Հունվար 13, 2021 17:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Բաքու-Երևան առաջին գագաթնաժողովի համաձայնագրերը

Բաքվի և Երևանի միջև լարվածության սրումից հետո, Ռուսաստանի նախագահը օրակարգ է մտցրել երկու երկրների միջև լարվածությունը դադարեցնելու նոր ծրագիր:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ավարտին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը լուծելու համար հատուկ աշխատանքային խմբի ձևավորման մասին:

Մոսկվայի հանդիպմանը բարձրացվեց նոյեմբերի 10-ի համաձայնագրի իրականացման հետ կապված Հայաստանի դժգոհության հարցը: Հայաստանի վարչապետը բարձրացրել է նաև այն հարցը, որ իր երկիրը ճնշվել է փախստականների և գերիների հարցում: Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն աշխատանքային խմբի շրջանակներում կքննարկեն տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերականգնման գործընթացը: Խումբը նաև կանդրադառնա տրանսպորտի և երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակմանը, տնտեսական կապերին և սահմանների բացման վերաբերող հարցերին:

Ռուսաստանի նախագահն ասել է. «Մենք համոզված ենք, որ նոյեմբերին կնքված համաձայնագիրը կստեղծի անհրաժեշտ նախադրյալներ հակամարտության երկարաժամկետ և ամբողջական կարգավորման համար` ի նպաստ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդների շահերի»:

Թվում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության առաջարկած ծրագիրը, բացի տարածաշրջանի տնտեսական ծրագրերին Հայաստանի մասնակցությունից, կարող է վերջ դնել այս երկրի տնտեսական և ֆինանսական անբարենպաստ իրավիճակին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի տնտեսական և էներգետիկ հարցերում համատեղ համագործակցության դեպքում ակնկալվում է, որ Հայաստանից աշխարհի այլ երկրներ միգրացիայի գործընթացը նվազագույնի կհասցվի:

Նոյեմբերին Բաքվի և Երևանի առաջին մոսկովյան եռակողմ հանդիպման պայմանավորվածությունների  վերաբերյալ նախկին Խորհրդային Միության վերջին նախագահ և հայտնի քաղաքական փորձագետ Միխայիլ Գորբաչովն ասաց. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ պետք է ասեմ, որ դա շատ բարդ խնդիր է, որը վերադառնում է հին ու խոր արմատներ ունեցող անցյալի: Երբ երկու կողմերի միջեւ տարաձայնությունները սրվեցին, մենք փորձեցինք օգնել Ադրբեջանի և Հայաստանի երկու հանրապետություններին լուծում գտնել, իսկ ավելի ուշ Ռուսաստանը սկսեց իր ջանքերը»:

Մոսկվայի հանդիպման և Բաքվի և Երևանի ղեկավարների միջև կնքված համաձայնության ընդհանուր ամփոփման մասին պետք է ասել.«Հայաստանի մասնակցությունը Ադրբեջանի տնտեսական և էներգետիկ կարևոր նախագծերին  այդ երկիրը կփրկի փակուղուց և ճգնաժամից: Ակնհայտ է, որ դա լավ արդարացում կլինի կողմերի համար պատերազմի փոխարեն խաղաղության մասին մտածելու համար:

 

 

 

 

 

Պիտակ