Նոյեմբեր 28, 2020 17:03 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԻԻՀ առաջնորդ. Իրանցի  գիտնականին սպանողները պետք է պատժվեն

Ուրբաթ օրը, Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, սպանվել է Իրանի ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն:

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շաբաթ օրը ցավակցական ուղերձ է հղել Իրանի ականավոր գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի նահատակության կապակցությամբ: Նա նաև ընդգծել է այս հանցագործությունը կատարողներին խիստ պատժելու և գիտնական  աշխատանքը  շարունակելու անհրաժեշտությունը:

Իրանի թշնամիները վերջին տարիներին օգտագործելով քաղաքական և տնտեսական ճնշման լծակներ և ռազմավարական  տարբեր ծրագրեր, խոչընդոտներ առաջացնելով Իրանի գիտական ​​գործունեության և խաղաղ միջուկային նախագծեր ճանապարհին, այդ թվում՝ Նաթանզում, որը գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար վերահսկողության ներքո, փորձել են Իրանին ստիպել հանձնվել: Իրանի ժողովուրդը, սակայն, բոլոր բնագավառներում ցույց տվեց, որ արժանի է իրական առաջընթացի և հզորության։

Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը  վկայում է, որ Իրանի թշնամիներն առավելագույն տնտեսական ճնշման քաղաքականության կիրառմամբ, չեն կարողացել հասնել իրենց նպատակին։ Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո նրանք Իրանի նկատմամբ կիրառել են առավելագույն ճնշման քաղակաքականություն:

Այս ահաբեկչությունն ունի նախադեպեր:  Նահատակներ Մաջիդ Շահրիարի, Մոստաֆա Ահմադի Ռոշանը, Մասուդ Ալի Մոհամադին և Դարիուշ Ռեզայինեժադը նույնպես Իրանի միջուկային գիտնականներից էին, ովքեր նահատակվեցին ահաբեկչական գործողությունների հետևանքով:Միջուկային գիտնականների սպանությունները և Իրանի միջուկային ծրագրի համար խոչընդոտներ առաջացնելու փորձերը և  առավելագույն ճնշման քաղաքականությունը վկայում են, որ թշնամին նպատակ ունի թուլացնել Իրանը և այդ ճանապարհին պատրաստ է դիմել ցանկացած քայլի: Որոշ փաստերի համաձայհ, ամերիկյան պաշտոնատար անձինք Իրանին բանակցային սեղան բերելու իրենց ցանկությունը համարում են ձախողված և փորձում  են նոր լարվածություն առաջացնել:

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին ուրբաթ օրը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ նախազգուշացնելով ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների մասին, հատկապես Դոնալդ Թրամփի նախագահության վերջին օրերին:

Նման ահաբեկչական գործողությունները, որոնք փաստորեն վկայում են  Իրանի զսպիչ ուժի նկատմամբ թշնամիների վախի մասին, չեն կարող խոչընդոտել Իրանի գիտական ​​և պաշտպանական առաջընթացին:

Նահատակ Ֆախրիզադեն, իր կյանքի օրոք բազմաթիվ ծառայություններ մատուցեց Իրանին և  կարողացավ երկրի պաշտպանունակությունը հասցնել բարձր մակարդակի:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ուղերձում նույնպես շեշտվում է, որ նահատակ Ֆախրիզադեի ուղին պետք է շարունակվի, իսկ ահաբեկչական գործողությունները չպետք է անպատասխան մնան: