Սեպտեմբեր 23, 2020 17:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թուրքիան շարունակում է միջամտել Լեռնային Ղարաբաղի  հակամարտության մեջ

Շփման գծերում ադրբեջանական և հայկական ուժերի բախումների ֆոնին, Թուրքիայի պաշտոնյաները վերահաստատել են իրենց աջակցությունը Բաքվին՝ Երևանի դեմ պատերազմի ընթացքում:

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօլուն Թվիթեր ում գրել է.«Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունում Անկարան սատարում է Բաքվին»:

Մեվլութ Չավուշօղլուն մի ուղերձով ցավակցություն է հայտնել շփման գծում հրաձգության արդյունքում ադրբեջանցի զինծառայող Ազնուն Մուհամեդովի զոհվելու կապակցությամբ: Նա գրել է.«Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին»:

Հայաստանի հետ հակամարտության ընթացքում Թուրքիայի կառավարության պաշտոնյաների կողմից Ադրբեջանին ուղղված կարեկցանքի և աջակցության ուղերձները հղվել են այն ժամանակ, երբ պատերազմող կողմերը կայուն և մշտական խաղաղության հասնելու համար կարիք ունեն տարածաշրջանային անկախ կառավարությունների աջակցության: Այս իրավիճակում հուսալի գործընկերներ ունենալը շատ կարևոր է պատերազմող կողմերի համար:

դրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ադերբայջան» իշխող կուսակցության առաջնորդները հայտարարել են, որ Թուրքիան այդ երկրի ռազմավարական դաշնակիցն է: Այդ է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնյաները, Թուրքիայի աջակցությամբ, երբեմն սպառնում են Հայաստանին: Ադրբեջանի նախագահը վերջերս բարձր գնահատեց Բաքվի և Անկարայի հարաբերությունները և ասել է. «Ադրբեջանի և Թուրքիայի վերջին  համատեղ զորավարժությունները խուճապ են առաջացրել Հայաստանում»:

Կասկած չկա, որ Ադրբեջանի պաշտոնյաները, հենվելով Թուրքիայի աջակցության վրա, Հայաստանի վարչապետի  կողմից առաջարկված խաղաղ բանակցությունները շարունակելու յոթ պայմանները մերժելուց բացի սպառնացել են ոչնչացնել Մեծամուրի ատոմակայանը: Չնայած Բաքվի և Անկարայի ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնյաների, հատկապես   նախագահի հայտարարություններին և Հայաստանի հետ հակամարտության ժանմանակ Բաքվին Թուրքիայի աջակցությանը, Երևանի հետ Թուրքիան տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի են հասել: Չնայած ադրբեջանական և հայկական ուժերի միջև շարունակվող բախումներին և թուրք պաշտոնյաների կողմից ադրբեջանական կողմին բազմաթիվ հաղորդագրություններ ուղարկելով, թուրքական խոշորագույն հագուստի ընկերություններից մեկը՝ LC Waikiki- ն, վերաբացել է իր խանութը Հայաստանում: Անկասկած, թուրքական այս ընկերության քայլը համահունչ չէ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ Թուրքիայի իշխանությունների աջակցությանը: Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի այս գործողությունը բացասական արձագանքներ կունենա Ադրբեջանի կառավարության և ժողովրդի շրջանում:

Տարածաշրջանի երկրների, հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերությունների ամփոփելով, պետք է ասել.«Օգտագործելով Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և հրահրելով Ադրբեջանի ժողովրդի պանթորանական զգացմունքները, Թուրքիան մտադիր է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

 Լեռնային Ղարարաբաղի ճգնաժամի վերաբերյալ Թուրքիայի իշխանությունները փորձում են օգտագործելով այս ճգնաժամն խորացնել իրենց ազդեցությունը Ադրբեջանում:

Թվում է, որ Հայաստանում թուրքական խանութներ բացելով ՝ Թուրքիայի ղեկավարները մտադիր են նսեմացնել Հայաստանի հետ հարաբերությունների  տաբուն՝ Ադրբեջանի հասարակական կարծիքի մոտ:

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ