Սեպտեմբեր 28, 2020 16:02 Asia/Tehran
  • Թուրքիան 300  օտարազգի ահաբեկիչ զինյալների է տեղափոխում Ադրբեջան

Ադրբեջանի և Հայաստանի սահմանների վրա հակամարտության սրումից հետո, Թուրքիան 300 օտարազգի ահաբեկիչ զինյալների է տեղափոխում Ադրբեջանի սահման:

Human Rights Watch- ի  հաղորդման համաձայն՝ Թուրքիայի պաշտոնատար անձինք
նրանց ասել են որ ուղարկվում են Ադրբեջան՝ պաշտպանելու Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանները, ամսական 1500-ից 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձով:

Թուրքիայի կառավարության պաշտոնյաները, խրախուսելով Ադրբեջանի Հանրապետությունը շարունակել հակամարտությունը, կրկին ուժեղացնում են անապահովության և քաոսի մթնոլորտը տարածաշրջանում:

Այս իրավիճակում ո՞րն է Անկարայի առաջնորդների նպատակը: Անկասկած, Սիրիայում և Իրաքում ահաբեկչական շարժումների հետ համագործակցության պատմություն ունեցող աշխարհազորայինների տեղակայումը կարող է սրել Ադրբեջանի խնդիրները Հայաստանի հետ պատերազմում:

Այս առումով չպետք է անտեսել այն հնարավորությունը, որ առանց Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության ՝ ՆԱՏՕ-ի թույլտվության տարածաշրջանի և աշխարհի այլ երկրներ թուրքական զորքեր ուղարկելու արգելքը խնդիրներ կստեղծի Անկարայի համար: Պատերազմին աջակցելուց բացի, թուրք պաշտոնյաները բազմիցս բարձրացրել են հայկական ուժերի դեմ կռվելու  համար թուրքական զորքեր ուղարկելու հարցը:

Հուլիսին և սեպտեմբերի 27-ին ադրբեջանական և հայկական ուժերի բախումների ընթացքում թուրք պաշտոնյաները վերահաստատեցին պատերազմը շարունակելու անհրաժեշտությունը մինչև վերջնական արդյունքը և Ադրբեջանի  գրավյալ տարածքների վերադարձը:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Հայաստանին հայտարարել է պատերազմի նախաձեռնող և ծաղրելով Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ասել է. «Մի երկիր, որը չի կարող լուծել իր ներքին խնդիրները և նախաձեռնել նման գրոհներ, ամենից շատ անհարգալից է իր ժողովրդի նկատմամբ: Թուրքիան չի հապաղի դիմակայել Ադրբեջանի իրավունքների ու հողերի դեմ ցանկացած հարձակման, իսկ անհրաժեշտության դեպքում կավելացնի ռազմական օգնությունը Ադրբեջանին»:

Հայաստանում Իրանի նախկին դեսպան և քաղաքական փորձագետ Մոհամադ Ֆարհադ Քոլեյնին կարծում է.«Եթե մի ուժ, որը ցանկանում է նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, որը բխում է տարածաշրջանի ազգերի շահերից, կառուցողական քայլ կանի, սակայն եթե այն արվի մենաշնորհային շահերի համատեքստում, ապա կասկածի տեղիք է տալիս»:

Թուրքիայի ղեկավարները հայտարարում են, թե մտադիր են միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ,  բայց միևնույն ժամանակ, չեն ցանկանում լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Փաստորեն, Անկարայի պաշտոնյաները մտադիր են օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրենց ազդեցությունն ու ներկայությունը  մեծացնելու համար :

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ