Օգոստոս 05, 2020 12:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն Հայաստանն ընդգծել է, որ դիմակայելու է Թուրքիայի սպառնալիքներին

Հայաստանի ու Ադրբեջանի միջև երեք շաբաթ առաջ տեղի ունեցած լարվածությունից հետո, այժմ սրվել են Երևանի ու Անկարանի հարաբերությունները:

Թուրքիայի կառավարության պաշտոնյաները, վերջին  բախումների ժամանակ աջակցելով Բաքվին, Ադրբեջանի հետ կազմակերպել են համատեղ զորավարժություն: Անկարայի պաշտոնյաները Հայաստանին են մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Նրանք հայտարարել են, որ Ադրբեջանի կողքին, Թուրքիան կդիմակայի Հայաստանի  հարձակումներին և իր բոլոր հնարավորությունները կտրամադրի Բաքվին

Հայաստանի պաշտոնյաների պատասխանը չուշացավ: ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, վտանգելուէ տարածաշրջանի կայունությունը և Անկարայի սպառնալիքներին դիմակայելու նպատակով, Երևանը խնդրելու է Ռուսատսանի օգնությունը:

ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը, արաբալեզու Sky News-ին տված հարցազրույցում ասել  է, որ Երևան-Բաքու հակամարտության կապակցությամբ Թուքրիայի դիրքորոշումը զարմացրել է Հայաստանին: Նա հավելել է, որ Թուրքիան փորձում է Միջերկրական ծովի արևելյան շրջանում, Արևմտյան Ասիայում և Աֆրիկայի հյուսիսում մեծացնել լարվածությունը:

Փորձագետների կարծիքով, այս պայմաններում, Հայաստանի հույսը Ռուսաստանն է, քանի որ երկու երկրների միջև կնքվել է ռազմական համագործակցության երկարատև պայմանագիր, որի համաձայն, Մոսկվան պարտավոր է Երևանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի դեպքում, աջակցել Հայաստանին:

Սակայն պետք է ասել, որ Թուրքիան լրջրեն  աջակցում է Հայաստանին, որովհետև ցանկություն ունի էժան գազ գնել Ադրբեջանից և այդ երկրին վաճառել իր սպառազինությունը, հատկապես որ իսրայելական զենքերը, որ վաճառվել են Ադրբեջանին, և  չեն կարողացել փաստել իրենց էֆեկտիվությունը: Ուստի Թուրքիան, օգտվելով առիթից, փորձում է հասնել իր տարածաշրջանային նպատակներին:

Եբրայերեն Makur Rishon  այս կապակցությամբ գրել է. «Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի առճակատումը Լիբիայից հասել է Հարավային Կովկաս»:

Իսրայելցի արևելագետ Ֆազիտ Ռաբինան հավելում է. «Այս գործընթացը սկսվեց այն ժամանակ, երբ պարզվեց Ադրբեջանին վաճառված իսրայելական ԱԹՍ-երի անարդյունավետությունը, քանի որ դրանցից մի քանիսը խոցվեցին հայկական բանակի կողմից»:

Այս պայմաններում, Անկարան փորձում է  հարվածել Իսրայելի շահերին և իր զենքը վաճառել Ադրբեջանին: Իրականում պետք է ասել, որ Թուրքիան հարմար առիթ է գտել, որպեսզի տարածաշրջանում ներկայանա որպես զենք մատակարարող երկիր:

Այս գործընթացը շարունակվելու դեպքում, Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը կտարածվի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա: Իսկ փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում, Թուրքիայի ղեկավարները մեծ գին են վճարելու Հարավային Կովլասում իերցն ամբիցիաների  համար:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ