Սեպտեմբեր 20, 2020 13:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Հակաիրանական պատժամիջոցների վերականգնման պահանջը և  ԱՄՆ-ի վերստին պարտությունը

Վերջերս ԱՄՆ-ն հայտարարեց, որ Վաշինգտոնը վերականգնելու է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները: Այդ հայտարարությունից հետո, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անվտանգության Խորհրդին ուղղած նամակում հայտարարել է, որ կառույցը չի կարող որևէ քայլ կատարել հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ուղղությամբ:

Անվտանգության խորհրդին ուղղած նամակում, Գուտերեշը գրել է.«Պատժամիջոցների վերականգման գործընթացում  անորոշություն կա, ուստի գլխավոր քարտուղարը չի կարող այդ ուղղությամբ որևէ քայլ կատարել»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը  ներկայացվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի օրը հրապարակած հաղորդագրության մեջ հայտարարեց, որ  Իրանի նկատմամբ սահմանված ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները, ներառյալ զենքի էմբարգոն, վերականգնվելու են:

Աշխարհի տարբեր երկրների պաշտոնատարներն արձագանքել են ԱՄՆ-ի այդ հայտարարությանը:

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է.«Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները շարունակում են մնալ չեղարկված, և Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան հավատարիմ են  Իրանի հետ միջուկային համաձայնագրի  լիարժեք իրականացմանը»:

ՄԱԿ-ում  Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները նշել են, որ իրենք հավատարիմ են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի «լիակատար իրականացմանը», հավելելով. «Մենք մեծ ջանք են գործադրել միջուկային գործարքը պահպանելու համար և հավատարիմ ենք դրան»:

Քննադատելով ԱՄՆ-ի քայլը` ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այդպիսով անարգում է ինքն իրեն, և համառորեն ընդդիմանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամներին:

Կիրակի առավոտյան, ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Թվում է, որ ԱՄՆ-ն իր կամայական կամքը պարտադրելով ուրիշներին, փորձում է թուլացնել միջազգային իրավունքի դիրքերը»:

Պոլյանսկու խոսքերով, անցած ամիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամներն ասել են, որ  «ձգանի մեխանիզմը» ակտիվացելու ԱՄՆ-ի պահանջն անօրինական է:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ամերիկացիների կողմից օգտագործվող «ձգանի մեխանիզմ» և «Snap back» եզրույթները ներառված չեն 2231 բանաձևում. «Այս երկու բառերը պարզապես ամերիկյան լրատվամիջոցների հնարքներն են»:

Զարիֆը հավելել է. «ԱՄՆ-ի կողմից Իրանին զենք վաճառելու համար երկրներին պատժամիջոցներով սպառնալը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը ևս չի հավատում Իրանի զենքի սահմանափակումների վերականգնմանը»:

Զարիֆն Իրանի հետ մեկշաբաթյա համաձայնագրի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը որակել է որպես ընտրությունների շրջանակում արված քայլ, ասելով.  «ՀԳՀԾ-ի սեղանը միշտ տեղում է եղել, բայց սեղանի շուրջ վերադարձն այնքան էլ հեշտ չէ: Սակայն եթե ԱՄՆ-ի կառավարությունը հատուցի Իրանին պատճառված վնասը, կարող է վերադառնալ բանակցության սեղանի շուրջ»:

Պատժամիջոցների ավտոմատ վերադարձման մեխանիզմը, որը հայտնի է որպես «ձգանի մեխանիզմ» կամ «Snap back», նպատակ ունի վերականգնել հակաիրանական պատժամիջոցների մասին բանաձևերը, որոնք կասեցվել էին Իրանի և 5 + 1 խմբի միջև   միջուկային համաձայնագրի ստորագրման արդյունքում:

ԱՄՆ-ը այս մասին հայտարարեց, երբ ԱԽ-ն մերժեց հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու Վաշինգտոնի առաջարկը:

Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե չկարողանա երկարաձգել  Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն, ապա ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի ու ՀԳՀԾ-ի շրջանակում քայլեր կձեռնարկի Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ