Սեպտեմբեր 17, 2020 13:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու Վաշինգտոնի նոր սադրանքը. սպառնալիքներ ուղղված սպառազինական ընկերություներին

Չորեքշաբթի օրը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զենքի ցանկացած միջազգային արտադրող Իրանի հետ սպառազինական առևտուր անելու դեպքում Վաշինգտոնի կողմից կենթարկվի պատժամիջոցների:

Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամզը այս կապակցությամբ հստակեցրել է.«Իրանի դեմ սպառազնական էմբարգոյի ավարտից անմիջապես հետո ցանկացած միջազգային ընկերություն, որ Իրանի հետ զենքի առևտրով զբաղվի, կենթարկվի Վաշինգտոնի երկրորդական պատժամիջոցներին»: Աբրամզը այն դեպքում է հայտարարում այս դիրքորոշման մասին, որ դրանից մի քանի ժամ առաջ Վաշինգտոնը ջանք է թափում մշտական դարձնել հակաիրանական զենքի էմբարգոն:

Որոշ ժամանակ առաջ, ԱՄՆ-ն հայտարարեց, որ Իրանի կողմից ՀԳՀԾ-ի խախտումներ են տեղի ունցել, ինչի պատճառով էլ սեպտեմբերի 20-ին ավտոմատ կերպով կվերականգնվեն Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները, այդ թվում՝ զենքի էմբարգոն: Այդուհանդերձ այս քայլը մնացել է ԱԽ-ի փակ դռների հետևում և այս խորհրդի անդամների մեծամասնությունը դեմ է ԱՄՆ-ի քային: Հենց այս պարզ պատճառով էլ  խորհրդի հերթական նախագահները հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու հարցով ոչ մի քայլ չեն կատարել: Չնայած որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ սեպտեմբերի 16-ին հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մասին ասել է.«ՀԳՀԾ-ի հետ կապված հարցերում մենք քայլում ենք ԱԽ-ի կարծիքի համաձայն»:

Սա նշանակում է, որ սեպտեմբերի 20-ից հետո հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու հարցով ՄԱԿ-ում պատժամիջոցների կոմիտե և փորձագիտական խումբ չի ձևավորվի: Հետևաբար այս ոլորտում գործնական մեխանիզմներ չեն ձևավորվելու: Ուստի ԱՄՆ-ի համար միակ ելքն այն է, որ միակողմանիորեն վերականգնված հայտարարի ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցների բանաձևերը և իր տնտեսական ու դիվանագիտական բոլոր հնարավորություններն իգործ դնի իր կամքը  միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ:

Տարիների է ինչ ԻԻՀ-ն ծավալուն պատժամիջոցների և ՄԱԿ-ի բանաձևերի պատճառով չի կարողացել գնել զենք ու զինտեխնիկա և հենվելով ներքին կարողությունների ֆրա, մեծ քայլեր է քայլեր է արել ցամաքային, օդային, ծովային, հրթիռային և էլեկտրոնային սարքավորումների և սենսորների նախագծման, արտադրության և օգտագործման ոլորտում: Ուստի հակառակ Վաշինգտոնի ենթադրության, ի տարբերություն ԱՄՆ-ի արաբ դաշնակիցների, Իրանը չունի սպառազինական խոշոր գնումների կարիք և հակառակ դրան, ունի զենք արտահանելու մեծ կարղություն:

Փաստորեն Վաշինգտոնին մտահոգում է այն փաստը, որ Իրանի զենքի էմբարգոյի ավարտով, Թեհրանը կկարողանա ազդեցիկ ներկայություն ունենալ սպառազինական շուկայում: Հիմնականում հակաիրանական զենքի էմբարգոյի երկարաձգման համար ԱՄՆ-ի կողմից գործադրված ջանքերի գլխավոր պատճառն այն է, որ Վաշինգտոնին վախեցնում է Իրանի պաշտպանական ու տնտեսական կարողության բարձրացումը: Այս պատճառով էլ հակառակ ՄԱԿ-ի 2231 բանաձևի, ԱՄՆ-ն ցանկանում է երկարաձգել Իրանի դեմ սպառազինական պատժամիջոցները: Այնուամենայնիվ,  ինչպես մինչ այժմ պարզվել է գործերի ընթացքից, ԱՄՆ-ի անօրինական քայլերը դատապարտված են պարտության:

Պիտակ

Մեկնաբանություններ