Սեպտեմբեր 18, 2020 12:33 Asia/Tehran
  • Սեպտեմբերի 20-ին կգրանցվի ԱՄՆ-ի  հերթական պարտությունը

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 20-ին ոչ մի նոր բան տեղի չի ունենա, և որ ԱՄՆ պետքարտուղարը պարզապես պետք է կարդա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի երեկոյան Թվիթերում անդրադառնալով Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությանը, գրել է, որ Մայք Պոմպեոն սխալվել է, քանի որ Վաշինգտոնն  այլևս ՀԳՀԾ-ի անդամ չէ, և պատժամիջոցների վերականգնման գործընթացը շատ բարդ և երկար գործընթաց է:

Անցյալ ամիս Անվտանգության խորհրդում կրած պարտությունից հետո,  Միացյալ Նահանգները փորձում է  սպառնալիքների միջոցով երկարաձգել հակաիրանական պատժամիջոցները և չեղարկել ՀԳՀԾ-ն:

ԱՄՆ-ն չի կարող իր քայլերի համար հղում անել  Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին, քանի որ արդեն երկու տարի չի հանդիսանում ՀԳՀԾ-ի անդամ: Հետևաբար, այդ ուղղությամբ արված ԱՄՆ-ի  ցանկացած քայլն անօրինական է:

Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է. «Ոչ ոք լուրջ չի ընդունում Միացյալ Նահանգների ծիծաղելի ջանքերն իրեն որպես ՀԳՀԾ-ի անդամ ներկայացնելու կապակցությամբ»:

2018-ին ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո, այդ երկիրն այլևս իրավունք չունի գործարկել  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  2231 բանաձևով սահմանված մեխանիզմները:

Այդ իսկ պատճառով, սույն թվականի օգոստոսին,  Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը  դեմ արտահայտվեց Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի առաջարկին:

 ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելը և գոյություն ունեցող գլոբալ մեխանիզմների գործադրումն ապահովելը կարևոր են համաշխարհային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Իսկ Միացյալ Նահանգների ապակառուցողական գործողությունների նկատմամբ անտարբերության հետևանքները կրելու են բոլոր երկրները:

Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին համոզված է, որ ՀԳՀԾ-ի անդամ երկրները պետք է միավորվեն՝ համաձայնագիրն ԱՄՆ-ի միակողմանիությունից պաշտպանելու համար, և թույլ չտան ԱՄՆ-ին իր կամքը պարտադրել իրենց և չեղարկել միջազգային հանրության և Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած ՀԳՀԾ-ն:

Հաշվի առնելով Անվտանգության խորհրդի անդամների և նախագահի ընդդիմությանն ԱՄՆ-ի կողմից Անվտանգության խորհրդի 2232 բանաձևի մեկնաբանությանը, սեպտեմբերի 20-ը Միացյալ Նահանգների համար որևէ նոր բան տեղի չի ունենալու,  քանի դեռ  այդ երկիրը չի փոխել սպառնալիքների ու ճնշումների քաղաքականությունը:

ԱՄՆ-ի միակողմանիությանը հակազդելը և Իրանի կողմից ՀԳՀԾ-ով  սահմանված իրավունքներից  օգտվելը պայմանագրի գոյատևման միակ պայմանն է, և Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի հետ ցանկացած համագործակցություն կխախտի բազմակողմանիությունը և պատշաճ պատասխանի կարժանանա Իրանի կողմից:

Պիտակ

Մեկնաբանություններ