Հուլիս 11, 2020 19:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11.07.2020

ՌԴ-ն հայտարարել է, որ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի բանաձևը վավերացման շանսեր չունի:

«Մարդոմսալարի»

Թրամփի դատական անձեռնմխելիության չեղարկումը

ԱՄՆ-ի գերագույն ատյանը մի դատավճռով հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  լիովին անձեռնմխելի չէ և  օրենքից վեր չէ: Այս դատավճիռը Թրամփի համար պարտություն է համարվում ու նրան պարտավորեցնում է իր ֆինանսական անցյալը ներկայացնել Նյու Յորքի դատախազին:

1970-ականներին Ռիչարդ Նիքսոնի նախագահության շրջանից ի վեր, Թրամփն առաջին նախագահն է, որ չի հրապարակել «Ներքին եկամուտների կազմակեպության» իր տարեկան հարկային հայտարարագիրը:

Նրա իրավապաշտպանները հայտարարել էին, թե քանի դեռ Թրամփն իշխանության ղեկին է, անձեռնմխելի է և Կոնգրեսը այս փաստաթղթերը դիտելու արդարացում չունի:

 

«Քեյհան»

Իսրայելի բոլոր զգայուն կետերը հասանելի են մեր հրթիռներին

Այն դեպքում, երբ Հորդանանի արևմտյան բաժնի 30 տոկոսը օկուպացված տարածքներին բռնակցելու բերումով  պատճառով ավելացել են Սիոնիստական ռեժիմի դեմ քաղաքական ճնշումները Պաղեստինի դիմադրության զինված ուժերը նույնպես ասպարեզ են մտել և վերջին նախազգուշացումներն են արել այս ռեժիմին:

ՀԱՄԱՍ-ը շեշտել է, որ ունի այնպիսի հրթիռներ, որ Պաղեստինի ողջ տարածքում դրանց հասանելի են բոլոր կենսական կենտրոններն ու կառույցները:

 

Ջավան

Մոսկվա.«ԱՄՆ-ի հակաիրանական բանաձևը վավերացման շանսեր չունի»

Այն դեպքում, երբ ՀԳՀԾ-ի կետերի համաձայն Իրանի դեմ սանաված զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվելու է 2020թ. հոկտեմբերի 18-ին. ԱՄՆ-ն ԱԽ-ի անդամների մեջ տարածել է մի բանաձև, որ կոչ է անում երկարաձգել Իրանի դեմ զենքի էմբարգոն: ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևի համաձայն արգելվում է Իրանին զենք կամ զինամթերք վաճառել, առաջարկել կամ տեղափոխել Իրան: Եվ ինչպես ռուս պաշտոնյաներն են ասել, առաջարկված պատժամիջոցների համար չեղարկման ժամկետ չի որոշվել:

Ռուսները խոստացել են, որ եթե նույնիսկ այս բանաձևինկողմ  քվեարկեն ԱԽ-ի 9 անդամները, այն դարձյալ վավերացման շանսեր չունի քանի որ եթե անհրաժեշտ լինի այն վետոյի կենթարկվի:

ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է որ իր երկիրը պարտավորվում է ապահովել արաբական երկրների անվտանգությունն Իրանի հրթիռային կրողությունների դեմ և այս գործն իրականացնելու համար օգտագործում է երեք մեթոդ՝ զենքի էմբարգոյի երկարաձգումը, զենքի վաճառքի ավելացումը և այլ միջոցներ, որնց մասին նա բացահայտորեն չի խոսում:

 

«Էբթեքար»

Չինասատան.«Պատասխանելու ենք ԱՄՆ-ի պատժամիջոցներին»

Ուրբաթ օրը Չինաստանը հայտարարել է, որ ույղուր փոքրամասնության իրավունքների խախտման պատրվակով Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցների սահմանելու հարցում կդիմի պատասխան քայլի: Պեկինը Չինատանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված վերջին պատժամիջոցները չափազանց վնասակար է համարել երկկողմ հարաբերությունների համար: Այն հարաբերությունների, որ սրանից առաջ նույնպես մթագնած էին տարբեր, այդ թվում Հոնկոնգի ու կորնավիրուսի տարածման խնդիրների պատճառով: Վերջերս Վաշինգտոնը ույղուրների իրավունքների խախտման պատրվակով պատժամիջթցներ է սահմանել կոմունիստական կուսակցության մի քանի պաշտոնյաների դեմ:

 

armenpress.am

Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր

Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է Գանձասարի վանական համալիր։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահը շրջել է միջնադարյան վանական համալիրում, մոմ վառել և աղոթք հնչեցրել։

 

armenpress.am

Հայաստանում կառուցվող նոր դիահերձարանում հնարավոր կլինի հերձել COVID-19-ից մահացած անձանց դիերը

Հայաստանում կառուցվող նոր դիահերձարանում հնարավոր կլինի հերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մարդկանց դիերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ դիահերձարանն, ամենայն հավանականությամբ, կսկսի գործել արդեն հաջորդ ամիս:

«Այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները և նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից այն կսկսի գործել։ Հիշեցեմ, որ այս դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը»,- գրել է Նիկողոսյանը:

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց չհերձել՝ կանխելով վարակի տարածումը։

 

news.am

ԱԱԾ-ն բերման է ենթարկել 10-ից ավելի ԲՀԿ-ական ակտիվիստների. Աշոտ Անդրեասյան

ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ. հուլիսի 10-ին ԱԱԾ-ն բերման է ենթարկել 10-ից ավելի ԲՀԿ-ական ակտիվիստների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է կուսակցության երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը:

Նա մասնավորապես գրել է. «Երեկ (10․07․2020թ․), ժամը 10։00-ի սահմաններում Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցները Արթիկի ԱԱԾ պետի ուղեկցությամբ ստիպողաբար իրենց մեքենաներով բերման են ենթարկել Արթիկի 10-ից ավելի ԲՀԿ ակտիվիստների։ Քաղաքացիները մոտ 1 ժամ (105 կիլոմետր) ճանապարհ անեցնելուց հետո 10 ժամից ավելի պահվել են Երևանի ԱԱԾ դեպարտամենտի քննչական բաժնի քննիչների աշխատասենյակներում։ Նշյալ 10 ժամերի ընթացքում անծանոթ քննիչները քաղաքական պատվերը լիարժեք կատարելու և իրենց համար ցանկալի ցուցմունքներ կորզելու համար ստեղծել են ահաբեկչական մթնոլորտ, տպավորություն, որ բերման ենթարկվածների հետ կարող են անել այն ինչ ուզեն։ Նշեմ, որ քննության ընթացքում հարցաքննության սենյակ են մուտք գործել բազմաթիվ անծանոթ մարդիկ, ովքեր ստիպել են ակտիվիստներին ստորագրել փատաբանական ծառայությունից հրաժարվելու թուղթ։

Այս պայմաններում, սարսափի և անպաշտպանության մեջ գտնվող քաղաքացիներին ուղղվել են բազմաթիվ հարցեր, և հոգեբանական ծանր դրության պատճառով ակտիվիստները չեն հիշում, թե ինչ բացատրություններ կամ ցուցմունքներ են իրենցից վերցրել։ Նշեմ նաև, որ ապօրինի բերման ենթարկված ԲՀԿ ակտիվիստների հարազատները 10 ժամ անտեղյակությամբ սպասելուց հետո, դիմել են ինձ և իմ միջնորդությամբ կապ են հաստատել և լիազորել փաստաբաններ Հրանտ Դավթյանին և Վահագն Բաբայանին հնարավորինս շտապ փաստաբանական օգնություն ցուցաբերել իրենց հարզատներին։ Տեղեկանալով, որ շուտով փաստաբանները ժամանելու են, ԱԱԾ աշխատակիցները անմիջապես բաց են թողել բերման ենթարկվածների մեծ մասին, նրանց կրկին ստիպողաբար իրենց մեքենաները նստեցնելով և Արթիկ տեղափոխելով։

ԱԱԾ քննչական դեպարտամենտի բաժնի պետը և տվյալ պահի պատասխանատու անձը իրական խոչընդոտներ են ստեղծել փաստաբանների գործունեության համար, 1 ժամից ավել ապասող փաստաբաններին դիտավորությամբ թույլ չտալով մուտք գործել և իրավաբանական օգնություն ցուցաբերել տվյալ պահին քննիչների աշխատասենյակներում գտնվող ԲՀԿ-ականներին։

Արձանագրենք, որ պաշտոնատար անձանց կողմից փաստաբանների մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչնդոտելը ըստ ՀՀ օրենքի համարվում է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ և ենթակա է քրեական պատասխանատվության։

Նշեմ նաև, որ փաստաբանները անմիջապես դիմել են Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակ, ով արձագանքել և արձանագրել է փաստաբանների և բերման ենթարկվածների նկատմամբ տեղի ունեցած ապօրինությունները:

 

Հարց է առաջանում

Եթե քննչական սենյակներում գտնվող քաղաքացիների հանդեպ չեն կիրառվել հոգեբանական և այլ ճնշումների միջոցներ, ինչու փաստաբաններին դիտավորությամբ թույլ չեն տվել մուտք գործել ԱԱԾ վարչական շենք,

Բերման ենթարկվածներից որևէ մեկը եթե ցանկություն չուներ օգտվելու փաստաբանական ծառայությունից, ապա ինչու դա չէր կարող անել փաստաբանի ներկայությամբ։

 

panorama.am

Թրամփը ներում է շնորհել «Ռուսական գործ»-ով անցնող Սթոունին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր, որը մեղմում է «Ռուսաստանի գործ»-ով անցնող նախկին խորհրդական Ռոջեր Սթոունի դատավճիռը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում:

Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական քարոզարշավի կապի քննությունը «վհուկների որս է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ Սթոունը երբեք բանտարկության չէր ենթարկվի, եթե չլիներ այդ «բացարձակապես անխոհեմ քննությունը»:

«Ռոջեր Սթոունն այժմ ազատ մարդ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սպիտակ տան հրապարակման մեջ չի ասվում, թե որքան է կրճատվել Սթոունի պատժի կրման ժամկետը: Նշվում է, որ բանտարկությունը նախկին խորհրդականին լուրջ բժշկական ռիսկի կենթարկեր:

2020 թվականի փետրվարին Վաշինգտոնի դատարանը Սթոունին դատապարտել է մոտ երեքուկես տարվա ազատազրկման: Նա 2016 թ-ի նախագահական քարոզարշավի ժամանակ Թրամփի խորհրդականն էր: Նրան մեղադրում էին կեղծ ցուցմունքներ տալու, ԱՄՆ Կոնգրեսի կողմից հետաքննություն սկսելուն խոչընդոտելու և վկային ահաբեկելու մեջ:

 

panorama.am

ՀԱՀ-ում պատանդներ վերցնելիս եկեղեցում զոհվել է 5 մարդ

Առնվազն հինգ մարդ մահացել է հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքից արևմուտք գտնվող եկեղեցում պատանդ վերցնելու գործողության ժամանակ: Հարավային Աֆրիկայի Հանրապետության ոստիկանության հաղորդագրությունը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Այսօր վաղ առավոտյան Հարավային Աֆրիկայի հանրապետությունում ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ մարդիկ են պատանդ վերցվել Զուուրբեկի հիսունականների միջազգային եկեղեցում ... Հինգ մարդու մահը հաստատվել է»,- ասվում է ոստիկանության Twitter-ի էջում տարածված հայտարարության մեջ:

Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվել է 30 կասկածյալ, և առգրավվել է ավելի քան 25 միավոր հրազեն: Իրավապահները նաև հայտնել են, որ բանակցություններ են վարում հարձակվողների հետ, պատանդների քանակի վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում:

eNCA հեռուստաալիքի եթերում եկեղեցու ներկայացուցիչ Աբիել Վեսին ասել է, որ շենքում եղել է մոտ 200 մարդ:

«Կոպիտ ասած, 200 մարդ էր եկել եկեղեցի՝ այն մաքրելու և համապատասխան վիճակում պահպանելու համար»,- նշել է եկեղեցու ներկայացուցիչը:

Նրա խոսքով, զինված անձինք ցանկացել են գրավել եկեղեցին՝ այն ղեկավարելու շուրջ եղած վեճի պատճառով:

eNCA- ի թղթակիցն ասել է, որ պատանդներն արդեն ազատ են արձակվել: Ոստիկանությունը դեռ չի հաստատել այս տեղեկատվությունը:

 

tert.am

Հնդկաստանում ոսկերչական խանութը ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ է վաճառում

Հնդկաստանի Սուրատ քաղաքում գտնվող ոսկերչական խանութը կորոնավիրուսի համավարակի ֆոնին ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ է վաճառում, հաղորդում է տեղական ANI գործակալությունը:

Խանութի սեփականատեր Դիպակ Չոքսին գործակալությանը պատմել է, որ ադամանդներով դիմակներ ստեղծելու գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ կարանտինի չեղարկումից հետո խանութ է ժամանել մի մարդ և «յուրահատուկ» դիմակներ պատվիրել հարսի և փեսայի համար։

«Կա դիմակ, որի պատրաստման համար պահանջվում է դեղին ոսկի և ամերիկյան ադամանդներ, այն արժե 150 հազար ռուփի (ավելի քան 1990 դոլար): Մյուս դիմակը պատրաստվում է սպիտակ ոսկուց և իրական ադամանդներից, դրա արժեքը 400 հազար ռուփի է (ավելի քան 5,3 հազար դոլար)»,- հայտնել է խանութի սեփականատերը։

Նրա խոսքով՝ ադամանդներն ու ոսկին, որոնք օգտագործվում են դիմակների պատրաստման համար, կարելի է հանել հաճախորդի ցանկությամբ և դրանցից այլ զարդեր պատրաստել։

Պիտակ

Մեկնաբանություններ