Հունվար 15, 2021 11:58 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Թրամփն աղետ է մարդու իրավունքների համար

ԱՄՆ վիճահարույց նախագահ Դոնալդ Թրամփն իր քառամյա կառավարման ընթացքում սև հետք թողեց մարդու իրավունքների վրա: Նախագահության վերջին օրերին, Թրամփի հասցեին քննադատություններն աճել են:

Human Rights Watch- ի գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը կառույցի վերջին  տարեկան զեկույցում ասում է, որ «Դոնալդ Թրամփին նկարագրեկ է որպես աղետ՝  մարդու իրավունքների համար: Նա նշել է. «Չորս տարի Թրամփը անտարբեր էր մարդու իրավունքների նկատմամբ և նույնիսկ թշնամական էր վերաբերվում այդ հարցին: Այն փաստը, որ Թրամփն անտեսել է իր երկրում մարդու իրավունքները և հովանավորել այլ երկրների բռնապետական իշխանություններին,  խստորեն խարխլել է Ամերիկայի հեղինակությունը աշխարհում»:

Human Rights Watch- ի պաշտոնյայի անդրադարձը Միացյալ Նահանգների ներսում Թրամփի կողմից մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքին, հասկանալի է՝  ՝ հաշվի առնելով  վերջինիս անկանխատեսելի քաղաքականությունն ու գործողությունները: Վերջին չորս տարիների ընթացքում Թրամփի գործաողությունների հետևանքով, այդ երկրում աճել է  ռասայական խտրականությունը և իր սխալ դիրքորոշմամբ նա մեծապես նպաստել է ծայրահեղ աջակողմյան շարժումների գործունեության ակտիվացմանը:

Մյուս կողմից, ԱՄՆ-ում ռասայական և կրոնական փոքրամասնությունները Թրամփի կառավարման տարիներին ավելի շատ ճնշման են ենթարկվել, քան երբևէ: Սրա վառ օրինակը լատինաամերիկացի ներգաղթյալների նկատմամբ աճող ճնշումն է և նրանց ԱՄՆ-ից վտարելու համար ձեռնարկված աննախադեպ միջոցառումները և իրավական արգելքների ու սահմանափակումների ստեղծումը, ինչպես նաև իսլամական որոշ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելը:

Բայց Թրամփի ժամանակաշրջանում մարդու իրավունքների խախտումների ամենակարևոր կողմը, որում նա մեծ դեր խաղաց, սևամորթների նկատմամբ բռնության կտրուկ աճն է, հատկապես  ոստիկանության կողմից: Փոխանակ դատապարտելու ռասիստական ​​գործողությունը և ցավակցելու   բռնության զոհերին, Թրամփը ողջունեց ԱՄՆ ոստիկանության դաժան վերաբերմունքը սևամորթների նկատմամբ:

Թրամփի կողմից մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման մյուս օրինակը ԱՄՆ-ի գերիշխանությանը հակասող երկրների, այդ թվում՝ Իրանի, Վենեսուելայի և Կուբայի նկատմամբ դաժան վերաբերմունքն էր: Իր կառավարման ընթացքում Թրամփը իր արտաքին քաղաքականության գերխնդիրը դարձրեց այս երկրների և նրանց ժողովրդի դեմ զանգվածային պատժամիջոցների կիրառումը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը վերոնշյալ երկրներին բազմիցս մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման մեջ:  Բացի այդ, Թրամփը լիովին անտարբեր է եղել ԱՄՆ դաշնակիցների, այդ թվում ՝ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի կողմից մարդու իրավունքների ակնհայտ խախտումների նկատմամբ: Ըստ Human Rights Watch- ի գործադիր տնօրեն Քենեթ Ռութի,  Վենեսուելայի , Կուբայի  կամ Իրանի նկատմամբ ԱՄն-ի քննադատություններն անիմաստ են,ք անի որ այդ երկիրը մյուս կողմից աջակցում է  Սաուդյան Արաբիայինն և  Իսրայելին: Սիոնիստական ​​ռեժիմը բազմաթիվ հանցագործություններ է կատարել կատարել է պաղեստինցիների դեմ: Սաուդյան Արաբիան նույնպես մարդու իրավունքների ոլորտում սև պատմություն ունի,  որի վառ օրինակը սաուդացի լրագրող Ջամալ Խաշողջիի դաժան սպանությունն էր: Թրամփն անտեսեց այդ սպանությունը, որն իրականացվել էր  Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի անմիջական հրամանով և առևտրատնտեսական շահերի և քաղաքական նկատառումներից ելնելով, որևէ քայլ չձեռնարկեց չձեռնարկեց սաուդյան   թագաժառանգին պատժելու համար:

Պիտակ