Մեկնաբանություն.ԱՄՆ-ի նոր խափանարարությունը՝ Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում
Միացյալ Նահանգները առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում 2018 թվականի մայիսին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալուց ի վեր Իրանի նկատմամբ կիրառել է ամենախիստ միակողմանի պատժամիջոցները և շարունակել է այս անմարդկային քաղաքականությունը, նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում: Իր նախագահության վերջին օրերին Թրամփը նոր խոչընդոտ է ստեղծել Իրանի համար, կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում:
Չնայած հաշված օրեր են մնացել Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի ավարտին, հունվարի 13-ին ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների և 16 կառույցների, այդ թվում Իրանում կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող Բարեքաթ գիտելիքահենք ընկերության դեմ: Աստանե Ղոդս Ռազավին մեկն է այն կառույցներից, որը ներառվել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ցուցակում:
Թրամփի վարչակազմն Իրանի ժողովրդի նկատմամբ ճնշումները մեծացնելու իր վերջին հուսահատ քայլով «Բարաքաթ» գիտելիքահենք ընկերությունը ներառել է իր պատժամիջոցների ցանկում:
NPR-ի թղթակից Ջեկի Նորթամի խոսքով՝ԱՄՆ պատժամիջոցները ճնշում են գործադրել Իրանի տնտեսության վրա և վնասներ պատճառել երկրի առողջապահության ու բուժման համակարգերին:
Հաշվի առնելով այս հարցը, Թեհրանն իր ջանքերը կենտրոնացրել է կորոնավիրուսի դեմ իրանական պատվաստանյութի արտադրության վրա: Այս ոլորտում լայն գործունեություն են ծավալել իրանական 8 հաստատություններ, այդ թվում ՝ «Բարաքաթ» գիտելիք ընկերությունը: Կորոնավիրուսի դեմ ամերիկյան և բրիտանական պատվաստանյութերի ներմուծումն արգելելու վերաբերյալ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հստակ դիրքորոշումը անհանգստացրել է Վաշինգտոնին: Մեծարգո առաջնորդի դիրքորոշումը նշանակում է կասկածի տակ դնել Pfizer պատվաստանյութի արդյունավետությունը: Այժմ Թրամփի կառավարությունն Իրանից «վրեժ լուծելու» համար, իրանական գիտելիքահենք ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելով, փորձում է խափանել իրանական պատվաստանյութի զանգվածային արտադրության գործընթացը:
Թեհրանը, Ռուսաստանը, Չինաստանը և Վենեսուելան բազմիցս ՄԱԿ-ին կոչ են արել ԱՄՆ-ին ստիպել հրաժարվել կորոնավիրուսի դեմ պայքարում դեղորայքի և բժշկական պարագների ներկրման ճանապարհին խոչընդոտներ հարուցելուց: Սակայն Վաշինգտոնն ուշադրություն չդարձնելով այդ կոչերին, Թրամփի կառավարության վերջին ամիսներին նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ:
ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ամերիկացի քաղաքագետ Էլիզաբեթ Ռոզենբերգի խոսքով՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ տնտեսական ճնշումներն ու պատժամիջոցները հատկապես ակնհայտ են այդ երկրի՝ բժշկական սարքավորումներին դժվար հասանելիության հարցում:
Իրանի դեմ ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների շարունակումը և Վաշինգտոնի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ դեղորայքին և բժշակական սարքավրումներին հասանելություն ունենալու ճանապարհին սահմանափակումների կիրառումը պատճառ են դարձել, որ բարձրացվի Իրանի առողջապահական համակարգի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման հարցը: Թրամփի վարչակազմն այժմ Իրանի ժողովրդի նկատմամբ «տնտեսական ահաբեկչության» հետ մեկտեղ «բժշկական ահաբեկչություն» է իրականացնում՝ հանցանք գործելով ընդդեմ մարդկության: