Նոյեմբեր 30, 2020 16:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2020-11-30

Առաջիկա մի քանի օրերի ընթացքում իրանցի օրենսդիրները քննարկելու են մի ծրագիր, որը կարող է հանգեցնել ՀԳՀԾ-ից և NPT-ից Թեհրանի դուրս գալուն:

Քեյհան

Խռովություններ Ֆրանսիայի 70 քաղաքներում. զայրացած ցուցարարները հրդեհեցին Փարիզը

Նոյեմբերի 24-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը վավերացրեց «Համապարփակ անվտանգություն» վիճահարույց օրինագիծը և հաստատեց  ոստիկաններին լուսանկարելու և հրապարակելու արգելքը: Ի պատասխան օրինագծի՝ Ֆրանսիայի 70 քաղաքներում շաբաթ օրը  տեղի են ունեցել բողոքի լայնածավալ ցույցեր: Որոշ շրջաններում, ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Բողոքի ցույցերը սկսվել են ուրբաթ օրը, բայց բռնությունները թեժացել են շաբաթ օրը: Մինչ այդ, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը ականատես է եղել ամենասարսափելի բախումներին: Շաբաթ օրը տեղի ունեցած  ցույցերի ընթացքում, Փարիզում և 14-ը այլ քաղաքներում, վիրավորվել է առնվազն 23 ոստիկան: Բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է առնվազն 46 ցուցարար:

 

Շարղ 

Իրանի խորհրդարանը ձգտում է դուր՞ս գալ ՀԳՀԾ-ից

Իրանի խորհրդարանի դռնբաց  նիստում իրանցի օրենսդիրները 232 ձայնով կողմ են քվեարկել  պատժամիջոցները չեղարկելու ռազմավարական գործողությունների ծրագրին:  Օրինագծի հաստատումից հետո խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է. «Այս ծրագիրը պետք է լինի Իսլամական խորհրդարանի առաջիկա շաբաթվա նիստի օրակարգում և պետք է ամրապնդի միջուկային արդյունաբերության օբյեկտները և կանխի թշնամիների անհեթեթությունն ու ահաբեկչական գործողությունները»:

Նախագիծը նպատակ ունի կրճատել կապերը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ և եթե պատժամիջոցները չվերացվեն, դուրս գալ ՀԳՀԾ-ից: Ծրագրի հակառակորդները դրա ընդունումը և իրականացումը չհամարեցին  վրեժխնդրություն իրանցի միջուկային գիտնականի սպանության համար  և կոչ արեցին դուրս գալ ՀԳՀԾ-ից և NPT-ից:

 

Քեյհան

Իրանցի գիտնականը սպանվեց Միացյալ Նահանգների կանաչ լույսով և Իսրայելի կողմից

Իրանցի ականավոր գիտնական նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի կույր ու վախկոտ սպանությունը բազմաթիվ արձագանքներ է առաջացրել ամբողջ աշխարհում, և շատ երկրներ դատապարտել են այս ահաբեկչական հանցագործությունը:

Washington Post- ը մեջբերելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը, գրել է․«ԱՄՆ-ն ոչ մի կապ չունի իրանցի միջուկային գիտնականի սպանության հետ, և, կարծում եմ, այդ մասին  ասվել է Իրանին»; Ամերիկացի պաշտոնյան որի անունը չի նշվել, ասել է. «Կասկած չկա, որ Իսրայելը կանգնած էր  այս հարձակման հետեւում»: Ավելի վաղ սիոնիստ բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, New York Times- ին տված հարցազրույցում նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը վերագրել էր  Սիոնիստական ռեժիմին:

 

Համշահրի

Այրվել է Թրամփի ու Բայդենի նկարները

Իրանցի մի խումբ ցուցարարներ շաբաթ օրը Թեհրանում արտգործնախարարության շենքի դիմաց հավաքվելով հրկիզել են Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի լուսանկարը: Բողոքի ցույցը տեղի է ունեցել  ի պատասխան իրանցի միջուկային գիտնականի սպանությանը:

 

aravot.am

Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել 1799 մարդ

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 29-ին Հայաստանից փախստականներով ավտոբուսների հերթական շարասյունն են ուղեկցել Ղարաբաղ: Երեկ ավտոբուսներով Ստեփանակերտ տեղափոխվել է 1699 մարդ, որոնց ուղեկցումն իրականացվել է Ռուսաստանի խաղաղապահ զորքերի եւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ: Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայրեր, ընդհանուր առմամբ, վերադարձել է 23 հազար բնակիչ: 

 

scannews.am

Այսօր Տեղեկատվության պաշտպանության միջազգային օրն է

Նոյեմբերի 30-ին նշվում է Տեղեկատվության պաշտպանության միջազգային օրը:

Առաջին անգամ այն նշվել է 1988թ., երբ Համակարգչային սարքավորումների ամերիկյան միությունը որոշեց իր օգտատերերին հիշեցնել համակարգիչների և դրանցում պահպանվող տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտության մասին:

Հենց նոյեմբերի 30-ին է «որդի» առաջին մասսայական համաճարակն արձանագրվել, որն իր հեղինակի՝ Մորիսի անվամբ էր կոչվել:

Առաջին համակարգչային վիրուսի նախատիպն ի հայտ է եկել 1983-ին:

 

orakarg.com

Առնվազն 110 քաղաքացիական անձ է սպանվել Նիգերիայում զինված հարձակման հետևանքով

Առնվազն 110 խաղաղ բնակիչ է սպանվել շաբաթ օրը Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգում տեղի ունեցած զինված հարձակման արդյունքում: Այդ մասին տեղեկացնում է Aljazeera-ն:

Ըստ աղբյուրի՝ բերքահավաք անցկացնող ֆերմերների վրա հարձակվել են մոտոցիկլետներով զինված մարդիկ:

Հարձակման համար ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել, սակայն վերջին տարիներին «Բոկո Հարամ» և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունները բազմաթիվ հարձակումներ են իրականացրել այդ Առնտարածքում:

Վերջին տասնամյակում Նիգերիայում գործող ահաբեկիչների ձեռքով սպանվել են ավելի քան 30 000 մարդ, որի հետևանքով շուրջ երկու միլիոն մարդ տեղահանվել է և արտագաղթել են հարևան երկրներ՝ Նիգեր, Չադ և Կամերուն:

 

Բաղոքի ցույցեր՝ Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում

Նոյեմբերի 29-ին հերթական կիրակի օրը Բելառուսի քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցեր անցկացնել` Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի, քաղբանտարկյալների ազատ արձակման և ոստիկանական բռնություններին վերջ դնելու պահանջով։ Բողոքի 113-րդ օրն էլ ուղեկցվում է ձերբակալություններով։ Ըստ տեղական լրատվամիջոցների` տասնյակ ակտիվիստներ բերման են ենթարկվել։

 

araratnews.am

Անցած շաբաթ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության և հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ հանդիպմանը հրամայել է Մինսկում «կարգուկանոն» հաստատել և «ամբողջովին դադարեցնել բողոքի ակցիաները»։

Արևմուտքը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարում են, թե չեն ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ՝ պատժամիջոցներ սահմանելով նրա վարչակազմի դեմ։ Ավելի քան 25 տարի իշխող Լուկաշենկոն պնդում է, թե կարող է դիմակայել այդ սահմանափակումներին Ռուսաստանի օգնությամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ