Նոյեմբեր 28, 2020 11:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի միջուկային գիտնականի սպանությունն ԻԻՀ գիտական ​​աճը կանխելու ձախողված սցենարի կրկնությունն է

Ուրբաթ օրը Թեհրանի մատույցներում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում նահատակվեց Իրանի Զինված ուժերի Պաշտպանության նախարարության հետազոտության և նորարարության կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն:

Իրանցի գիտնականն առաջին անգամը չէր հայտնվում ահաբեկիչների թիրախում: Հաշվի առնելով նախորդ տարիներին տեղի ունեցած նմանատիպ սպանությունները, այս անգամ երկու հարց է առաջանում: Նախ՝ ո՞րն է իրանցի գիտնականների, հատկապես միջուկային ոլորտի մասնագետների սպանության դրդապատճառն ու նպատակը:

Երկրորդ՝ ո՞ր կառավարություններն ու ահաբեկչական կազմակերպություններն են պլանավորում իրանցի միջուկային գիտնականների սպանությունը, և ի՞նչպես:

Անկասկած, այդ սպանությունների նպատակներից մեկը գիտական, պաշտպանական և միջուկային գիտությունների ոլորտներում Իրանի աճն ու զարգացումը կանխելն է: Սպանված գիտնականները ոչ մի վտանգ չէին ներկայացնում այլ երկրների համար: Նրանց սպանության միակ պատճառը նրանց գիտելիքների նկատմամբ վախն էր և Իրանի ժողովրդի առաջընթացը: Նահատակ Ֆախրիզադեն  ականավոր գիտնականներից էր, ում անունը ներառված է Foreign Policy ամերիկյան ամսագրի կողմից ներկայացված աշխարհի 500 ամենահզոր մարդկանց ցուցակում, որում կա ևս չորս իրանցու անուն: 

Ի պատասխան երկրորդ հարցին, պետք է ասել, որ Սիոնիստական ​​ռեժիմի գործակալներն ավելի վաղ սպանել են իրանցի մի քանի միջուկային գիտնականների, այդ թվում՝ Մանուչեհր Շահրիարիին և Մասուդ Ալի Մոհամադիին: Մոհսեն Ֆախրիզադեի  մեծ արձագանք է ստացել  ԶԼՄ-ներիումը: Սիոնիստական ​​լրատվամիջոցներն անդրադառնալով այս սպանությանը Թել Ավիվի հնարավոր ներգրավվածության մասին հայտարարություններին, հղում են արել Նեթանյահուի վերջին հայտարարությանը, որում նա ասել է. «Այս շաբաթ ես շատ բաներ եմ արել, սակայն բոլորի մասին չեմ կարող խոսել»:

2019-ի մարտին իսրայելցի  լրագրող և վերլուծաբան Ռոնեն Բերգմանը պարզել է, որ Մոսադը հայտնաբերել է 15 իրանցի գիտնականների և նրանցից վեցին սպանել՝  մեքենաներին ամրացված ռումբերի միջոցով:

Derie Spiegel գերմանական թերթը, Դարիուշ Ռեզայանի սպանությունից հետո գրեց, որ իրանցի գիտնականների սպանությունն իրականացրել է Մոսադը:

ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի զեկույցներում որոշ սպանված գիտնականների անունների առկայությունը և այդ զեկուցյներին Իսրայելի գաղտնի ծառայությունների հասանելիությունը, կապված է այս սպանությունների հետ:

Ամերիկացի լրագրող և վերլուծաբան Սեյմուր Հերշն այս կապակցությամբ մի հոդվածում գրել է. «Իրանցի գիտնականների սպանությունն Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ նախագիծն է: ԱՄՆ-ը արդեն երկար ժամանակ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամներին պատրաստում է դիվերսիոն գործողություններ և մահափորձեր իրականացնելու համար»

Ահաբեկչության դեմ պայքարի հավակնորդ երկրներն ամեն առիթով և կեղծ մեղադրանքներով, փորձում են Իրանին դարձնել ահաբեկչության և անապահովության տարածման հեղինակ: Սակայն հիմա պետք է տեսնել, թե ինչպես է այս ահաբեկչական գործողությունը դատապարտվելու միջազգային հանրության կողմից:

Իրանի ազգի թշնամիները փաստել են, որ իրենց նպատակներին հասնելու համար որևէ հանցանքի առջև կանգ չեն առնի: Դրա ապացույցն ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն էր, ով մեծ դեր է խաղացել  ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ահաբեկչության և ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, ինչպես նաև գիտության և պաշտպանության ոլորտների իրանցի գիտնականների սպանությունը: Հանցագործներն անկասկած  պատասխանատվության են կանչվելու: Չնայած Մոհսեն Ֆախրիզադեի նման  գիտնականների կորուստը շատ մեծ կորուստ է Իրանի ազգի համար, սակայն այդ հանցագործությունների նախագծողները կրկին սխալվել են իրենց հաշվարկներում, քանի որ Իրանում գիտական ​​զարգացումը ինստիտուցիոնալացված է  և նահատակների ուղին շարունակվելու է ավելի մեծ վճռականությամբ: 

Պիտակ