Հունվար 15, 2021 18:31 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ-ի անվերջ թշնամանքը Հաշդ Ալ-Շաաբիի դեմ

Հաշդ Ալ-Շաաբիի դեմ քայլերի շրջանակներում, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել այդ խմբավորման փոխնախագահ Աբուֆադաք Ալ-Մոհամեդավիի դեմ:

Ֆալեհ Ալ-Ֆայազից հետո, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը  Հաշդ ալ Շաբի ուժերի նահատակ փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի իրավահաջորդ Աբու Ֆադաք Ալ-Մուհամեդավի անունը  ներառել է ահաբեկչական խմբերի ցուցակում:

Ավելի վաղ, ԱՄՆ-ը շրջափակումների ցուցակում էր ներառել Դիմադրության հրամանատար Ղեյս Ալ-Խազալիի անունը:

ԱՄՆ-ի քայլերն Իրաքի Դիմադրության ուժերի հրամանատարներինպատժամիջոցների ցուցակում ներառելով չեն սահմանափակվում: ԱՄՆ-ը ահաբեկչական գործողության միջոցով սպանեց Դիմադրության հրամանատարներից միք անիսին և որոշ խմբավորումների, այդ թվում Ասաեբ Ալ-Հաղի անունը ներառեց ահաբեկչական խմբերի ցուցակում: Այս գործողությունները ցույց են տալիս ԱՄՆ-ի կառավարության անվերջ թշնամանքն իրաքյան դիմադրության խմբերի, ինչպես նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանի Դիմադրության  խմբերի հետ:

Հարց է ծագում, թե  ինչու է Միացյալ Նահանգները նման թշնամանք տածում իրաքյան հրամանատարների և դիմադրության խմբերի նկատմամբ:

Կարևորագույն պատճառն այն է, որ Հաշդ Ալ-Շաաբին Իրաքում իր վեցամյա ներկայության ընթացքում կանխել է ԱՄՆ-ի ծավալապաշտական քաղաքականության գործադրումը:

ԱՄՆ-ը ձգտում էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գոյությունը պատրվակ ծառայեցնել Իրաքում իր ներկայության համար: Սակայն Հաշդ Ալ-Շաաբին մեծ դեր խաղաց ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և  ձախողելով Վաշինգտոնի ծրագրերը: Հաշդ Ալ-Շաաբիի հրամանատարների դեմ իր քայլերով Վաշինգտոնը հակադարձեց Իրաքում այդ խմբավորման նվաճումներին:

Հադ Ալ-Շաաբի խմբավորման դեմ ԱՄՆ-ի անվերջանալի թշնամության պատճառներից մեկը նաև այն է, որ Վաշինգտոնը ձգտում է այնպես անել, որ Իրաքը թույլ ու պասիվ բանակ ունենա: ԱՄՆ-ը չի ցանկանում, որպեսզի  տարածաշրջանի երկրները, հատկապես Դիմադրության առանցքի անդա մերկրները հզոր ու կազմակերպված բանակ ունենան: Հաշդ Ալ-Շաաբիի գործունեությունը և Իրաքի պաշտոնական կառուցվածքում ընդգրկվելը վկայում է այն մասին, որ այդ կազմակերպությունն ու դրա հրամանատարները կարող են Իրաքին մղել հզոր բանակ ու Զինված ուժեր ունենալ:

Վերջում հարկ է նշել, որ ԱՄՆ-ը սխալվում է այն հարցում, որ Հաշդ Ալ-Շաաբի կազմակերպության հրամանատարներին և դիմադրության խմբերին սահմանափակելով՝ կարող է խոչընդոտ ստեղծել կազմակերպության գործունեության ճանապարհին: Մինչդեռ Հաշդ Ալ-Շաաբիի հրամանատարները «պատիվ» են համարում ԱՄՆ-ի սև ցուցակում իրենց անվան հայտնվելը, և ավելի վճռակամ են դառնում հակաամերիկյան կողմնորոշման մեջ:

Հակադարձելով ԱՄՆ-ի քայլերին, Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմին այցելել է Հաշդ Ալ-Շաաբի կազմակերպության կենտրոնակայան: ԱՄՆ-ի քայլերի պատճառով բացահայտվել է ժողովրդի աջակցությունը Հաշդ Ալ-Շաաբի խմբավորման նկատմամբ: Դա նկատելի էր Ֆալեհ Ալ-Ֆայազի Իրաքի տարբեր քաղաքներ, այդ թվոմ Քերքուք այցելության ժամանակ, որտեղ նրան մեծ սիրով ընդունեցին:

Պիտակ