Հոկտեմբեր 19, 2020 18:28 Asia/Tehran

ԱՄՆ-ի որոշ նահանգներում, ներառյալ՝ Վաշինգտոնում, կանայք բողոքի ցույցեր են կազմակերպել ընդդեմ Նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության:

Ցուցարարները բողոքել են Միացյալ Նահանգներում ռասիզմի և կանանց նկատմամբ բռնության դեմ: Ակնկալվում է, որ ցուցարարները կշարունակեն իրենց բողոքի ցույցը ԱՄՆ 50 նահանգների 429 շրջաններում:  Ավելի քան 116,000 մարդ խոստացել են մասնակցել բողոքի երթերին:

Ամերիկյան կանանց շարժումը ակտիվացել է 2017 թվականից, երբ Թրամփն ընտրվեց  ԱՄՆ նախագահ 

Շարժումն ամեն տարի ցույցեր է անցկացնում հունվարին բայց սա 2020-ին կանանց շարժման  երկրորդ ցույցն է Գերագույն դատարանի դատավոր Ռութ Գինսբերգի մահվան և Էմի Բարտին նրա իրավահաջորդ նշանակելուց հետ:

Թրամփի վարած քաղաքականությունն ու դիրքորոշումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, շրջակա միջավայրը, ներգաղթը, ռասիզմը, բռնությունը և կանանց իրավունքների պաշտպանության պակասը, զայրացրել են շատ ամերիկացի կանանց: Առողջության ոլորտում Թրամփը դեմ է հղիության արհեստական ​​ընդհատմանը և ապահովագրությունների դադարեցումը, հատկապես Covid-19-ի պայմաններում, ինչն ավելի դժվար և ծախսատար է դարձրել դեղերի և բուժման հասանելիությունը: Դա զայրացրել է շատ ամերիկացի կանանց ու մայրերի: Բազմաթիվ դպրոցների վերաբացումը և Թրամփի կողմից առողջության հետ կապված նախազգուշացումների անտեսումը, դեղերի և բուժման բարձր գինը ամերիկայի հարյուրավոր քաղաքացիների կորոնավիրուսի զոհ են դարձրել: Նրանցից շատերը կանայք և երեխաներ են:

Բռնության աճը և ռասայական խտրականությունը ամերիկացի կանանց բողոքների  ուշադրության կենտրոնում են: Այնուամենայնիվ, ռասայական խտրականությունը արմատավորված է ԱՄՆ-ի պատմության մեջ, բայց վերջին տարիներին այս կատեգորիան շատ ավելի գունեղ է դարձել: 

Սևամորթների սպանությունները, հատկապես ոստիկանության կողմից, կրթության և աշխատանքի հնարավորությունների անհավասարությունը, բողոքի ալիք են առաջացրել  Թրամփի քաղաքականության դեմ: 

Տվյալների համաձայն, ԱՄՆ-ում բնակվող փոքրամասնություններին պատկանող կանանց շրջանում գործազրկության միջին մակարդակը գտնվում է ամենաբարձր մակարդակում և կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այդ ցուցանիշը հասել է 20 տոկոսի:

Թրամփի ռասիստական ​​քաղաքականությունը և  ներգաղթի ծրագրում նախատեսված սահմանափակումները, որոնք շատ երեխաների  իրենց ընտանիքներից բաժանվելու պատճառ են դարձել, մեկ այլ խնդիր է, որը զայրացրել է ամերիկացի կանանց:

Ընտրություններից 20 օր առաջ ամերիկացի կանանց բողոքի ցույցերը, մտահոգություն են առաջացրել Թրամփի կողմնակիցների շրջանում:

Սոցարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը աննախադեպ աջակցություն և համակրանք է շահել կին ընտրողների կողմից:

Սա լուրջ ահազանգ է Թրամփի և նրա աջակիցների  համար:

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ