Մեկնաբանություն- Արհեստական բանականության տեխնոլոգիայով ԻՀՊԿ-ի հրթիռային հզորության և անօդաչու սարքերի գործողությունների ցուցադրում
Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից ի վեր Իրանի Իսլամական հանրապետությունը տապալելու թշնամիների ռազմավարական տարբերակներից մեկը համարվում է ռազմական սպառնալիքն ու անապահովություն տարածելը:
Այս սպառնալիքները վերաճեցին ավելի բարդ մակարդակի: Իրաքի կողմից պարտադրված պատերազմում Իրանի հաղթանակից հետո, Իրանի նկատմամբ սահմանվեց զենքի էմբարգո,. որի նպատակն էր թուլացնել երկրի ռազմական հզորությունը և բարձրացնել սպառնալիքների նկատմամբ նրա խոցելիությունը:
Ակնհայտ է, որ այս քաղաքականության պայմաններում երկրի անվտանգության պահպանման միակ տրամաբանական տարբերակը ներքին կարողությունների վրա հույս դնելն է և սպառնալիքների նկատմամբ հզորանալը:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ և ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեին 1978 թ. հունվարի 8-ին Ղոմի ժողովրդի ապստամբության տարելիցի կապակցությամբ ի ելույթում անդրադառնալով Իրանի պաշտպանական և անվտանգության հզորության օրինակներին և Սադդամի ռեժիմի ավիահարվածներին դիմակայելու երկրի անկարողության դառը փորձին, նշեց, որ այդ օրերին Իրանը անօգնական էր: Նա նշեց, որ Իրանն անկարող էր պաշտպանվել հրթիռակոծություններից ու ռմբակոծություններից, և Իսլամական Հանրապետությունն իրավունք չուներ երկիրը պահել այդ իրավիճակում: Ըստ այդմ, Իրանի պաշտպանական ռազմավարության կարևոր բաժինը դարձավ հակահրթիռային պաշտպանության կարողությունւ, որն ունի կանխարգելիչ նշանակություն:
Իրանի հրթիռային կարողությունը ցուցադրվեց հունվարի 15-ին «Մեծ մարգարե 15» զորավարժության առաջին փուլում, հեղափոխական պահակազորի օդուժի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համատեղ գործողության ժամանակ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, զորավարժությունների ընթացքում ասել է.«Այս զորավարժության ուղերձն Իրանի Իսլամական Հանրապետության հզորությունն ու վճռական կամքն է պաշտպանել ազգային ինքնիշխանությունը, Իսլամական Հանրապետության սուրբ համակարգը և իսլամի և Իրանի արժեքները»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը գիտելիքների վրա հիմնված գործընթացի միջոցով մեծ քայլեր է ձեռնարկել բալիստիկ հրթիռների նախագծման և կառուցման ասպարեզում կանխարգելիչ ուժ ապահովելու ուղղությամբ:
Ամերիկյան National Interest պարբերականն անդրադառնալով Իրանի հրթիռային կարողության մեծ ուժին, նշել է, որ Իրանը խախտել է տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ռազմական հզորության հավասարակշռությունը և այժմ կարելի է վստահորեն ասել, որ ռազմավարական հավասարումը փոխվել է հօգուտ Իրանի:
Այդ պատճառով, ԱՄՆ-ը, Եվրոպան և նրանց տարածաշրջանային գործընկերները հուսահատորեն ձգտում են ճնշում գործադրել Իրանի վրա՝ իր հրթիռային կարողությունները սահմանափակելու համար: Այդ երկրները, խախտելով ՀԳՀԾ-ն, փորձեցին նոր պայմաններ առաջադրել Իրանին հրթիռային հզորության հարցը բանակցային սեղանի շուրջ դնելու համար: Նպատակ, որը երբեք չի իրականանա: Իրանի հրթիռային կարողությունը թշնամուն ներխուժումը կանխելուն ուղղված արդյունավետ ռազմական, պաշտպանական և հարձակողական ուժ է:
«Մեծ Մարգարե15» զորավարժության շրջանակում, բրիգադային գեներալ Ամիրալի Հաջիզադեն նշել է. «Հրթիռային նոր հնարավորություններն ու անօդաչու թռչող սարքերի գործողություններն ու արհեստական բանականության տեխնոլոգիայի օգտագործումը համատեղելով, Պահապանների կորպուսում ձևավորվել է ն որ ուժ»:
Ռազմական կարողությունների այս մակարդակի հզորությունը պաշտպանական արդյունաբերության մեջ գիտելիքների վրա հիմնված տեխնոլոգիայով հետազոտության և զարգացման արդյունքն է, որը միանշանակ որոշիչ դեր է խաղում թշնամու հաշվարկներում: