Հունվար 17, 2021 12:36 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Թրամփի կառավարությունը շարունակում է հակաիրանական առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունը

Թրամփի նախագահության շրջանի ավարտից մի քանի օր առաջ, շարունակելով առավելագույն ճնշման քաղաքականությունն ԱՄՆ-ն ընդլայնել է հակաիրանական պատժամիջոցները:

ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Իրանի Ծովային արդյունաբերության, Ավիատիեզերական արդյունաբերության և Ավիացիոն արդյունաբերության կազմակերպությնների անունները: 

ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանի զենքի տարածումը սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար: Իր անհիմն հայտարարության մեջ Պոմպեոն Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը անվանել է «շարունակական սպառնալիք» միջազգային անվտանգության համար:

2018թ. մայիսին ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, Թրամփի կառավարությունը կոշտ պատժամիջոցներ է կիրառել Իրանի տնտեսական ոլորտի նկատմամբ: Վերջին տարիների ընթացքում, Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Վաշինգտոնի քաղաքականություններին չհետևող բոլոր երկրների դեմ: Այդ պատժամիջոցներից անմասն չեն մնացել նաև Ռուսաստանն ու Վենեսուելան:

ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, Թրամփը փորձեց Իրանին պարտադրել մասնակցել նոր բանակցությունների՝ Վաշինգտոնի առաջարկած պայմաններով նոր համաձայնություն կնքելու նպատակով: Սակայն բոլոր փաստերը  վկայում են ԱՄՆ-ի վերոնշյալ  քաղաքականության ձախողման մասին: 

Inside Arabia կայքը հաղորդել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած առավելագույն ճնշման քաղաքականությունը, գործադրումից երկու տարի անց, ձախողել է:

Այնուամենայնիվ, այլ երկրների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շարունակվում են քաղաքական, առևտրային, անվտանգության և նույնիսկ մարդու իրավունքների  պատրվակներով: Փաստորեն, Թրամփը մտադիր է շարունակել միակողմանի մոտեցումը, ապահովելով միայն Վաշինգտոնի շահերը և  անտեսելով   երկրների ինքնորոշման և անկախության իրավունքը:

Հատկանշական է, որ COVID-19-ի համաճարակի և առողջապահական ու բժշկական պարագաներ ապահովելու համար համաշխարհային համագործակցության անհրաժեշտության պատճառով, շատ երկրներում իրավիճակը լարված է: Իրանի  պաշտոնյաները բազմիցս խոսել են դեղորայքի և առողջապահության ոլորտի վրա ԱՄՆ-ի պատժամիջոցների բացասական հետևանքների մասին, նշելով, որ դրանք խոչընդոտում են դեղորայքին և բժշկական սարքավորումներին Իրանի հասանելիությունը:

Ամերիկացի մտավորական Նոամ Չամսկին, անօրինական համարելով Իրանի դեմ պատժամիջոցները, նշել է, որ դրանց գործադրման պատճառն Իրանի անկախությունն ու ԱՄՆ-ի քաղաքականություններին չհետևելն է:

Սպիտակ տանն իր ներկայության վերջին օրերին,  Դոնալդ Թրամփի վարչակազմը  խստացրել է հակաիրանական  պատժամիջոցները: Այդպիսով Թրամփը փորձում է գործադրել վերջին ջանքերը՝ իր ձախողած քաղաքականություններն արդարացնելու համար:

Պիտակ