագործությունը, հայտարարել է, որ ԱՄՆ-ի փողոցները շաղախված են սևամորթների արդյամբ:

Չնայած Թրամփի սպառնալիքներին ու նահանգային պաշտոնայների զգուշացումներին, ամերիացի ցուցարարները շարունակում են բողոքի ցույցերը, բախվելով անվտանգության ուժերի հետ: Երկրի 25 քաղաքներում հայտարարվել է արտագակարգ վիճակ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հակադարձելով բողոքի ցույցերին, որոնց ընթացքում մեծ վնաս է հասցվել անձնական ու հասարակական գույքին, հայտարարել է, որ ոստիկանությունը ճնշելու է ցուցարարներին: Թրամփը որ հայտնի է իր ռասիստական գաղափարներով, քաղաքապետարաններին ու նահանգապետաաններին կոչ է արել դիմակայել ցուցարարներին, իսկ ազգային գվադրային հրահանգել է ճնշել բողոքի ցւյցերը: Նա բողոքարարենրին անվանել է անարխիստներ: Թրամփը հայտարարել է, որ նրանք հարձակվում են հասարակական ու պետական գույքի վրա և պետք  է ձերբակալվեն ու կալանքի տակ պահվեն երկար ժամանակով: Նա նշել է, որ պետք է ձերբակալվեն հատկապես նրանք, ովքեր ոտնձգություն են իրականացրել քաղաքացիների ու պետական գույքի դեմ: Նա միևնույն ժամանակ սպառնացել է, որ եթե նահանգային իշխանությունները չկատարեն իրենց պարտավորությունները, իքնը ռազմական ուժ կմցնի այդ նահանգներ:

Ավելի վաղ ևս ԱՄն նախագհաը, Թվիթերում պաշտպանելով  Միենասոտա նահանգում ոստիկանենրի կողմից ցուցարարների  նկատմամբ կիրառված բռնությունները, հավելել էր, որ բողոքի ցույցերը պետք է ճնբշեն: Նա գրել էր. «Շնորհավորում եմ ազգային գվարդիային, այն գործողությունների համար, որ իրականացվել են Մինեապոլիսում»: Թրամփը հավելել էր, որ ազգային գվարդիային հաջողվել է արագ արձագանքել հակաֆիշստական շարժման անդամների ապստամբությանը, հավելելով, որ այդ գործը  պետք է աներ քաղաքապետարանը, որպեսզի ոչ մի դժվարություն չառաջանար: Փաստորեն Թրամփը կանաչ լույս է ցույց տվել ստիկանության ու անվտանգության ուժերին՝ շարունակելու ցուցարարների նկատմամբ կիրառվող ճնշումները: Դա իր հերթին ավելի է  զայրացրել ցուցարարներին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, քննադատելով Թրամփի այս հայտարարությունները, նշել է, որ նախագահը չպետք է թեժացնի կրակը:

Այդուհանդերձ, Թրամփը դժվար թե փոխի իր քաղաքականությունը և ամենայն հավանականությամբ, բողոքի ցույցերն ավելի շատ կտարածվեն:

Հավելենք, որ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև մի շարք եվրոապական երկրներում: Ցցուցարարները դատապարտել են Ջորջ Ֆլոյդի սպանությունը, ինչպոս նաև ԱՄՆ-ում առկա ռասիզմը:

 

Պիտակ

Մեկնաբանություններ