Հունվար 12, 2021 18:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի ծովային և հրթիռային  զորավարժությունը. Իրանի դերի ռազմավարական նշանակությունը՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման գործում

Իրանի պաշտպանության կարևոր մասերից մեկը հրթիռային ոլորտում կարողությունների զարգացումն է, որը ռազմավարական նշանակություն ունի կանխարգելման հարցում:

Այսօր Օմանի ջրերում և Քոնարաքի ափերին մեկնարկել է ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրթիռային զորավարժությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրթիռային զորավարժությունը կայանալու են երկու օրվա ընթացքում` բանակի մյուս ուժերի աջակցությամբ և ամբողջ ռազմական տեխնիկայի կիրառմամբ: 

Զորավարժության ընթացքում, Իրանի բանակի ռազմաօդային ուժերի նավատորմը համալրվելու է  «Մաքրան» և «Զերեհ» ավիակիր ռազմանավերով:

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իր ելույթներում բազմիցս անդրադառնալով Իրանի ժողովրդի հզորության հիմնական բաղադրիչներին ընդգծել է.«Իսլամական համակարգի զսպիչ ուժի քաղաքականության նպատակը միջազգային բռնատերերի կողմից Իրանի դեմ հավանական ագրեսիան կանխելն է»:

Պարզից էլ պարզ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սպառնալիքների չի ձգտում, այլ ցանկանում  է պահպանել անվտանգությունը և կանխել սպառնալիքները, ուստի հրթիռային հզորությունն Իսլամական Հանրապետության ռազմական դոկտրինի ռազմավարական առանցքներից է սպառնալիքներին դիմակայելու համար: Իրանը զգալի առաջընթաց է գրանցել այս ոլորտում: Ռազմական հարցերի վերլուծման  բազմաթիվ կայքեր  Իրանի հրթիռային կարողությունը դասել են  աշխարհի 10 լավագույնների շարքում:

Սիոնիստական ռեժիմին կապված «Դեբկա ֆայլ» անվտանգության լրատվական կայքը 2020 թվականի սեպտեմբերին խոստովանելով,որ  Իրանը հրթիռային մեծ  կարողություն ունի, գրել է.«Հակառակ արևմտյան փորձագետների սխալ հաշվարկներին և՛ ԱՄՆ-ն, և՛ Իսրայելն Իրանի հրթիռներին դիմակայելու կարողություն չունեն»:

Այս կարողությունը նշանակում է ունենալ արդյունավետ ռազմական, պաշտպանական և հարձակողական կանխարգելիչ ուժ՝ թշնամուն  ռազմական ագրեսիայից հետ պահելու համար: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակում և հաշվի առնելով ԱՄՆ-ի միլիտարիստական նպատակներն ու տեղաշարժերը, որոնք ակտիվացել են արաբական որոշ երկրների հետ լարվածություն հարուցող դաշինքներով, առավել զգայուն է դարձել տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման կարևորությունը:

Հետևաբար, հաշվի առնելով տարածաշրջանում անվտանգության հարցում  Իրանի ազդեցիկ դերը, զինված ուժերի պաշտպանական պատրաստվածության և զսպման բարձրագույն մակարդակի պահպանումը ռազմավարական նշանակություն ունի:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ամբողջությամբ վերահսկելով Հորմուզի նեղուցը և Պարսից ծոցը, կարևոր դեր է խաղում միջազգային  և տարածաշրջանային  ջրերերի «ծովի հիմքով» հավասարումներում: Անշուշտ ռազմածովային ուժերի  մարտական ​​տեխնիկայով, այդ թվում ՝ առաջադեմ հրթիռներով համալրվելն անհրաժեշտություն է, որը կբարձրացնի անվտանգության կայունության մակարդակը Պարսից ծոցի ռազմավարական շրջանում և Հորմուզի նեղուցում:

Քոնարակի ափերին և Օմանի ծովի ջրերում ծովուժի զորավարժությունների կարևորությունը պետք է գնահատել Պարսից ծոցի ագրեսորներին և կայունության ու  անվտանգության խախտողներին դիմակայելու նպատակով Իրանի պաշտպանական պատրաստվածության   և զսպիչ ուժի մակարդակի բարձրացման շրջանակում: