Հուլիս 03, 2020 13:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ՌԴ-ն քննադատել է Իրանի զենքի էմբարգոն  երկարաձգելու  հարցով ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը

Հուլիսի 2-ին, ՌԴ-ի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հերթական անգամ այս իր երկրի ընդդիմությունն է հայտնել Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու հարցով ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նկատմամբ և շեշտել, որ բանաձևում կան կետեր, որոնք ոչ մի կերպ չեն առնչվում Իրանի միջուկային խնդրի կարգավորման հետ:

Զախարովայի ասելով. «Իրանի զենքի էմբարգոն անհայտ ժամանակով երկարաձգելու համար ԱԽ-ին ներկայացված բանաձևում նկատի են առնված քայլեր, որոնք ուղղված են Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության գործադրմանը և այնպիսի խնդիրների, որոնք ոչ մի կերպ չեն առնչվում Իրանի միջուկային խնդրի կարգավորման հետ»: Մոսկվան բազմիցս շեշտել է, որ Իրանի դեմ  նոր սահմանափակումների կիրառումն անտեղի է ու ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված ջանքերի տեսանկյունից՝ ապակառուցողական:

ՀԳՀԾ-ի ու ԱԽ-ի 2231 բանաձևի կետերից մեկը, գործադրումից 5 տարի անց, Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումն է: Սակայն որքան այդ ժամկետը մոտենում է, Վաշինգտոնն այնքան ավելի շատ է փորձում երկարաձգել պատժամիջոցները: Այս նպատակով, Վաշինգտոնը,  2019թ. կեսերից հոգեբանական պատերազմ է հրարել Իրանի դեմ, որը մինչ այժմ շարունակվում է: Ամերիկյան պաշտոնատարները, հատկապես Մայք Պոմպեոն, շարունակաբար անհիմն մեղադրանքներ են հնչեցնում Իրանի դեմ, հայտարարելով, որ զենքի էմբարգոյի չեղսարկումից հետո, տարածաշրջանում կմեկնարկի սպառազինական մրցավազք, կմեծանա Իրանի ու նրա դաշնակիցների տարածաշրջանային հզորությունը և կվտանգվի Սիոնիստական ռեժիմի անվտանգությունը:

Հաջորդ փուլում Թրամփի կառավարությունն իր ուժերը կենտրոնացրեց ԱԽ-ի անդամների վրա: Այս շրջանակում, ԱՄՆ-ը ներկայացրեց բանաձև, որը կոչ է անում երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն:

Վաշինգտոնի ջանքերին հակառակ, ԱՄՆ-ի երկու հզոր մրցակիցներ Չինաստանն ու ՌԴ-ն համոզված են, որ այդ քայլերն ուղղված են ԱՄՆ-ի անօրինական նպատակների ու ցանկությունների իրականացմանը և արվում են Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում: Մոսկվան ու Պեկինը նշում են, որ Վաշինգտոնը մտահոգված է ոչ թե ԱԽ-ի 2231 բանաձի ու ՀԳՀԾ-ի պահպանմամբ, այլև ձգտում է տապալել ՀԳՀԾ-ն և միջազգային հանրությանը դուրս բերել Իրանի դեմ: Կարևոր է սակայն, որ ԱԽ-ում ցանկցած բանաձև վավերացվելու համար, դրան պետք է կողմ քվեարկեն խորհրդի 9 անդամները և բացառվի 5 մշտական անդամների կողմից վետոյի իրավունքի կիրառումը:  Չինաստանն ու ՌԴ-, որ ԱԽ-ում ունեն վետոյի իրավունք, դեմ են արտահայտվել  ԱՄՆ-ի ներկայացրած նախագծին: Հետևաբար, ամերիկացիները քաջ գիտակցում են, որ այս բանաձևի վավերացման շանսեր չունեն: Ուստի, ԱԽ-ի վրա ճշում գործադրելու շրջանակում, ամերիկացիներն անընդհատ խոսում են այլընտրանքային տարբերակների կիրառման, այդ թվում՝ ձգանի մեխանիզմի ակտիվացման մասին: Հատկանշական է, որ նույնիսկ ԱՄՆ-ի եվրոպական գործընկերներն են հակադրվել Վաշինգտոնի այս քային:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հունիսի 30-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի ընթացքում այս կառույցի 14 անդամների կողմից ՀԳՀԾ-ի ու ԱԽ-ի 2231 բանաձի նկատմամբ ցուցաբերած կտրուկ աջակցությունը համարել է ԻԻՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքական պարտությունը:

Պիտակ

Մեկնաբանություններ