Հունվար 16, 2021 17:55 Asia/Tehran

Իրանի կենտրոնական անապատում ցամաքից ցամաք բալիստիկ հրթիռների արձակմամբ և հարձակողական ռմբարկու ԱԹՍ-ների կիրևառմամբ, մեկնարկել է ԻՀՊԿ-ի զորավարժության առաջին փուլը:

 Մարդոմսալարի օրաթերթ

Վաշինգտոնը վերածվել է զորակայանի

Այն բանից հետո, երբ Թրամփի կողմնակիցները հարձակվեցին Կոնգրեսի շենքի վրա, որի հետևանքով սպանվեց հինգ մարդ, մտահոգություններ են առաջացել  Ջո Բայդենի երդմնակալության արարողության անցկացման  օրը  հարձակումների հավանականության կապակցությամբ: Քաղաքում անվտանգության խիստ միջոցառումներ են կիրառվում: Վաշինգտոնը, որտեղ տեղակայվել են 15 հազար զինվորականներ, վերածվել է զորանոցի: Միևնույն ժամանակ, վկայակոչելով երկու իրազեկ անձանց, Պոլիտիկո կայքը հաղորդել է, որ անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով, նորընտիր նախագահի երդմնակալության արարողության փորձը հետաձգվել է:

 

 Շարղ օրաթերթ

Իրանի նկատմամբ Պոմպեոյի մոլուցքը

Իրան, Վենեսուելլա, ամերիկացիները տանը և կրկին Իրան: Պաշտոնից հեռացող ԱՄՆ-ի պետքարտուղարի թվիթերյան օգտահաշվի վիճակագրական քննարկումները ցույց են տալիս, որ վերոնշյալ հինգ հեշթեգները շատ են կրկնվում Պոմպեոյի գրառումներում, այսինքն յուրաքանչյուր հինգ գրառումից նվազագույնը 2 կամ երեքը վերաբերում են Իրանին: Շուրջ երկու տարի 9 ամիս է ինչ Մայք Պոմպեոն զբաղեցնում է ԱՄՆ-ի դիվանագիտական բարձրագույն պաշտոնը և իր երկրի դեմ դրված խնդիրներից ամենաշատը խոսել է Իրանի մասին:

 

 Խորասան օրաթերթ

Անվտանգություն հաստատող Մենուչինը

ԻՀՊԿ զորավարժության շրջանակներում Հնդկական օվկիանուսի հդյուսիսային շրջանում հականավ հրթիռների արձակումցի մեկ օր անց, ուրբաթ առավոտյան «Ֆաթիմա Զահրա» նշանաբանով Իրանի կենտրոնական անապատում մեկնարկեց ԻՀՊԿ-ի «Մեծ մարագարե 15» զորավարժությունը՝ ցամաքից ցամաք  բալիստիկ հրթիռների արձակմամբ և հարձակողական ռմբարկու ԱԹՍ-ների կիրառմամբ:

 

 Արմանե Մելլի օրաթերթ

Բանակցությունը չի հակասում ուրանի հարստացման ծրագրին

KHAMENEI.IR կայքը Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահի և ՀԳՀԾ-ի գործադրման վերահսկող խորհրդի անդամների հետ զրույցում քննարկել է պատժամիջոցների ու ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը:

ՀԳՀԾ-ի բանակցությունների կապակցությամբ Քամալ Խառազին նշել է.«ՀԳՀԾ-ն միջազգային փաստաթուղթ է, որ կնքվել է մի քանի երկրների միջև և բնականաբար բոլոր կողմերը պետք է հավատարիմ լինեն այդ համաձայնությանը: Պետք է տեսնել թե ՀԳՀԾ-ն ինչու է այս վիճակում հայտնվել: Պատճառն այն է, որ պատժամիջոցները չեն չեղարկվել»: 

ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանային հարցերի և հրթիռային ծրագրի շուրջ բանակցությունների մասին նա ասել է.«Այս ամենը բռնատուրքի մի տեսակ է»:

 

armenpress.am

Խորհրդարանում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները

Ազգային ժողովում կայացել է «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով աշխատանքային փակ քննարկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը, քննարկումը կազմակերպել են անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանն ու Սոֆիա Հովսեփյանը:

«Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:

«Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: Կարևորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրությունում:

 

armenpress.am

Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոսյանը դատապարտելի է  համարում ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից երեկ Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Դատապարտելի է  ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում: Առավել ևս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում:

Անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ:

Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են:

Պետք է առհասարակ բացառել վիրավորանքով միմյանց մասին խոսելը, պետք է հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի նկատմամբ՝ յուրաքանչյուրս մեր խոսքում պահպանելով այս կանոնները»:

 

news.am

ԶԼՄ-ներում հակասական տեղեկություններ են հրապարակվում ՌԴ-ին Նավալնու վերաբերյալ Գերմանիայի տվյալների փոխանցման մասին

Գերմանիայի իշխանություններն այդպես էլ Ռուսաստանին չեն փոխանցել Ալեքսեյ Նավալնու գործով բժշկական եզրակացությունը, բայց դրա հետ մեկտեղ պնդում են, որ պատասխանել են ՌԴ իրավական օգնության մասին 4 հարցմանը, հետեւում է Գերմանիայի արդարադատության նախարարության ներկայացուցչի հայտարարությունից նախօրեին Մոսկվա բլոգերի նախատեսված վերադարձի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռեյթեր» եւ dpa գործակալություններին ուղարկված մեկնաբանություններում Գերմանիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ «իրավական օգնության մասին Ռուսաստանի հարցումները մշակվել են, դրանց ըստ էության պատասխան էր տրվել», ընդ որում՝ այս արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններում չեն բացահայտվում պատասխանների մանրամասները:

Գերմանական dpa գործակալությունը նշում է, որ, իր տեղեկություններով, «բժշկական եզրակացությունը չի փոխանցվել», քանի որ առողջության մասին անհատական տվյալները «Գերմանիայի օրենսդրությամբ հատուկ պահպանվում» են: Dpa-ն նշում է, որ Նավալնուն բուժած բժիշկները պահպանում են բժշկական գաղտնիքը եւ այս պատճառով նրանց չեն լսել որպես վկաներ:

Գերմանիայի արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Նավալնու հարցաքննության արձանագրությունները ռուսական կողմին են տրամադրվել Բեռլինի դատախազության կողմից: Գերատեսչությունը կրկնել է Գերմանիայի իշխանությունների անցյալ տարվա հայտարարությունն այն մասին, որ «քրեական հետաքննության համար անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես՝ արյան եւ հյուսվածքների նմուշները, ինչպես նաեւ հագուստը գտնվում են Ռուսաստանում»:

Անցյալ տարվա օգոստոսի 20-ին Նավալնուն հոսպիտալացրել էին Օմսկում այն բանից հետո, որբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա ճանապարհին օդանավի մեջ: Օմսկի բժիշկները հետազոտության արդյունքներով հիմնական ախտորոշում էին անվանել նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել էր արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ փոփոխություն: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել դրա պատճառը, բայց, ըստ Օմսկի բժիշկների, Նավալնու արյան եւ մեզի մեջ թույն չէր հայտնաբերվել:

 

tert.am

Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար

Հայազգի Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար: Այս մասին տեղեկացնում է buildbackbetter.gov կայքը:

Հայկ Հաջինազարյանը վերջերս աշխատել է Արևմտյան Փենսիլվանիայում Բայդենի քարոզարշավի մամուլի քարտուղար, իսկ մինչ այդ նույն քարոզարշավում համակարգել է հաղորդակցությունը Նյու Հեմփշիրում, Նևադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում:

Նախքան քարոզարշավին միանալը, նա աշխատում էր Կապիտոլիումում, նախ որպես Ինդիանայից սենատոր Ջո Դոնելիի մամուլի քարտուղար, իսկ հետո որպես Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հանձնաժողովի մեծամասնության աշխատակազմի մամուլի քարտուղարի տեղակալ:

Ծնվել է Օհայոյի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալների ընտանիքում:

 

panorama.am

Ամեն գնով «թուրքի հետ առևտրի երազանք» ունեցողներին պետություն և պետականություն պետք չէ. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

 «Ամեն գնով «թուրքի հետ առևտրի երազանք» ունեցողներին պետություն և պետականություն պետք չէ։ Հիմա, ցավալիորեն,  բացահայտ և թաքուցյալ ուղերձներով այդ կեղծ երազանքը փորձ է կատարվում ներդնել նաև մեր ենթագիտակցության մեջ։

Մինչդեռ նման «առևտրի» համար բավական է խառը կանաչու տաղավար բացել և դրանով ապահովել սեփական «երազանքի» իրականացումը՝ առանց մեր գլխին իբր իշխանություն խաղալու։

Հայաստանը, պատկերավոր ասած, երբեք «խառը կանաչու տաղավար» չի կարող լինել։ Այն կարող է զարգանալ միայն որպես հզոր ամրոց, որի անառիկությունից թշնամին պետք է ոչ միայն զգուշանա, այլ նաև սարսափի, որովհետև այդ ամրոցից կարող են ոչնչացվել հենց նրա «խառը կանաչու տաղավարները»։    

 

panorama.am

Ահարոն Վարդանյան. Բոլորը զինվում են, ցուցադրում են իրենց ուժը, իսկ ի՞նչ ենք անում մենք

Իրանագետ Ահարոն Վարդանյանը գրում է.

«Նայում եմ միջազգային լրահոսը.

Իրանը նոր սերնդի հրթիռներով զորավարժություններ է անում, ընդհանրապես, վերջին երեք ամիսներին հարևան Իրանում մի զորավարժության ավարտը, կարելի է ասել, մյուսի մեկնարկն է՝ է՛լ ռազմածովային, է՛լ հրթիռային, է՛լ ԱԹՍ-ներով, է՛լ ցամաքային և այլն։

Ալիևը Շուշիում մեզ կրկին երկաթյա բռոնցքով է սպառնում։

Իրանը և Ադրբեջանը քննարկում են առկա աշխարհաքաղաքական պայմաններում հարաբերությունները դրանց հարմարացնելու հնարավորությունները։

Իրանի և Թուրքիայի ԶՈւ-երը ընդլայնում են իրենց հարաբերությունները սահմանապահ ծառայության ոլորտում։

Հյուսիսային Կորեայում միջուկային մարտագլխիկներ կրող նոր հրթիռներով զորահանդես են կազմակերպում։

Հնդկաստանում էլի նոր հրթիռներ են փորձարկում։

Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը քննարկում են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական ոլորտում համագոծակցության նոր հեռանկարներ և այլն և այլն։

Մի խոսքով, բոլորը զինվում են, ցուցադրում են իրենց ուժը, նոր դաշնակիցներ են փնտրում, պատրաստվում են պատերազմի։

Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Փորձում ենք խաղաղություն հաստատել մի տարածաշրջանում, որտեղ բոլորը մինչև ատամները զինվում են և պատերազմի են պատրաստվում, որտեղ հարգվում է ուժը, որտեղ ուժն է ծնում իրավունք։

Փորձում ենք մեկի հետ խաղաղություն հաստատել, որն օրը մեջ պարբերությամբ մեզ իր երկաթյա բռունցքով է սպառնում»:

Պիտակ