Օգոստոս 05, 2020 18:44 Asia/Tehran

Լիբանանի հսկայական պայթյունը, որը ԶԼՄ-ները նմանեցնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծմանը, կարևոր հետևանքներ ունի Լիբանանի նման փոքր և կարևոր երկրի համար:

Դեռ պարզ չէ, թե ինչն է երեքշաբթի գիշեր Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժեղ պայթյունի պատճառը: Օգոստոսի 5-ի գիշերվա պայթյունը, լինի դա անզգուշությամբ կամ դիվերսիայով, բնական կամ աննորմալ, ներքին կամ արտաքին, լուրջ հետևանքներ կունենա Լիբանանի համար: 

Լիբանանի «Հըզբոլահ»-ի հայտարարության մեջ ասվում է. «Այս ցավալի ողբերգությունը,  դրա աննախադեպ ավերները և վտանգավոր հետևանքները մարդկային, առողջական, սոցիալական և տնտեսական տարբեր մակարդակներում, բոլոր լիբանանյան և բոլոր քաղաքական խմբերի համերաշխությունն ու միասնությունն է պահանջում համատեղ գործողություններով  այդ ցավալի տառապանքը հաղթահարելու համար:

Բեյրութի պայթյունի հետևանքը մարդկային ծանր զոհերն են: Մինչ այժմ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ և վիրավորվել ավելի քան 4000 մարդ: Զոհերի թիվը կարող է ավելանալ: Պայթյունը բազմաթիվ հոգեբանական հետևանքներ կարող է ունենալ լիբանանցիների համար: Փոքր միջուկային զենք հիշեցնող սարսափելի պայթյունի երկրորդ և ամենակարևոր հետևանքը տնտեսական վնասներն են: Լիբանանի ամենակարևոր խնդիրը, որը անվտանգության մարտահրավերներ ստեղծեց  Հասան Դիաբի կառավարության համար, տնտեսական ոլորտում է: Ըստ լիբանանյան որոշ լրատվամիջոցների, արևմտամետ հոսանքը կարճ ժամանակահատվածում 20 միլիարդ դոլար դուրս է բերել այդ երկրից: Դա պատճառ է դարձել, որ Լիբանանի ազգային արժույթի արժեքը ընկնի 70% -ով: Պայթյունը այժմ ավելացնելու է Լիբանանի և Դիաբի կառավարության տնտեսական խնդիրները:

Guardian- ը գրել է «Լիբանանի ցորենի 90% -ը ներկրվում է, որի մեծ մասը ներմուծվում էր պայթյունի կենտրոնը հանդիսացող տերմինալից: Վերջին ամիսներին Լիբանանում սննդի գները բարձրացել են 80 տոկոսով: «Բեյրութի նավահանգիստ մուտք գործող ապրանքները կազմում էին լիբանանյան ներմուծման ավելի քան 70 տոկոսը», - այս մասին գրել է լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը:

Լիբանանում Իրանի նախկին դեսպան Ահմադ Դաթմալչին ասել է. «Այս պայթյունը Լիբանանի ժողովրդի  համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել կենսապահովման տեսանկյունից»:

Բացի այդ, հաստատությունների, տների, բիզնեսի վերակառուցումը, ինչպես նաև Բեյրութի նավահանգստի վերակառուցումը կպահանջի հսկայական ծախսեր, որը վեր է  լիբանանյան ներկայիս տնտեսության կարողությունից:

Բեյրութի պայթյունի երրորդ հետևանքը քաղաքական ոլորտում է: Լիբանանի կառավարությունը ներգրաված չե պայթյունի մեջ, բայց պայթյունը մեծացնում է քաղաքական ճնշումը Հասան Դիաբի կառավարության վրա: Դիաբի կառավարությունը վերջին վեց ամիսների ընթացքում գտնվում է ուժեղ ճնշման տակ և ներքին և արտաքին ընդդիմությունը աշխատում էր այն տապալելու ուղղությամբ: Երկուշաբթի  օրը Լիբանանի արտաքին գործերի նախարար Նասիֆ Համան հրաժարական է տվել:Այժմ օգտվելով ժողովրդի հոգեբանական վնասներից, Լիբանանի առավարության ընդդիմախոսներն այժմ կավելացնեն Դիաբի կառավարության դեմ ուղղված հոգեբանական պայքարը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանություններ