Օգոստոս 09, 2020 18:51 Asia/Tehran
  • Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել են  ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ

Բելառուսի նախագահը տեղեկացրել է,որ Մինսկում կայացած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել են ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի օրն ասել է.«Բելառուսում ընտրությունների  ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ, որոնք ամերիկյան անձնագրեր ունեին ձերբակալվել են»:

Լուկաշենկոյի խոսքերով՝ Բելառուսում մեծ թվով մարդիկ են ձերբակալվել, որոնք նպատակ ունեին ապակայունացնել իրավիճակը:

Բելառուսի նախագահը հավելել է.«Ձերբակալվել են մի խումբ բողոքարարներ, որոնք ամերիկյան անձնագրեր ունեն և նույնիսկ ամերիկացի ամուսիններ, որ աշխատում են ԱՄՆ ԱԳ նախարարությունում»:

Վերջին շաբաթների ընթացքում Բելառուսի կառավարության ընդդիմադիրները մի քանի բողոքի ակցիա են անցկացրել: Այդ ընթացքում ձերբակալվել են տասնյակ մարդիկ այդ թվում նաև Բելառուսի նախագահական ընտրությունների երկու թեկնածուներ: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ

Մեկնաբանություններ