Սեպտեմբեր 25, 2020 16:28 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ռուսաստանը և Իրանը կարևորել են  հարաբերությունների և համագործակցության ընդլայնումը

Ռուսաստանը ՝ որպես 4+1 խմբի անդամ, կոչ է արել շարունակել ՀԳՀԾ-ի գործադրումը և դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի կիրառվող առավելագույն ճնշման քաղաքականությունը: Մոսկվան այժմ ձգտում է ընդլայնելհարաբերություններն Իրանի հետ, չնայած Վաշինգտոնի վերջին սպառնալիքին ՝ պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք Իրանի հետ առևտրատնտեսական և սպառազինական կապեր կհաստատեն:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, սեպտեմբերի 24-ին ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ: Երկու ժամ տևած  հանդիպումից հետո, կողմերը շեշտել են համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Զարիֆը նշել է, որ երկու երկրներրի միջև  առկա են լավ հարաբերությունները և երկկողմ համագործակցությունն ունի աճող միտում:

Հանդիպման ժամանակ, Զարիֆն ընդգծել է Ռուսաստանի առանցքային դերը ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի ապակառուցողական քայլերին, մասնավորապես՝  Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելուն ուղղված ջանքերին հակազդելու հարցում:  Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը դեմ էին արտահայտվել Վաշինգտոնի առաջարկին:

Զարիֆն ասել է. «ԱՄՆ-ը  պարտվել է և Ռուսաստանն ու Չինաստանը շատ կարևոր դեր են խաղացել այդ գործում: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը»:

«Ռուսաստանը ոչ մի կերպ չի համապատասխանեցնի իր քաղաքականությունը Միացյալ Նահանգների ագրեսիվ և անօրինական պահանջներին», - ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:

Ռուսաստանը և Չինաստանը, որպես 4+1  խմբի արևելյան թևի անդամներ, կտրականապես դեմ են արտահայտվել Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի պահանջին: Զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է  2020 թվականի հոկտեմբերի 18-ին, 2231 բանաձևի համաձայն: Լավրովը հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ին Իրանի  զենքի էմբարգոն կչեղարկվի: Ահա թե ինչու է Վաշինգտոնը դիմել սպառնալիքի քաղաքականությանը, հայտարարելով, որ ցանկացած երկիր, որը կշրջձանցի հակաիրանական միջազգային պատժամիջոցները, ներառյալ զենքի էմբարգոն, կենթարկվի պատժամիջոցների: Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը հայտարարեց, որ ցանկացած երկիր, որը ցանկանում է ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերություն ունենալ, պետք է նկատի առնի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցները: Այնուամենայնիվ, այդ սպառնալիքներն անօգուտ են եղել:

Մոսկվան հաստատուն դիրքորոշում է որդեգրել Վաշինգտոնի այս սպառնալիքի դիմաց՝ մերժելով ԱՄՆ-ի սպառնալիքներչը և Թեհրանը մեկուսացնելու փորձերը:

ՌԴ ԱԳՆ Լավրովը հայտարարել է. «Վերջին սպառնալիքները հաստատում են այն փաստը, որ Վաշինգտոնը ցանկանում է գործել ինչպես փիղը փոքրիկ խանութում: Կարծում եմ ՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմի դիվանագիտական ​​կարողություններն ընդմիշտ կորել են»:

Չնայած ԱՄՆ սպառնալիքներին, Ռուսաստանը շարունակում է Իրանի հետ տնտեսական համագործակցությունը, այդ թվում ՝ ատոմային էներգետիկայի ոլորտում: Ռուսաստանը ծրագրում է   ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի ավարտից հետո ընդլայնել նաև Իրանի հետ ռազմական համագործակցությունը: Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման և համագործակցության վրա Մոսկվայի շեշտադրումը Թրամփի վարչակազմի հակաիրանական քարոզարշավի ձախողման մեկ այլ ապացույցն է:

Պիտակ

Մեկնաբանություններ