Սեպտեմբեր 25, 2020 12:02 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Սաուդյան Արաբիան ապակայունացնում է տարածաշրջանը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան, որպես տարածաշրջանում ահաբեկչական խմբերի կենտրոն, որը ֆինանսական ու լոգիստիկական աջակցություն է ցուցաբերում ահաբեկիչներին, իր հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով, սկսել է խեղաթյուրել ճշմարտությունները:

Հինգշաբթի օրը, պատասխանելով Սաուդյան Արաբիայի այն հայտարարությանը, թե հակաիրանական համաշխարհային գործընթացը սկսելու պատճառը Միջին Արևելքի տարածաշրջանում այդ երկրի ապակայունացնող գործողություններն են, Սաիդ խաթիբզադեն հայտարարել է. «Սաուդյան Արաբիան, հետևելով Միացյալ Նահանգների հակաիրանական առավելագույն ճնշման պարտված քաղաքականությանը, փորձում է շփումներ հաստատել Իսրայելի հետ»:

Առաջին անգամը չէ, որ Սաուդյան Արաբիան հակաիրանական անհիմն հայտարարություն է անում, իսկ ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ առցանց նստաշրջանում Մալեք Սալմանի հայտարարություններով և Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելով, Սաուդյան Արաբիան չի կարող խուսափել իր հակամարդկային հանցագործությունների պատասխանատվությունից, որ իրականացրել է Եմենում՝ աջակցելով ահաբեկչական խմբերին:

Սաուդյան Արաբիայի վերջին մի քանի ատսնամյակների արտաքին քաղաքականությունը վկայում է, թե այդ երկիրը ինչպիսի քայքայիչ դերալատարություն է ունեցել Միջին Արևելքում: Սաուդյան Արաբիան, Իարքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմում աջակցեց Սադդամ Հուսեյնին: Իսկ վերջինս, ստանալով արևմտյան ու արաբական երկրների աջակցությունը, բազմաթիվ հանցագործխություններ իրականացրեց Իրանում, այդ թվում նաև կիրառելով քիմիական զենք:

Բացի այդ, Սաուդյան Արաբիայիում տիրում է վահաբիական գաղափարախոսությունը, որի արդյունքն ԻԼԻՊՆ-ն էր: Սաուդյան Արաբիան,  Սիրիայում ու Իրաքում աջակցելով ԻԼԻՊ-ին և Թահրիր ալ Շամին, ապակայունացրեց Միջին Արևելքը: Իսկ Եմենի պատերազմը և բազմաթիվ կանանց ու երեխաների սպանությունն արևմտյան, այդ թվում ամերիկյան զենքերի միջոցով, Արևմտայն Ասիայում Ռիադի ավերիչ քաղաքականության արդյունքն էր:

Սաուդյան Արաբիան այսօր էլ ԱՄՆ-ից զենք  է գնում, ավելի ապակայունացնելով Արևմտյան Ասիան: Իսկ ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ ասամբլեայում ունեցած ելույթում, Սաուդյան Արաբիայի ղեկավարը փորձեց մեղադրանքներ ուղղելով Իրանի դեմ, արդարացնել իր հանցագործությունները:

Պետք է նշել, որ տարածաշրջանի ժողովուրդները քննադատել են Սիոնիստական ռեժիմի հետ մի շարք արաբական երկրների հարաբերությունների կարգավորումը: Եվ այդ իսկ պատճառով, Մալեք Սալմանը, փորձելով արդարացնել Սիոնիստական ռեժիմի հետ իր երկրի հարաբերությունների կարգավորումը, փորձեց Իրանին ներկայացնել որպես տարաշածաշրջանին սպառնացող համար մեկ վտանգը:

Ի վերջո պետք է ասել, որ Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը Միջին Արևեկլքն ավելի է ապակայունացնում: Եվ մյուս կողմից, Իսրայելի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորումը նույնպես կարող է սպառնալ Արևմտայն Ասիային: Տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատումը հնարավոր է միայն փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության վրա: Իսկ Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ին  զուգահեռ, խեղաթյուրելով իրականությունը, փորձում է  Իրանին մեղադրել տարածաշրջանն ապակայունացնելու մեջ: Իսկ այդպիսով Արևմտյան Ասիայում խաղաղություն ու կայունություն չի հաստատվի:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ