Սեպտեմբեր 20, 2020 18:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար. Սուլեյմանիի վրեժն անկասկած կլուծվի

ԱՄնՆ նախագահ Դոնադլ Թրամփը վերջերս կրկին սպառնալիքներ է հնչեցրել Իրանի դեմ:

Անցած շաբաթ, ամերիկյան Politico պարբերականն առանց որևէ փաստի և Դոնալդ Թրամփի քարոզարշավի շրջանակներում հայտարարեց, որ Իրանն ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման  հրամանատար գեներալ Սուլեյմանիի սպանության վրեժը լուծելու նպատակով, որոշել է սպանել Հարավաֆրիկյան հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանին:

Թրամփը, Վիսկոնսին նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է. «Մենք Իրանին հազար անգամ ավելի ծանր վնաս կհասցնենք, քան հասցրել ենք մինչ օրս»:

ԻՀՊԿ հրամանատար գեներալ Սալամին, շաբաթ օրը Թեհրանում պատասխանել է Դոնալդ Թրամփի հայտարարությանն ասելով, որ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի  նահատակության վրեժը լուծվելու  է և այս հայտարարությունը վերջնական է:

Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը տեղի ունեցավ հունվարի 3-ին՝ Իրաքում: Դա մեծ վիրավորանք էր Իրաքի ինիքշխանույանը և մեծ հանցագործություն՝ ուղղված Իրանի դեմ:

Սուլեյմանիի սպանությունից հետո, Իրանը հարձակում իրականացրեց Բաղդադում ամերիկյան Էյն օլ Ասադ ռազմաբազայի դեմ:

ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս կապակցությամբ հայտարարել է, որ Իրանն առաջին իսկ առիթով վրեժխնդիր կլինի ԱՄՆ-ից: Սա վկայում է, որ Իրանն ունի ռազմական բարձր պատրաստվածություն և հարձակողական մեծ ուժ՝ սպառնալիքներին պատասխանելու համար: Թրամփի սպառնալիքների վերաբերյալ ԻՀՊԿ հրամանատարի հայտարարությունն իր մեջ կրում էր կարևոր ռազմավարական կետեր: Նա ասել է. «Այսօր ԱՄՆ-ի բաժինն աշխարհից նվազում է: Ի հայտ են գալիս նոր ուժեր և իսլամն իր քաղաքակրթական դերակատարությամբ, որպես նոր ուժ է ի հայտ գալիս»:

Վաշինգտոնի միջազգային ռազմավարական հետազոտությունների վերալուծաբան Էնթոնի Քորդսմանը, խոսելով Իրանի ռազմական կարողությունների մասին, նշել է, որ Իրանի նկատմամբ յուրաքանչյուր արկածախնդրություն, սարսափելի երկրաշրաժ կառաջացնի տարածաշրջանում, որովհետև Թեհրանը լուրջ ծրագրեր է մշակել ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի դեմ»:

ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը, շաբաթ օրն Իրանի Սրբազան պաշտպանության 40 ամյակի առիթով հրապարակած հայտարարության մեջ անդրադառնալով ԻՀՊԿ հրամանատարի ելույթին, նշել է, որ Իրանն ունի ուժ՝ խիստ պատասխանելու Թրամփի կոշտ քայլերին, ով կարծում է, թե սպառնալիքով կարող է վախեցնել Իրանի ժողովրդին:

 

Մեկնաբանություններ