Օգոստոս 12, 2020 19:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակը, արձագանքները

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ հայ պաշտոնյաների կողմից արված դիտողություններին:

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ հայ պաշտոնյաների կողմից արված Հայտարարություններին:

Թուրքիայի արտգործնախարարությունն ընդգծել է, որ Հայաստանը, որը երկար տարիներ ապօրինի կերպով գրավել է Ադրբեջանի տարածքի մի մասը, խաղաղության և կայունության գլխավոր խոչընդոտն է Հարավային Կովկասի տարածաշրջանում:

1920-ի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի պայմանագիրբ Օսմանյան կայսրության , որն Առաջին աշխարհամարտում կռվել էր՝ Գերմանիայի կայսրության և Ավստրո-հունգարական կայսրության կողքին, և Ռուսաստանի, Բրիտանիայի և Ֆրանսիայի հաղթական դաշնակից տերությունների միջև: Փաստորեն, Սևրի պայմանագիրը մասնատեց Օսմանյան կայսրությունը, որում կայսրության եվրոպական և արաբական գրավված տարածքների մեծ մասը բաժանվեց քսաներորդ դարում և ճանաչվեց որպես անկախ պետություններ: Հատկանշական է, որ Հայաստանը հանդիսանում էր այս պայմանագրի ստորագրողներից մեկը և այդ պատճառով, Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները միշտ ազդված կլինեն այս պայմանագրով և այլ պատմական փաստաթղթերով: Թուրքիայի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում շատ տարաձայնություւներ կան:

1992-ին Հայաստանի անկախության հռչակումով, Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հարցը Երևանի իշխանությունների  կողմից  բարձրացվել է միջազգային վեճերի մակարդակի:

Թուրք պաշտոնյաները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում աջակցելով Ադրբեջանին նույնպես փորձել են հենակետ ձեռք բերել միջազգային ասպարեզում` Հայաստանին դիմակայելու համար: Երևանի պետական ​​պաշտոնյաները նախկինում մեկնաբանել են Թուրքիայի վերաբերյալ Սևրի համաձայնագիրը: Փաստորեն, Հայաստանի իշխանությունները բոլոր ճնշման լծակները օգտագործում են Թուրքիայի դեմ:

Կասկած չկա, որ Անկարայի պաշտոնյաները նույնպես փորձում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն օգտագործել Թուրքիայի ազգային շահերի ուղղությամբ: Փաստորեն, Անկարայի պաշտոնյաները, օգտվելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միջազգային հանրության մակարդակով, փորձում են Ադրբեջանին ցույց տալ, որպես ճնշված կողմ:

Այս կապակցությամբ ամերիկյան հետազոտական ​​Գեթեստոն կենտրոնը  Օզայ Պոլատը «Թուրքիան պատերազմի ճանապարհին է» խորագրովով հոդվածում գրել է.«Թուրքիան միջազգային ռազմական դիմակայության մեջ է հարևան երկրների հետ, ինչպիսիք են Հունաստանը, Հայաստանը, Իրաքը, Սիրիան և Կիպրոսը և ռազմական միջամտություն է կատարում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լիբիան և Եմենը»: Նա հավելել է.«Անկարայի կառավարության պահվածքը ցույց է տալիս, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը այս երկրների նկատմամբ, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի նկատմամբ, գնալով ավելի ապակայունացնող է»:

Ամփոփելով Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները պետք է ասել, որ երկու երկրները շարունակում են իրենց հարաբերությունները թշնամական պայմաններում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ