Նոյեմբեր 24, 2020 16:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24.11.2020

Տարածաշրջանային որոշ վարչակարգեր, ներառյալ Սաուդյան Արաբիան և Իսրայելը, անհանգստացած են Իրանի հետ Բայդենի հնարավոր գործարքից, քանի որ նրանք իրենց շահերը տեսնում են աշխարհում Իրանին մեկուսացնելու մեջ:

Մարդոմսալարի

Իրանի համաձայնագրին կողմ պաշտոնյաների  վերադարձն ԱՄՆ-ի նոր նախագահի օրակարգում է

Associated Press- ը մեջբերելով Ջո Բայդենի աշխատանքային թիմին մոտ կանգնած մի քանի անձանց, գրել է, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը Էնթոնի Բլինկենին  առաջադրելու է պետքարտուղարի պաշտոնում:

Բայդենի խորհրդականները հայտարարել են, որ նրա կաբինետի առաջին ցուցակը կհրապարակվի երեքշաբթի օրը: Դոնալդ Թրամփը, մինչդեռ, շարունակում է պնդել, որ ընտրություններն անցել են եկղծիքներով և հրաժարվում  է ընդունել նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների արդյունքները:

Բայդենը ցանկանում է վերափոխել իր երկրի արտաքին քաղաքականությունը: Նա խոստացել է ամրապնդել կապերը  դաշնակիցների հետ և Միացյալ Նահանգներին վերադարձնել միջազգային պայմանագրեր:

 

Քեյհան

ԱՄՆ-ում սննդի հերերն օերցօր ավելի են երկարում

Կորոնավիրուսի  պանդեմիայի հետևանքով, միլիոնավոր ամերիկացիներ սովի են մատնվել և  անվճար սննդի հերթերն ամեն օր ավելի են երկարանում, հաղորդում է Daily Mail- ը:

Հաղորդման համաձայն, Շնորհակալության տոնից մեկ շաբաթ առաջ, որի ժամանակ մատուցվումէ հնդկահավ և այլ կերակրատեսակներ, մարդիկ իրենց մեքենաները կայանում են անվճար սննդի կետերրի մոտ և ստանում իրենց բաժին ծանրոցը:

Առլինգթոնում (Տեխաս) 6000 ընտանիքներ, չեն կարողացել Շնորհակալության տոնի համար հնդկահավ ձեռք բերել: Առնվազն 10 միլիոն ամերիկացի դեռ գործազուրկ է: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները նրանց զրկել են եկամուտներից:

 

Շարղ

Նրանք նԻրանի հետ նոր պայմանագկր չեն ցանկանում

Արդյոք Բայդենի իշխանության գալով Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունները կբարելավվե՞ն:

Այս հարցն այս պահին լրջորեն քննարկվում է միջազգային ասպարեզում: Իրանում դեռ չեն մոռացել, թե միջուկային բանակցությունների ըթնացքում Սաուդյան Արաբիան ու մի շարք այլ երկրներ ինչպիսի ջանքեր էին գործադրում, որպեսի հմաձայնությունը չստորագրվի:

Որպես օրինակ, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարրարը, Վիեննայում Իրանի միջւուկային բանակցություններին զուգահեռ, և շրջանառվում էին համաձայնության կայացման մասին լուրեր, մեկնեց Վիեննա՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպելու համար և վերջինսի հետ հանդիպեց օդանավակայանում՝ իր ինքնաթիռի մեջ:

 

Էբթեքար

Սև եռանկայան սադրանքը՝ գիշերային հանդիպումներում

Տարածաշրջանում Պոմպեոյի քայլերը, կարծես, ազդարարում են ԱՄՆ գործող կառավարության նոր ծրագրի մասին:  Չնայած Թրամփը պարտվել է ընտրություններում, սակայն չի բացառվում, որ նա փորձի սրել երկրի ներքաղաքական վիճակըւ:

 Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ Իրանի հետ ցանկացած հակամարտություն վատ հետևանքներ կունենա տարածաշրջանի երկրների և ԱՄՆ-ի համար: Մյուս կողմից, պետք է անդրադառնալ նաև Սաուդյան Արաբիայում Բին Սալմանի հետ Նեթանյահուի  գիշերային և կիսագաղտնի հանդիպումներին:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը գաղտնի այց է կատարել Սաուդյան Արաբիա: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Ըստ լուրերի՝ Նեթանյահուն հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

 

armenpress.am

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց

 Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ այժմ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ։

Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով Արցախի սահմանային բոլոր ուղղությունները։ Գերիների վերադարձը և զոհվածների մարմինների փոխանակումը պետական մարմինների առաջնահերթություններից մեկն է, որի ուղղությամբ շարունակվում են համալիր ջանքերը:

 

armenpress.am

ՌԴ դեսպանատունը խոստացել է անհետ կորածների հարազատների խնդրանքը հենց այսօր փոխանցել Մոսկվա

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինը խոստացել է Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների խնդրանքը փոխանցել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատ Եղիշե Զակունցը:

 «Հանդիպեցինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինի հետ: Փոխանցեցինք բոլորի խնդրանքը, որ մենք ունենք զոհված զինվորներ և առաջին խնդրանքը, որ  Ռուսաստանի Դաշնությունը զբաղվի այդ հարցով: Եվ նա կարդաց նամակը և ասաց, որ այս նամակին հենց հիմա ընթացք են տալու, փոխանցվելու է դեսպանին և այսօր մի քանի ժամվա ընթացքում լինելու է Մոսկվայում: Ասացին, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն և օգնեն մեզ»,- ասաց Զակունցը:

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ակցիա էին իրականացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Ակցիայի մասնակիցները կազմում էին անհետ կորած զինծառայողների անուններից բաղկացած ցուցակ՝ ՌԴ դեսպանատուն փոխանցելու համար:

Նրանք նամակով խնդրել էին աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում զինծառայողների որոնողական աշխատանքներն անհապաղ սկսելու հարցում:

Անհետ կորած զինվորների հարազատներն ավելի վաղ հավաքվել էին ՀՀ ՊՆ շենքի մոտ, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո որոշեցին ակցիան շարունակել ՌԴ դեսպանատան մոտ։

 

armenpress.am

Լավրովն Աֆղանստանի իշխանություններին եւ թալիբներին հորդորել Է՝ վերականգնել խաղաղությունը երկրում

  Մոսկվան Աֆղանստանի իշխանություններին եւ թալիբներին կոչ Է անում՝ ըստ Էության անցնել բանակցությունների եւ վերականգնել խաղաղությունը երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ Աֆղանստանում անվտանգության հետ կապված իրադրությունը շարունակում Է վատթարանալ:

«Ստեղծված պայմանները թելադրում են այն բանի սուր անհրաժեշտությունը, որպեսզի Աֆղանստանի կառավարությունից եւ թալիբների շարժումից բանակցորդների թիմերը, որոնք այժմ նիստ են գումարում Դոհայում, որքան կարելի Է ավելի շուտ ավարտեն բոլոր ընթացակարգային հարցերի համաձայնեցումը»,-ասել Է Լավրովը՝ տեսաուղերձով դիմելով Աֆղանստանին նվիրված Ժնեւյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին:

«Հորդորում ենք երկու հակամարտող կողմերին, Աֆղանստանի բոլոր Էթնոքաղաքական ուժերի ներկայացուցիչներին, արտաքին խաղորդներին, որոնք շահագրգռված են երկրի իրադրության կայունացմամբ, նպաստել բազմամյա ներաֆղանական պատերազմի ավարտին եւ Աֆղանստանի վերականգնմանը՝ որպես խաղաղ, անվտանգ, անկախ եւ ինքնուրույն պետություն, որն ազատ Է ահաբեկչությունից եւ թմրանյութերից»,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

.panarmenian

ԵՄ-ն կոչ է արել տարածաշրջանից արագ դուրս բերել օտարերկրյա բոլոր զինյալներին

  Եվրոպական միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է վտանգել ԼՂ-ում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։

ԵՄ-ն նաև կոչ է անրել տարածաշրջանից լիարժեք և արագ կերպով դուրս բերել օտարերկրյա բոլոր զինյալներին։ ԵՄ-ն վերահաստատել է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ ընդունված միջազգային ձևաչափին` այդ նպատակին հետամուտ լինելու համար:

ԵՄ-ն նաև կարևորել է երաշխավորված մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ՝ տեղահանված բնակչության կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար հնարավոր լավագույն պայմաններով։

«Ռազմական ցանկացած հանցագործություն, որը հնարավոր է կատարված լինի, պետք է հետաքննվի»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Եվրամիությունն ու անդամ պետություններն արդեն իսկ տրամադրում են զգալի հումանիտար օգնություն՝ հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության անմիջական կարիքները հոգալու նպատակով և պատրաստ են տրամադրել հետագա օգնություն:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 

.panarmenian

Մեծ Բրիտանիայից 7 հոգանոց բուժանձնակազմ է ժամանել ՀՀ՝ Covid-19-ի դեմ պայքարին աջակցելու

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով ՀՀ առողջապահության նախարարության դիմումին ի պատասխան Մեծ Բրիտանիայից 7 հոգանոց բուժանձնակազմ է ժամանել Հայաստան՝ 5 շաբաթով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու, փոխանցում են UK-Med-ից։

Բժիշկները UK-Med հասարակական կազմակերպությունից են, նրանց՝ ՀՀ գալը հնարավոր է դարձել UK Aid-ի ֆինանսավորմամբ։

Համաճարակների ու արտակարգ իրավիճակների ուղղությամբ մասնագիտացած թիմը ղեկավարում է UK-Med-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Վայթվիքը։

Նա նշել է, որ իրենք պատրաստվում են աջակցել հայ բուժաշխատողներին, որոնք ծանր հիվանդների են բուժում, խորհրդատվություն տրամադրել վարակների վերահսկման հարցում՝ պահպանելով բուժանձնակազմի ու պացինետների առողջությունը։

UK-Med-ը Հայաստանին աջակցել է նաև 1988-ի երկրաշարժի ժամանակ։

Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 127,522-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 813-ով։ Առողջացածների ընդհանուր թիվը 98,944 է, փաստացի բուժվողներինը` 26,069-ը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2002 դեպք կա, այլ պատճառով՝ 507:

 

 

 

Պիտակ