Հունվար 17, 2021 12:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17-01-2021

Սպիտակ տունը լքելու ժամանակ, Թրամփն իր հետ տանելու է միջուկային ծածկագրերը:

Համշահրի օրաթերթ

Սպիտակ տունը լքելու ժամանակ, Թրամփն իր հետ տանելու է «միջուկային ճամպրուկը»

Հունվարի 20-ին՝ իր նախագահության վերջին օրը, Դոնալդ Թրամփը Սպիտակ տունը լքելիս իր հետ կտանի «միջուկային ճամպրուկը», որը պարունակում է միջուկային զենքի կոդերը: Չորեքշաբթի առավոտյան Թրամփը դեպի Ֆլորիդա թռչող օդանավով իր հետ տանելու է  20 կգ քաշով պայուսակը, որը Միացյալ Նահանգներում հայտնի է նաև   «միջուկային ֆուտբոլի գնդակ» կամ «նախագահի շտապ դպրոցական պայուսակ» անուններով:

Ճամպրուկում գտնվող միջուկային զենքի ծածկագրերն ապաակտիվացվելու են չորեքշաբթի օրը, Ֆլորիդայի Մարալագոյում գտնվող Թրամփի առանձնատնից 1600 կմ հեռավորության վրա և Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ, որը տեղի է ունենալու չորեքշաբթի կեսօրին՝ Վաշինգտոնում:

ԱՄՆ-ի ռազմական պաշտոնյաները նախապատրաստել  են նոր ճամպրուկ, որը, Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից հետո,  հանձնելու են զինված ուժերի նոր գերագույն գլխավոր հրամանատարին:  

 

Իրան օրաթերթ

Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո, Նորվեգիայում ավելի քան 20 մարդ է մահացել

Նորվեգիայի դեղագործական գործակալության կայքը հայտարարել է որ Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո, երկրում մահացել է 23 մարդ: Փորձագետները պարզում են այդ քաղաքացիների մահվան պատճառները:

 

Էթեմադ օրաթերթ

Մերի Թրամփ. Հորեղբայրս վայելել է Կոնգրեսի վրա հարձակման յուրաքանչյուր պահը

ԱՄՆ գորոծղ նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհին՝ Մերի Թրամփը, ռադիոհաղորդազրույցում հերթական անգամ քննադատել է հորեղբորն՝ իր համախոհներին Կոնգրեսի շենքի վրա հարձակվելու համար դրդելու պատճառով:

Ըստ Huffington Post- ի ՝ Մերի Թրամփը, ով ուրբաթ օրը հարցազրույց է տվել Sirius XM ռադիոյին, հարձակմանն իր քեռու հավանական արձագանքի մասին ասել է.«Առաջին հերթին նա վայելել  է այդ հարձակման յուրաքանչյուր վայրկյանը: Նա վախկոտ է, բայց   ուրախ է, երբ ուրիշները բռնություն են գործադրում իր անունից»:

Մերի Թրամփը հավելել է. «Նա իսկապես համոզված էր, որ հարձակումը կփոխի ընտրությունների արդյունքները»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Կորոնավիրուսն աշխարհում խլել է 2 միլիոն մարդու կյանք 

Կորոնավիրուսի վերջին վիճակագրության համաձայն, աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը  գերազանցել են 2 միլիոնը: Պանդեմիայի սկզբից մինչև 2021 թվականի հունվարի 16-ը, աշխարհում մահացել է կորոնավիրուսային հիվանդությամբ տառապող 2 միլիոն մարդ: Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում կազմում է 94 միլիոն 338 հազար 516 մարդ, մահացության մակարդակը գնահատվում է 3 տոկոս: 

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն ավելի բարձր են, քան մյուս երկրներում: Այդ երկրում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցված մահերի թիվը հասել է 401  հազար 856-ի:

 

Իրան օրաթերթ

«Մեծ մարգարե 15»  զորավարժության շրջանակներում, ոչնչացվել են 1800 կմ հեռավորության վրա գտնվող ծովային թիրախները

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Մեծ մարգարե 15» -ի զորավարժության վերջին փուլում, իրականացվել է հակառակորդի թշնամական նավերի դեմ հեռահար բալիստիկ հրթիռների  հաջող արձակում  և 1800 կմ հեռավորության վրա գտնվող ծովային թիրախների ոչնչացում:

 

orakarg.com

Ռուսաստանի ու Թուրքիայի դիմակայությունը Սիրիայում նոր թափ է հավաքում 

Ռուսական բանակը ուժեր է տեղակայում Թուրքիայի հետ սահմանին գտնվող հակամարտության գոտում: Ավելի վաղ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիան սկսել է լրացուցիչ ուժերի տեղափոխումը՝ Ռաքքա և Հասեկե նահանգներում Ռուսաստանի ռազմական ոստիկանության ուժեղացման համար, որտեղ իրավիճակը սրվեց թուրքերի և քրդերի մարտերի հետ կապված: Շաբաթ օրը ՌԴ զինված ուժերի գործողությունները այս շրջանում շարունակվել են և սկսվել է ժամանած ուժերի տեղակայումը:

Ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների ժամանումից հետո նրանք սկսել են տեղակայվել տարածաշրջանում և ուժեղացնել իրենց դիրքերը Թել-Թամր շրջանում և մի շարք այլ բնակավայրերում M4 մայրուղու երկայնքով, Ալ-Քամիշլի — Հալեպ հատվածում:

.lragir.am

Խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49 հազար 638 փախստական

Ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը եւ բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղի իրենց տներ: Ամեն օր խաղաղապահներն ուղեկցում են տեղի բնակիչների եւ փախստականների շարասյուները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով երթեւեկությունն անվտանգ է: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները։

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 177 փախստական։

Ընդամենը Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 49 հազար 638 փախստական։

 

 

1in.am

Ինդոնեզական քարանձավում հնէաբանները գտել են հայտնի կենդանու հնագույն պատկերներից մեկը

Ինդոնեզիայի և Ավստրալիայի գիտնականների խումբը ինդոնեզական Սուլավեսի կղզում հայտնաբերել է ժայռանկար, որը հավանաբար հայտնի կենդանիներից մեկի հնագույն պատկերն է: Ամենայն հավանականությամբ պատկերված է կոծոծավոր բուժիչ խոզ. նրանք ապրում են ինդոնեզական կղզիներում և որպես հետևանք դարձել են ընտանի:

Խոզը, որի տարիքը գնահատվում է ավելի քան 45 հազար տարեկան, պատկերված է 136-ը 54 սանտիմետրի վրա: Մասնագետները հայտնաբերել են նաև այդ կենդանու ևս 2, իսկ հնարավոր է նաև 3 մասնակի պատկերներ:

Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում:

 

scannews.am

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունվարի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.00%-ով և կազմել 52.04 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 55.10 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

 

lragir.am

«Բրիտանական փորձագետների» հերթական զեկույցը

Բրիտանական Amnesty International կազմակերպությունը զեկույց է հրապարակել Ղարաբաղում «ռազմական հանցագործությունների» վերաբերյալ, որում հիմնական շեշտադրումն արվում է «հավասարության» վրա։ Զեկույցի հեղինակները պնդում են, որ թե Հայաստանը, թե Ադրբեջանը ռազմական հանցագործություններ են իրականացրել եւ արգելված զենքեր կիրառել։ Ընդ որում, նշվում է, որ Ադրբեջանում ավելի շատ խաղաղ բնակիչ է զոհվել, քան հայկական կողմում։ Հիմնական շեշտադրումն արվում է Բարդայի ու Գյանջայի հրթիռակոծության վրա, որի հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, որից Բաքուն տիեզերական աղմուկ էր բարձրացրել։

«Բրիտանացի փորձագետներ» հասկացությունը վաղուց բացասական ընկալում ունի աշխարհում, եւ ժամանակին խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած կազմակերպության զեկույցը միայն հերթական վարկաբեկիչ քայլն է բրիտանական «խաղաղարար ջանքերի» դեմ։

Ոչ միանշանակ արձագանք են առաջացրել նաեւ բրիտանական լրատվամիջոցների հրապարակումները Հայաստանում աղմկոտ գործերի վերաբերյալ։ Մասնավորապես, BBC-ի՝ պատերազմի նախօրեին մարտի 1-ի գործի ու Հայ Առաքելական եկեղեցում կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ հրապարակումները շատերի կողմից գնահատվել են որպես Հայաստանի ներքին գործերին միջամտություն եւ ազգային ինստիտուտների՝ բանակի ու եկեղեցու թիրախավորում՝ դրանց կազմալուծման նպատակով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ