Հունվար 14, 2021 12:23 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.ԵՄ-ին ուղղված Թուրքիայի պահանջը այլ տեսանկյունից

Չնայած անցյալ մեկ տասնամյակի ընթացքում ԵՄ-ի ու Թուրքիային պաշտոնատարների միջև լարվածություններին, Թուրքիայի կառավարությունն ասում է, որ դեռևս ձգտում է միանալ ԵՄ-ին:

Շարունկավելով ԵՄ-ին ուղղված Անկարայի առաջնորդների անընդմեջ պահանջները, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել Թուրքիան Բրիտանիայի փոխարեն ներառի ԵՄ-ի կազմում:

Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Մենք չենք հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու մեր ցանկությունից ու պահանջից»:

Նա հավելել է.«Բրեքսիտի արդյունքում ԵՄ-ի նկատմամբ օրեցօր մեծացող անվստահությունը կվերանա միայն Թուրքիայի անդամակցության դեպքում»:

Թուրքիայի նախագահի խոսքերը ցույց են տալիս, որ Անկարայի ղեկավարները չնայած եվրոպական երկրների ղեկավարների հետ հակամարտություններին այս լարվածությունները այնքան էլ լուրջ չեն ընդունել:

Կասկած չկա, որ Միջերկրական ծովում Թուրքիայի տեղաշարժերը և Հունաստանի հետ լարվածությունները նախադրյալներ են ստեղծել Անկարայի ու Բրյուսելի տարաձայնությունների ավելացման համար:

Միևնույն ժամանակ պետք է ասել, որ անցած մի քանի ամիսների ընթացքում Արևելյան Միջերկրակաի տարածքներում Թուրքիայի կողմից հորատումների ու որոնողական աշխատանքների հետ կապված լարվածություններ են սկսվել տարածաշրջանում:

Հունաստանը նույնպես եվրոպական որոշ երկրների նման հայտարարել է, որ Թուրքիայի քայլերը անօրինական ու հրահրող են և Անկարային նախազգուշացրել է այդ քայլերի կապակցությամբ: Սակայն, Թուրքիան հայտարարել է, որ Արևելյան Միջերկրականում և Սև ու Էգեյան ծովերում իր իրավունքներն է ապահովում: Սա այն դեպքում, երբ որոշ ժամանակ առաջ ՆԱՏՕ-ն հայտարարել էր.«Միջերկրական ծովում հավանական բախումները վերջ տալու համար Թուրքիան ու Հունաստանը ռազմական հատուկ շփման գիծ են որոշել»:

Հպանցիկ հայացք նետելով նախորդ իրադարձություններին պարզվում է, որ Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունները հատկապես անցյալ տասնամյակում լի են լարվածություններով ու բախումներով:

Այս լարվածությունների առկայությամբ հանդերձ, որոշ փորձագետներ Արևմուտքի ու Թուրքիայի հարաբերություններում վերիվայրումները համարում են այս երկրիր արտաքին քաղաքականության մեջ առկա ճկունության արդյունք և համոզված են, որ Անկարայի ղեկավարները կարողացել են կիրառելով այս մեթոդներն առաջ տանել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը:

Այս ուղղությամբ, ավելի վաղ Թուրքիայի նախագահն էլ այն համոզման էր, որ իր երկրի ապագան պատկերացնում է ԵՄ-ի կողքին: ԵԽ-ի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում,  Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է.«ԵՄ-ի ու Թուրքիայի հարաբերություններում ցանակցած դրական քայլը նոր առիթ է կողմերի համար և Անկարան իր ապագան տեսնում է այս միության կողքին»:

Չնայած այս լավատեսական կարծիքներին, անկախ քաղաքական շրջանակները ԵՄ-ի ու Էրդողանի կառավարության միջև լարվածությունները Թուրքիայի ժողովրդի ու ազգային շահերի դեմ և 80 միլիոնանոց այս երկրի վնասին են համարվում: Անկարայի պաշտոնատարների այս մոտեցումներով, դժվար թե Անկարան կարողանա ԵՄ-ում ամրապնդել իր անդամակցությունը: