Նոյեմբեր 26, 2020 18:28 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Վենեսուելան կարևորել  է Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը

Վերջին ամիսներին Իրանի և Վենեսուելայի համագործակցությունն ամրապնդվել է հատկապես քաղաքական և առևտրային տարբեր հարթություններում: Այս կապակցությամբ Վենեսուելայի արտգործնախարարը շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Վենեսուելան հիմքեր են ստեղծել Թեհրանի և Կարակասի միջև հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար: Նա կարևորել է Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը:

Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասան  ասել է. «Հաշվի առնելով Իրանի ու Վենեսուելայի զարգացման ծավալները,այս երկու երկրները համարվում են տերություններ, որոնք, չնայած աշխարհագրական հեռավորությանը, շատ ընդհանրություններ ունեն»:

Վենեսուելան վերջին տարիներին եղել է ԱՄՆ-ի ամենածանր ճնշումների և սպառնալիքների տակ: Դա այն դեպքում, երբ Մադուրոն վենեսուելացիների  և  բանակի  աջակցությամբ, կարողացել է կայունացնել երկրի   քաղաքական իրավիճակը: Նա տնտեսական տարբեր քաղաքականություններ կիրառելով և իր դաշնակիցների օգնությամբ, բարելավել է այս երկրի տնտեսական իրավիճակը: Այս շրջանակում Վենեսուելան օգնություն է խնդրել Իրանից՝ որպես մի երկիր, որը գտնվելով ԱՄՆ պատժամիջոցների տակ, կարողացել է կառավարել ճգնաժամերը:

Վաշինգտոնի պաշտոնյաները երկար ժամանակ տնտեսական պատժամիջոցներ են կիրառել Իրանի դեմ և փորձել են ավելացնելով տնտեսական ճնշումները, խնդիրներ առաջացնել այս երկրի համար: Սակայն  այդ ճնշումները մինչ այժմ ոչ միայն ազդեցիկ չեն եղել, այլ պատճառ են դարձել, որ Իրանն ապավինելով իր  սեփական ուժերին,  մեծացնի իր ներքին կարողությունները:

Այս պայմաններում, հատկապես տնտեսական ոլորտում, Իրանի և Վենեսուելայի համագործակցությունն աճել է: Այս համագործակցությունն ընդլայնվեց Իրանի կողմից  բենզին փոխադրող նավերի Վենեսուելա ուղարկվելու արդյունքում: Եվ չնայած ԱՄՆ-ի  սպառնալիքներին, նավերը  հասան Վենեսուելայի ջրեր և կարողացան  մասամբ  բավարարել այդ երկրի վառելիքի կարիքը:

Բեռնվածքն  ուղարկվելուց կարճ ժամանակ անց, չնայած Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների  հակառակություններին ու սպառնալիքներին, Իրանը  Կարակասում բացեց  Մեգասիս սուպերմարկետը: 20,000 կմ մակերեսով Մեգասիս  սուպերմարկետն ավելի քան 2500 տեսակ իրանական ապրանքներ է վաճառում: Մեգասիսի բացումը  զայրացրել է ամերիկյան պաշտոնյաներին: ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ նամակներեն ուղղել պետքարտուղար Մայք Պոմպեոյին և նախազգուշացրել Իրանի և Վենեսուելայի միջև հարաբերությունների ընդլայնման  կապակցությամբ:

Այս դիրքորոշումներն հնչում են այն դեպքում, երբ Իրանի և Վենեսուելայի պաշտոնյաները շեշտը դնում են տարբեր հարթություններում համագործակցությունը շարունակելու և զարգացնելու վրա:

Կարևելով Իրանի հետ Վենեսուելայի առևտուրը, Վենեսուելայի արտաքին գործերի փոխնախարար Կառլոս Ռոնն ասել է. «Այն հարցը, որով պետք է մտահոգվի ամբողջ աշխարհը,  ԱՄՆ կառավարության կողմից միջազգային իրավունքի, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համակարգի անտեսումն է»:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Իրանի և Վենեսուելայի դեմ  սահմանված պատժամիջոցները, երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը ոչ միայն քայլ է խնդիրների լուծման և հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, այլ նաև ցույց է տալիս, որ  ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությունը ձախողվել է: 

 

Պիտակ