Դեկտեմբեր 02, 2020 13:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02.12.2020

Իրանական թերթերի մեծ մասն այսօր անդրադարձել է խորհրդարանի երեկվա բանաձևին, որը կառավարությանը պարտավորեցնում է մեկ ամսվա ընթացքում դադարեցնել Լրացուցիչ արձանագրության գործադրումը, եթե միջուկային համաձայնագրի կողմերը լիարժեք չկատարեն իրենց պարտավորությունները:

Աֆթաբե Յազդ

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծումը. Միգուցե այլ անգամ, բայց հօգուտ Ադրբեջանի:

Լեռնային Ղարաբաղը ազատագրվել է: Սա, թերևս, Կովկասի տարածաշրջանի ճգնաժամի մասին ամենապարզ պատկերացումն է: Ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի  հարավային սահմանագծով առաջխաղացմամբ, տարածաշրջանի կենտրոնական շրջան մուտք գործելով, ինչպես նաև  ռազմավարական նշանակություն ունեցող Շուշի քաղաքի ազատագրմամբ, փակվում էր Լաչինի  կարևոր միջանցքը (Լաչին-Ստեփանակերտ-Խոջալու), և Հայաստանի կառավարությունը ստիպված էր Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնության գալ Ադրբեջանի հետ: Այս համաձայնագրով, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ շրջանների և Լաչինի  միջանցքի,  մնացած գրավյալ տարածքները փոխանցվելու են Ադրբեջանին:

Ոմանք պնդում են, որ  հակամարտության իրական վիճակը և համաձայնագրի հետևանքները տարածաշրջանի աշխարհաքաղաքական պայմանների  վրա, երևալու են ժամանակի ընթացքում: Նրանք նշում են. «Այս հակամարտության ու համաձայնագրի հիմնական հաղթողները Ռուսաստանն ու Թուրքիան էին»:

 

Քեյհան

Եվրոպական վերլուծական կենտրոն. Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդը, որը հանդիսանում է Եվրամիության հետազոտական ​​թևը,  խոստովանել է Իրանի դեմ իր առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը և կոչ արել Իրանի հետ, դիվանագիտական ճանապարհով, ամուր-եվրոպական համագործակցություն հաստատել:

Զեկույցում ասվում է, որ եվրոպական կառավարությունները և Եվրամիությունը պետք է   ԱՄՆ հաջորդ վարչակազմին, այդ թվում նախագահ Բայդենին և Իրանին  հորդորեն անհապաղ վերադառնալ միջուկային գործարքի լիարժեք կատարմանը, իսկ համաձայնագրի եվրոպական անդամները պետք է ակտիվորեն ու համաձայնեցված ձևով համակարգեն այդ ջանքերին աջակցելու ուղիները:

 

Մարդոմսալարի

Իրանի խորհրդարանը մեկ ամիս  հնարավորություն է տվել ՀԳՀԾ-ին

Իրանի խորհրդարանի երեկ կայացած նիստում, պատգամավորները վերանայել են պատժամիջոցները վերացնելու և Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու ռազմավարական գործողությունների ծրագրի ընդհանուրությունները, որը հաստատվել է 251 ձայնով: Պատգամավորները բարձրաձայնել են  «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» կարգախոսները:

Նախագծի 6-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանի անդամները կառավարությանը պարտավորեցրել են մեկ ամսվա ընթացքում դադարեցնել Լրացուցիչ արձանագրության իրականացումը, եթե միջուկային պայմանագրի կողմերը լիովին չկատարեն իրենց պարտավորությունները:

 

Քեյհան

Ավելի քան 2000 հետազոտողներ և ֆիզիկայի ճյուղի ուսանողներ հայտարարել են. Մենք շարունակում ենք նահատակ  Ֆախրիզադեի ուղին

Միջուկային և պաշտպանական ոլորտների ականավոր գիտնական դոկտոր Մոհսեն Ֆախրիզադեի դաժան սպանությունից հետո,  Թեհրանի խոշոր համալսարանների ֆիզիկայի ֆակուլտետների ուսանողական մոբիլիզացիայի կենտրոնները և 2000 հետազոտողներ հայտարարել են, որ պատրաստ են շարունակել գիտնականի ուղին:

Հեղափոխության Գերագույն առաջնորդին ուղղված նամակում, Թեհրանի խոշոր համալսարանների ֆիզիկայի ֆակուլտետների ուսանողական մոբիլիզացիայի խորհուրդը հայտարարել է. Որպես երկրի համալսարանական համայնք, մենք   ամբարտավան ու հանցագործ Սիոնիստական ռեժիմի առաջնորդներին հայտարարում ենք, որ թշնամուն թույլ չենք տա հասնել իր չար նպատակներինն: Միջուկային ֆիզիկայի և ճարտարագիտության, ինչպես նաև գիտության և տեխնիկայի այլ ոլորտներում, մենք հետևելու ենք նահատակ Ֆախրիզադեի ուղուն այնպես, որ նրանց չհաջողվի խոչընդոտել մեր ուղուն, առանց մեր արյունը թափելու»:

 

armenpress.am

Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը

 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդ տրամադրելու գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Ինչպես ավելի վաղ խոստացել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, դեկտեմբերի 1-ից մեկնարկել է Արցախում պատերազմական գործողություններին մասնակցած պարտադիր ժամկետային զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը։ Նախօրեին Հայաստան է ժամանել զինծառայողների առաջին մեծ խումբը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

armenpress.am

Հունգարացի մասնագետները Ռուսաստան են ժամանել «Սպուտնիկ V» պատվաստանյութը հետազոտելու համար

Հունգարացի մասնագետները Ռուսաստան են ժամանել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հետազոտելու համար, նրանք կայցելեն առողջապահական հաստատություններ, որոնցում անցկացվել են պատրաստուկի կլինիկական հետազոտությունները, ինչպես նաեւ կուսումնասիրեն պատվաստանյութի արտադրությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ «Ռոսզդրավնադզոր»-ի ղեկավար Ալլա Սամոյլովան Հունգարայի պատվիրակության հետ խորհրդակցություն Է անցկացրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի շուրջ:

«Այցի ընթացքում պատվիրակությունը նաեւ կայցելի Մոսկվայի առողջապահական հաստատություններ, որոնցում անցկացվել են պատրաստուկի կլինիկական հետազոտությունները, ինչպես նաեւ պատվաստանյութերի արտադրությունը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հունգարացի մասնագետները կծանոթանան պատվաստանյութի մշակման, բոլոր փուլերում հետազոտությունների եւ արտադրության հետ, ճշտել են մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Բայդենը հավաստել Է ԱՄՆ-ին Իրանի հետ միջուկային գործարաք վերադարձնելու պատրաստակամությունը

Միացյալ Նահանգների առաջատար զանգվածային լրատվամիջոցների գնահատումներով՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրված դեմոկրատ Ջոզեֆ Բայդեը հավաստել Է ապագա վարչակազմի պատրաստակամությունն աշխատելու Միացյալ Նահանգներին Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասնակիցների կազմ վերադարձնելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքական գործիչը համապատասխան հայտարարությունն արել դեկտեմբերի 2-ին The New York Times թերթի կայքում: Հրատարակության լրագրողը դեմոկրատից հետաքրքրվել Է, թե նա հավատարիմ Է մնացել արդյոք իր այն դիրքորոշմանը, թե ԱՄՆ-ը պետք Է վերադառնա Իրանի հետ միջուկային գործարքի մասնակցությանը, ինչի մասին քաղաքական գործիչն ինքը հայտարարել Է ավելի վաղ:

«Դա հեշտ չի լինի, բայց այո»,- պատասխանել Է Բայդենը: Նրա խոսքով՝ ապագա վարչակազմը մտադիր Է «դաշնակիցների եւ գործընկերների հետ» համագործակցությամբ «մասնակցել բանակցություններին եւ մշակել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կամրապնդեն եւ կերկարաձգեն իրանական միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումների գործողությունը, ինչպես նաեւ կվերաբերեն Թեհրանի հրթիռային ծրագրին»:

Քաղաքական գործիչն ընդգծել Է, որ համաձայնագրի գործելը, որը կվերահսկի Թեհրանի միջուկային մշակումները, համարում Է «տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն միջոցը»: Հակառակ դեպքում, կարծում Է Բայդենը, հարկ Է զգուշանալ այն իրավիճակից, որի դեպքում միջուկային զենքի մշակման կձգտեն Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսը եւ տարածաշրջանի այլ երկրներ: «Միջուկային ներուժի կուտակումն աշխարհի այդ մասում վերջին բանն Է, որը մենք ցանկանում ենք»,- ընդգծել Է քաղաքական գործիչը: Ավելի վաղ Բայդենը բազմիցս հայտարարել Է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում պլանավորում Է Միացյալ Նահանգներին վերադարձնել ԳՀՀՊ-ի մասնակցությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Covid-19-ով հոսպիտալացման սպասող քաղաքացիներ չկան

 Դեկտեմբերի 2-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդ և տանը հոսպիտալացման հերթի սպասող քաղաքացիներ Հայաստանում չկան, հայտարարել է Այրվածքաբանական կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։

«Այս պահին տանը հոսպիտալացման հերթում գտնվող քաղաքացիներ չունենք»,- գրել է նա։

Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 137,231-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2228 դեպք կա, այլ պատճառով՝ 567։ Առողջացածների ընդհանուր թիվը 111,795 է։ Փաստացի բուժվողները 22,641-ն են։

 

panarmenian.net

ՌԴ ՊՆ բուժջոկատն առաջին պացիենտներին է ընդունել ԼՂ-ից

  Ստեփանակերտում տեղակայված ՌԴ ՊՆ Հատուկ նշանակության բժշկական ջոկատը սկսել է առաջին հիվանդներին ընդունել Լեռնային Ղարաբաղի բնակիչների թվից։

Տեղաբնակ մոտ 70 բնակիչ է դիմել բուժօգնության համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։

Նշվում է, որ բնակիչները դիմել են հիմնականում սրտանոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման բողոքներով։ Բացի այդ, դիմել են նաև ատամնաբույժի օգնությանը։

Բուժջոկատի կազմում 100-ից ավելի ռազմաբժիշկ կա, այդ թվում՝ վիրաբույժներ, թերապևտներ, համաճարակաբաններ։ Ջոկատն ունի նաև լաբորատոր-դիագնոստիկ բաժանմունք, որը կարող է օրական մինչև 80 ռենտգեն, ֆլյուորոգրաֆիկ և ուլտրաձայնային հետազտություն իրականացնել։ Կա նաև ավտովիրահատարան, որտեղ կարելի է օրական մինչև 40 անձի վիրահատական օգնություն ցուցաբերել, ինչպես նաև վիրահատական-վերակենդանացման ախտորոշիչ մոդուլ՝ ինտենսիվ թերապիայի պալատով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 

Պիտակ