Հուլիս 12, 2020 12:19 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Հակաքարոզչություն է տարվում Իրանի և Չինաստանի միջև երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ

Իրանի և Չինաստանի 25-ամյա համագործակցության համապարփակ փաստաթուղթն արդեն միք անի օր, ուղեկցվում է որոշ շրջանակների ու լրատվամիջոցների ենթադրություններով ու շահարկումներով, ինչին արձագանքել են Իրանի իսլամական հանրապետության պաշտոնյաները:

Այս կապակցությամբ, Պեկինում Իրանի իսլամական հանրապետության դեսպան Մոհամմադ Քեշավարզզադեն, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Իրանի և Չինաստանի համագործակցության 25-ամյա ծրագրի շրջանակում Քիշ կղզին չինացիներին հանձնելու կամ Իրանում Չինաստանի զինված ուժերի տեղակայման նման զավեշտալի հայտարարնություններն անարգանք են՝ ուղղված Իրանի մեծ ժողովրդի բանականության դեմ»:

Նա նշել է. «Այս ծրագիրը մշակվել է փոխադարձ շահերի ու հարգանքի հիման վրա»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը թվիթերյան իր միկրոբլոգում այս պայմանագիրը անվանելով «Թուրքմենչայի պայմանագիր», փորձել է խեղաթյուրված պատկեր ներկայացնել Իրանի ու Չինաստանի հարաբերություններից:

Այդ հակաքարոզչությունը վկայում է, որ անկախ փաստաթղթի մանրամասնություններից, որպես ԱՄՆ-ի քաղաքա-տնտեսական մրցակից և  էներգետիկ տերություն՝ Չինաստանի հետ Իրանի երկարատև ու ռազմավարական համագործակցությունը ցանկալի չէ ԱՄՆ-ի իշխանությունների համար: 

2015 թ.-ի փետրվարին  Չինաստանի նախագահ  Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այլ երկրների նկատմամբ որոշ երկրների, հատկապես ԱՄՆ-ի վարած  կոշտ քաղաքականություններին ու վերջիններիս հետ նրանց անազնիվ համագործակցությանը, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին  ասել է.«Այս իրավիճակը պատճառ է դարձել, որ անկախ երկրները փորձեն ավելի շատ համագործակցել միմյանց հետ և այս շրջանակում կնքվել է 25-ամյա ռազմավարական հարաբերություններ հաստատելու մասին Իրանի ու Չինաստանի համաձայնագիրը: Կողմերի հետևողական ու լուրջ ջանքերի շնորհիվ այն ամբողջությամբ կգործադրվի»:

 Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը մեծարգո առաջնորդի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Չինաստանի ու Իրանի տնտեսությունները փոխլրացնող են և Իրան կատարած իմ այցի ընթացքում համաձայնության ենք եկել 25-ամյա ռազմավարական համագործակցության շուրջ: Մենք պատրաստ ենք մշակութային, կրթական, տեխնոլոգիական, ռազմական ու անվտանգության ոլորտներում ընդլայնել ու խորացնել մեր համագործակցությունները»:

Լրագրողների հետ զրույցում  նշելով, որ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իսլամական հանրապետության մշտական ռազմավարությունն ուղղված է եղել դեպի  Արևելք, Իրանի ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Ղոլամռեզա Անսարին ասել է. «Քանի որ Չինաստանի հետ հարաբերությունները լուրջ բնույթ են կրում և 25-ամյա փաստաթղթում երկու երկրի համագործակցության գլխավոր առանցքը  տնտեսական ու ռազմավարական է, բնական է, որ արևմտյան երկրներին կմտահոգեն այս հարաբերությունները:

Հաշվի առնելով աշխարհագրական ներուժն ու պատմական հարաբերությունները, Իրան-Չինաստան հարաբերությունները վաղ ժամանակներից հիմնված են եղել խորը տնտեսական կապերի վրա: Հարաբերությունների այս անցյալը պահանջում է, որ երկու խոշոր երկրները ծրագիր մշակեն երկարատև հարաբերությունների համար: 

Իրան-Չինաստան հարաբերությունները չեն սահմանափակվում միայն նավթով և էներգիայով, երկու երկրների առևտրային հարաբերություններում կա բազմազանություն, և հիմնվելով այդ բազմազանության վրա ՝ առկա է լայնածավալ համագործակցություն: Մյուս հանգամանքը Չինաստանի ռազմավարական ու որոշիչ դերն է համաշխարհային իրադարձություններում: Այսօր Չինաստանը միջազգային ասպարեզում անհերքելի դերակատարություն ունի: Իրանի իսլամական հանրապետությունը որոշիչ դերակատարություն ունի տարածաշրջանում: Ուրեմն Ռուսաստանի ու Չինաստանի նման խոշոր երկրների հետ Իրանի հարաբերություններն աղավաղված ներկայացնելու համար ԱՄՆ-ն բազմաթիվ նպատակներ ունի, որոնցից մեկն անկախ երկրների, այդ թվում՝ Չինաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը կանխելն է: 

Չնայած այս քայլերին  Իրան-Չինաստան համագործակցությունն ամուր է ու  ռազմավարական:

Մեկնաբանություններ