Հոկտեմբեր 01, 2020 18:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Անվտանգության խորհրդում Ռուսաստանի հերթական նախագահության մեկնարկը և  հակաիրանական պատժամիջոցների բացառումը

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու հարցում ԱՄՆ-ի ձախողումից հետո, Թրամփի կառավարությունը պնդելով,որ ինքը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի անդամ է, և Թեհրանը խախտել է միջուկային համաձայնագիրը, հանդես եկավ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն ավտոմատ վերականգնելու պահանջով և հայտարարեց,որ Սեպտեմբերի 20-ին պետք է վերականգնել հակաիրանական պատժամիջոցները:

Միջազգային հանրությունը, հատկապես Ռուսաստանը կոշտ արձագանքեցին այդ հայտարարությանը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հինգշաբթի օրը Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ խորհրդում  բացառվում է  հակաիրանական պատժամիջոցների վերականգնման կապակցությամբ նոր բանակցություններ վարելու հավանականությունը, ինչի վրա պնդում է Միացյալ Նահանգները:  «Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնումը այլևս չի քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», - ասել է նա:

Ռուսաստանի կողմից Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի պահանջի իրականացման բացառելը, նշանակում է ևս մեկ հարված հասցնել Վաշինգտոնի անօրինական պահանջին: Փաստորեն Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու Թրամփի կառավարության նպատակն է ենթահող ստեղծել Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու համար:

ԱՄՆ-ն 2019 թվականին մեծ ջանքեր գործադրեց Իրանի զենքի էմբարգոյի վերացումը կանխելու համար:  ԱԽ-ի մշտական ու ոչ մշտական անդամները, հատկապես 4+1 խմբի անդամները դեմ հանդես եկան  Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու և Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի բոլոր քայլերին: Այսպիսով, ԱՄՆ-ի այդ քայլը ձախողեց:

Ներկայումս, երբ Ռուսաստանն ԱԽ-ի հերթական նախագահն է, Վաշինգտոնն այլևս չի կարող հույս  ունենալ ,որ կարող է իրագործել Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու իր որոշումը: Հաշվի առնելով նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները, նախագահ Դոնալդ Թրամփը կարիք ունի մի հաղթանակ արձանագրել արտաքին քաղաքականության ոլորտում, հատկապես Իրանի նկատմամբ:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի կայուն դիրքորոշումը Չինաստանի և նույնիսկ Վաշինգտոնի եվրոպացի գործընկերների հետ մեկտեղ Թրամփի վարչակազմի համար հույսեր փայփայելու տեղ չի թողել: Այդ պատճառով Վաշինգտոնը հայտարարեց, որ յուրաքանչյուր երկիր, որը չի հարգի Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները, ԱՄՆ-ի հետ առևտրա-տնտեսակա հարաբերություններ հաստատելու իրավունք չի ունենա:

Այնուամենայնիվ Ռուսաստանը կարևորել է Իրանի հետ հարաբերությունների ու համագործակցությունների ընդլայնումը:

Նյու Հեմփշիրի համալսարանի քաղաքագիտության դասախոս Քըրք Դորսին անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի վերջերս արած այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ն կկանխարգելի Իրանին ռուսական և չինական զենքի վաճառքը, ասել է. «Ես չգիտեմ, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է դա անել,քանի որ այլևս ոչ մի երկիր կարևորություն չի տալիս  այդ սպառնալիքներին»:

Պիտակ

Մեկնաբանություններ