Հոկտեմբեր 27, 2020 10:52 Asia/Tehran

Իրանի Ատրպատական նահանգի Խոդաաֆարին շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի ներկայությունը և Իրանի այն հայտարարությունը, որ Թեհրանն անընդունելի է համարում իր սահմաններին ցանկացած տեսակի անապոհվություն, նոր հեռանկար է բացում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համար:

Երկուշաբթի օրը,  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին այցելել է Խոդաաֆարին շրջան, ծանոթանալու տեղում տիրող իրավիճակին  և համապատասխան հրամաններ է տվել սահմանային շրջանների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության պատճառով, վերջին  օրերին  Կորպուսի ցամաքային զորքերը տեղակայվել են երկրի հյուսիս-արևմտյան սահմաններին,  Խոդաաֆարին քաղաքի և սահմանային այլ շրջանների անվտանգության պահպանման նպատակով:

Խոդաաֆարին և  Ջուլֆա քաղաքների և երկրի հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով անվտանգություն հաստատելու նպատակով, սահմաններին տեղկայվել են տանկեր և ռազմական տեխնիկա:

Մինչ այժմ ղարաբաղյան պատերազմի հետևանքով, Իրանի Խոդաաֆարին քաղաքի մերձակա  շրջաններում ընկել է ավելի քան 50 հրթիռ ու արկ:

Չնայած Իրանը բազմիցս նշել է, որ դեմ է օկուպացիային և 30 տարի տևող ղարաբաղյան հակամարտության լուծումը չի համարում ռազմական, սակայն նոր իրավիճակում և քանի որ հակամարտութունը որոշ խնդիրներ է առաջացրել հակամարտության գոտուն  սահմանակից Իրանի քաղաքացիների անվտանգության համար, Իսլամական հանրապետությունը պաշտոնապես հայտարարել է, որ իր քաղաքացիների անվտանգությունն  իր կարմիր գիծն է:

Նման իրավիճակում, Իրանի սահմանային շրջաններում բարձրաստիճան զինվորականների ներկայությունը և հակամարտության հետ սահմանակից շրջաններում զորուժի տեղակայումը, վկայում են  այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության ներգրավված կողմերից ոմանց և նրանց աջակիցների ծրագրում, թեկուզ և ոչ պաշտոնական ֆորմատով, սակայն ներառաված է նաև աշխարհաքաղաքական փոփոխությունների իրականացումը: 

Այդ կապակցությամբ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի   ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Մոհամադ Փաքփուրը հայտարարել է. «Թեհրանը աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն Կովկասում չի հանդուրժի։ Դա այն կարմիր գիծն է, որն Իրանը հատել չի կարող»: 

Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում, Իրանը կավելացնի տարածաշրջանում իր ուժերի ներկայությունը, ինչը ևս մեկ անգամ փաստում է վերոնշյալ ծրագրի գոյությունը:

Այն, որ մի երկիր, ազգային թշնամանքի պատրվակով, մի փուլում պաշտոնապես  հայտարարում է ղարաբաղյան հակամարտությունում իր ներկայության մասին, երկրորդ փուլում վարձկան ահաբեկիչներին ուղարկում է տարածաշրջջան  և ի վերջո տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություն իրականացնելու երազանք է փայփայում, որևէ կերպ ընդունելի չէ Իրանի կողմից և անշուշտ, նման գաղափարախոսությունն ավելի է բարդացնելու կովակսյան տարածաշրջանի առանց այն էլ բարդ իրավիճակը և որևէ երաշխիք չի լինելու, որ նման գաղափարախոսություն տարածողներն անվնաս դուրս կգան այս իրավիճակից, առանց որևէ գին վճարելու:

Պիտակ

Մեկնաբանություններ