Սեպտեմբեր 18, 2020 18:45 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը հուսահատական քայլ է

ԱՄՆ-ը 2018-ի մայիսին ՀԳՀԾ-ից հեռանալուց հետո, ԱՄՆ-ն առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում, ամենախիստ պատժամիջոցներն է սահմանել Իրանի դեմ և ժամանակ առ ժամանակ հայտարարում է նոր պատժամիջոցների մասին:

Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտն,Իրանի տեղեկատվական նախարարության կողմից կիբեր հարձակումներ կատարելու  մեղադրանքով, պատժամիջոցներ է սահմանել 45 անձանց և երկու կառույցի նկաատմամբ

ԱՄՆ-ն, պատժամիջոցների ցուցակում է ընդգրկել նաև երկու ընկերությունների և մեկ անձի՝ Լիբանանի Հեզբոլլահի հետ կապի պատրվակով:

 ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ստիվեն Մենուչինը ասել է.«ԱՄՆ-ը վճռակամ է դիմադրելու հարձակողական կիբեր գործողություններին, որոնց նպատակն է  վնասել միջազգային ուղևորությունների անվտանգությանը»:

Հատկանշական է, որ վերջին տարիներին ԱՄն-ն Իրանի  կիբեր հարձակում իրականացնող ամենախոշոր երկիրն է եղել: Որպես օրինակ, կարելի է հիշել  Օբամայի վարչակազմի օրօք ԱՄՆ-ի և սիոնիստական վարչակարգի համագործակցությունը՝ «Սթաքս նեթ» վիրուսային ծրագրով   Իրանի միջուկային օբյկտների դեմ կիբեր հարձակում իրականացնելու հարցում:

Այդ մասին ամերիկյան «Դեյլի Բիսթ» լրատվական կայքը գրել է.«ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Իրանի միջուկային օբյեկտների համակարգչային համակարգերի վրա հարձակման գաղտնի հրահանգ էր արձակել»:

2013-ի հուլիսի 7-ին Էդվարդ Սնոուդենը մի հարցազրույցի ընթացքում հայտարարել էր.««Սթաքս նեթ» վիրուսային ծրագիրը մշակվել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության և Իսրայելի համատեղ ջանքերով»:

Շատ այլ դեպքերում ԱՄՆ-ն բազմաթիվ հարձակումներ է իրականացրել Վաշինգտոնի մրցակից և ընդիմադիր երկրների դեմ, տեղեկատվություն ստանալու և տարբեր կառույցներին վնաս հասցնելու նպատակով;

Առավելագույն ճնշման քաղաքականությունից  երեք տարի անց, Իրանը որ ի պատասխան կիրառեց դիմաց կիրառել է «առավելագույն դիմադրության» քաղաքականությունը, ոչ միայն չի թուլացել, այլ այսօր Վաշինգտոնը անուղղակիորեն հայտարարում է, որ Ֆինանսների նախարարության կողմից նոր պատժամիջոցներով մտադիր է պայքարել Իրանի կիբեր ուժի դեմ:

Բացի այդ, նուր պատժամիջոցները սահմանվում են այն պայմաններում, երբ Թրամփի կառավարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր հակաիրանական նպատակներն առաջ տանելու ուղղությամբ ձախողումներ է արձանագրել: Վաշինգտոնը ձախողվել է նաև հոգեբանական ու քարոզչական ծավալուն ու բարդ պատերազմում, որը սկսել է 2019-ից՝ Իրանիդ եմ:

Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի համաձայն, 2020թվականի հոկտեմբերի 18-ին  Իրանի զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվում է::

Նման պայմաններում, Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախօրեին  իրեն հաղթանակ վերագրելու համար, դիմում է  ամեն քայլի, այդ թվում՝ ցանկացած պատրվակով Իրանի դեմ նոր պատժամիջոցներ հայտարարելը:

Դա ևս մեկ անգամ վկայում է, որ ԱՄՆ-ն պարտվելէ  Իրանի դեմ պատերազմում:

Լիբանանցի ականավոր գրող և ռազմավարական հարցերի փորձագետ Ամին Հաթիթն անդրադառնալով  ԱՄՆ-ին դիմադրելու հարցում Իրանի քայլերին, ասել է.«Իրանի իսլամական հանրապետության հաղթանակից հետռո, մի շարք  գործոններ  պատճառ են դարձել, որ Իրանը կարողանա հաղթահարել պատերազմը, շրջափակումը և տարածաշրջանային ու միջազգային խաղերը և հարցականի տակ դնել ԱՄՆ-ի հզորությունը, որպես համաշխարհային գերտերություն:

Պիտակ

Մեկնաբանություններ