Օգոստոս 09, 2020 13:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Սաուդյան Արաբիա. միջուկային գաղտնի գործունեություն՝ ՄԱԳԱՏԷ-ի երկակի մոտեցումների պայմաններում

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել Սաուդյան Արաբիայից պահանջել թափանցիկ լինել իր գաղտնի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Նշելով, որ Սաուդյան Արաբիան մշակում և իրականացնում է ոչ թափանցիկ միջուկային ծրագիր, Քազեմ Ղարիբաբադին հավելել է. «Չնայած այն հանգամանքին, որ Սաուդյան Արաբիան NPT- ի անդամ է, և Համապարփակ երաշխիքային պայմանագիրը գործադրման մեջ է, սակայն Ռիադը հրաժարվում է գործակալության վերահսկողության   առաջարկից»:

Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագիրը հետապնդում է մի շարք նպատակներ, որոնք, չնայած կարող են ունենալ տնտեսական օգուտներ, սակայն  այդ կապակցությամբ կան անորոշություններ, որոնք պետք է այս տեսանկյունից մեկնաբանվեն:

Արաբիայի միջուկային գործունեությունը քննարկելը կարևոր  է երկու տեսանկյունից

Առաջին՝ Արաբիան փորձում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անհիմն պնդումների քողի տակ գաղտնի իրականացնել իր միջուկային գործունեությունը: Մինչդեռ Իրանի միջուկային գործունեությունը լիովին թափանցիկ է և նույնիսկ սովորական ստուգումներից բացի լիովին գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ: Սաուդյան Արաբիան 1998 թվականին ստորագրել է NPT դաշինքը, իսկ  2005 թվականին՝ «Փոքր թվաքանակ» անվամբ արձանագրությունը, ինչը նշանակում է՝ տրամադրության տակ ունենալ սահմանափակ քանակությամբ ուրան և պլուտոնիում: Գործակալության գործունեությունն ու ստուգումները մշակվել  են հենց այնպիսի հիմքի վրա, որ  որևէ կապ չունի այդ  երկրի ներկա միջուկային գործունեության հետ:

Երկրորդ՝ Ռիադի իշխանությունների կողմից ատոմային զենքի նկատմամբ մոտեցումը բացահայտ է դարձել, և դրա նպատակը տարածաշրջանում սպառնալիք առաջացնելն է:

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների նախկին ղեկավար  և  գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Օլի Հեյնոնեն, ով Հարվարդի համալսարանի դասախոս է, ասում է. «Սաուդյան Արաբիան միջուկային ծրագրում թափանցիկություն չի դրսևորել: Մենք տեղեկացվել ենք միայն կառուցվելիք միջուկային ռեակտորների քանակի մասին: Նրանք նաև որևէ քայլեր  չեն ձեռնարկել հետազոտական ​​ռեակտորներ կառուցելու իրենց ծրագրերի մասին տեղեկացնելու կաակցությամբ»:

Ինչպես ասել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը. «Սաուդյան Արաբիան չունի հետազոտական ​​ակտիվ ռեակտոր, որտեղ կարող է արտադրել դեղին կարկանդակ: Բացի սաուդցիների գաղտնի միջուկային  գործողություններից և ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքի մերժումից,  առկա են մտահոգություններ՝ այդ երկրում գաղտնի միջուկային զենքի ծրագրի գործադրման կապակցությամբ»:

Նման պայմաններում, ՄԱԳԱՏԷ-ի կողմից Սաուդյան Արաբիայի միջուկային գործունեության նկատմամբ վերահսկողության բացակայությունը կարող է վտանգ ներկայացնել տարածաշրջանայի համար:

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել այդ մասին զեկույց ներկայացնել  գործակալության  անդամներին: Ամեն դեպքում, ՄԱԳԱՏԷ-ն պետք է հեռու մնա վերահսկողության հարցում երկակի մոտեցումներ ցուցաբերելուց, որպեսզի կարողանա կանխել իր  հեղինակազրկվելը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ