Օգոստոս 06, 2020 13:21 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման հարցով ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերը և ՌԴ-ի հակադրությունը

Չորեքշաբթի գիշեր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման համար Վաշինգտոնը գալիք շաբաթ մի բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ին: Մամալո ասուլիսի ընթացքում Պոմպեոն շեշտել է, որ Վաշինգտոնը երբեք թույլ չի տա որպեսզի ավարտվի Իրանի զենքի էմբարգոն:

ԱԽ-ի 2231 բանաձևի համաձայն, Իրանի զենքի էմբարգոն կավարտվի 2020թ. հոկտեմբերի 18-ին:

Հաշվի առնելով այն փաստը, որ ՀԳՀԾ-ի ու ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի կարևոր կետերից մեկը համաձայնության գործանականացումից 5 տարի անց Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումն է, ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում զենքի էմբարգոն երկարաձգելու ուղղությամբ: Սկսած 2019թ. կեսերից մինչ օրս Վաշինգտոնը հոգեբանական ծավալուն պատերազմ է հրահրել Իրանի դեմ և ԱՄՆ-ի ավագ պաշտոնյաները, հատկապես Մայք Պոմպեոն, անհիմն հայտարարություններ են տարածում այն մասին, որ Իրանը խախտել է ԱԽ-ի 2231 բանաձևը: Նրանք հայտարարում են, որ Իրանի զենքի էմբարգոյի չեղարկմամբ, տարածաշրջանում սպառազինական մրցավազք կսկսվի, կավելանա Իրանի ու նրա դաշնակիցների տարածաշրջանային ուժը, ինչի հետևանքով էլ վտանգի տակ կհայտնվի Սիոնիստական ռեժիմը: ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչ Դենի Դենոնը Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգումը համարել է անհրաժեշտ քայլ, հայտարարելով. «Որտեղ որ Թել Ավիվի դեմ վտանգ գոյություն ունի այնտեղ երևում են Իրանի հետքերը»:

Փաստորեն Վաշինգտոնը ձգտում է Իրանի զենքի էմբարգոն դարձնել մշտական: Այդ նույն նպատակը, որ Թրամփի կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի մասին: Նրանք ձգտում են կործանել ՀԳՀԾ-ն և կնքել այնպիսի համաձայնագիր, որտեղ ապահովված կլինեն ԱՄՆ-ի պահանջները:

Վաշինգտոնի ապօրինի ցանկությանը բացահայտորեն հակադրվել են «4+1» խմբի արևելյան թևը այսինքն ՌԴ-ն ու Չինաստանը և հատկապես ՌԴ-ի ավագ պաշտոնատարները, որ տարբեր առիթներով ու նույնիսկ նամակեր հղելով հակադրվել են Վաշինգտոնի այս նպատակին և ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի համաձայն կարևորել են Իրանի զենքի էմբարգոյի չեղարկման անհրաժեշտությունը: ՌԴ-ն համոզված է, որ Վաշինգտոնի այս քայլը իրականացվում է ԱՄՆ-ի անօրինական ցանկությունների ու նպատակների և Իրանի դեմ առավելագույն ճնշման շրջանակներում, ինչը ոչ միայն դեմ է ՀԳՀԾ-ի ու 2231 բանաձևի կետերին, այլև գործադրվում է ՀԳՀԾ-ի կործանման ու միջազգային հանրության դեմ առճակատման նպատակով:

ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգել Լավրովի խոսքերով.«ՄԱԿ-ի ԱԽ-ն բառի բուն իմաստով զենքի էմբարգո չի սահմանել Իրանի դեմ: Այս խորհուրդը հատուկ ռեժիմ էր սահմանել դեպի Իրան զենք արտահանելու համար, ինչը լիովին ժամանակավոր բնույթ էր կրում և այս սահմանափակումները ավարտվելու են ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին»:

Կարևոր է սակայն, որ ԱԽ-ում ցանկցած բանաձև վավերացվելու համար, դրան պետք է կողմ քվեարկեն խորհրդի 9 անդամները և բացառվի 5 մշտական անդամների կողմից վետոյի իրավունքի կիրառումը:  Չինաստանն ու ՌԴ-, որ ԱԽ-ում ունեն վետոյի իրավունք, դեմ են արտահայտվել  ԱՄՆ-ի ներկայացրած նախագծին: Հետևաբար, ամերիկացիները քաջ գիտակցում են, որ այս բանաձևի վավերացման շանսեր չունեն:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ

Մեկնաբանություններ