Հոկտեմբեր 26, 2020 12:11 Asia/Tehran
  •  Երևանի և Անկարայի միջև լարվածության աճը բացասական հետևանքներ կունենա Թուրքիայի տնտեսության և ապագայի վրա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին բացասաբար կանդրադառնա երկու երկրների տնտեսությունների վրա:

Անկարայի վերջին սխալ քաղաքականությունը  կթուլացնի Թուրքիայի մասնավոր հատվածի ներկայությունը Հայաստանում: Ավելի վաղ կանխատեսվել էր, որ Հայաստանի հետ  Թուրքիայի ապրանքաշրջանառությունըայս տարի տարեկան 400 միլիոն դոլարից կհասնի  600 միլիոն դոլար:  Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության նոր փուլի նախօրեին թուրքական խոշորագույն հագուստի ընկերությունը պաշտոնապես հայտարարել էր Հայաստանում իր ներկայության մասին:

Այդ կապակցությամբ «Թալիշ մեդիա» ադրբեջանալեզու վերլուծական կայքը վերլուծություն է հրապարակել ՝ Թուրքիային մեղադրելով  Ադրբեջանին Հայաստանի հետ պատերազմի դրդելու մեջ:

«Թալիշ Մեդիա» կայքը, «Թուրքիայի և Ադրբեջանի սիրախաղը» խորագրով հոդվածում գրել է, որ Թուրքիան Ադրբեջանին հրահրել է Հայաստանի դեմ պատերազմ սկսել: Կայքը գրել է. «Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին զենքի մատակարաման հարցում փոխարինել Իսրայելին, սակայն գիտի, որ չի կարող նույն հարցում փոխարինել Ռուսաստանին: Այնուամենայնիվ, ոչ թուրքական և ոչ էլ իսրայելական արդիական սպառազինությունը չի կարող նշանակալից դեր խաղալ Լեռնային Ղարաբաղը գրավելու հարցում»:

«Թալիշ Մեդիա»-ն  գրել է, որ ղարաբաղյան պատերազմում հայերի դեմ կիրառվող  թուրքական ու իսրայելական սպառազինությունը, Բաքվին ցուցաբերվող Անկարայի քաղաքական աջակցությունն, ինչպես նաև հայերի դեմ կռվելու համար վարձկանների ներգրավումն ավելի են բարդացրել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: 

ԱՆդրադառնալով  Հարավային Կովկասում Թուրքիայի միջամտության  և այդ հակամարտության մեջ ունեցած դերին, պետք է ասել, որ այդ երկրի իշխանությունները ոչ միայն չեն կարողացել հասնել  Հայաստանի հետ առևտրային հարաբերությունն ավելի ընդլայնելու նպատակին, այլ ճգնաժամ են ստեղծել այդ հարաբերություններում:   Ակնհայտ է, որ այս ճգնաժամը, որը Անկարայի ղեկավարների խաբվածության հետևանքն է, կարող է Արևմտյան Ասիայի այս երկիրը կանգնեցնել  կազմալուծման ճգնաժամի առջև:

Պիտակ

Մեկնաբանություններ