Հունվար 20, 2021 18:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բայդենի կառավարության անդամների դիրքորոշումն  Իրանի նկատմամբ, հին հայտարարությունների կրկնություն

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության նախօրեին, երեքշաբթի օրը կայացած Սենատի լսումների ժամանակ նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարություններ արեցին Իրանի և այդ թեմայով մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ Բայդենի վարչակազմը պարտավորվում է կանխել Իրանի  հասանելիությունը միջուկային զենքի: Նա նշել է, որ  միջուկային զենք ձեռք բերելու Իրանի ժամանակը մեկ տարվա փոխարեն, ահսել է երեք-չորս ամսվա: Բլինքենը խոստովանել է, որ  միջուկային գործարքով հաջողվել է սահմանափակել  Իրանի միջուկային գործունեությունը, իսկ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը  ճանապարհ է բացել  Իրանում ուրանի հարստացման ծրագրի վերսկսման համար:

Չնայած Բայդենի իշխանության գալուց հետո Իրանի և միջուկային գործարքի վերաբերյալ նրա քաղաքականության մասին որոշ ենթադրություններին,   ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները կրկնում են  ՀԳՀԾ-ի վերաբերյալ նախկին հայտարարությունները: Ոմանք պնդում են, որ միջուկային զենքին Իրանի հասնաելիության ժ հասնելիության է և կոչ են անում բանակցություններ վարել վարել Թեհրանի հետ, ներառյալ՝ հրթիռային ծրագրի  և Իրանի տարածաշրջանային քաղաքականության ու գործողությունների վերաբերյալ:

Թրամփի վարչակազմը նման պահանջներ էր ներկայացրել 2018-ի մայիսին ՀԳՀԾ-ն լքելու ժամանակ: Այս պահանջներին հասնելու նպատակով, Թրամփն առավելագույն ճնշում գործադրեց Իրանի վրա՝ կիրառելով  ամենախիստ պատժամիջոցները:

Գործնականում, այնուամենայնիվ, նա չկարողացավ հասնել պետքարտուղար Մայք Պոմպեոյի ներկայացրած 12 կետանոց փաստաթղթի նպատակներից ոչ մեկին: Այս ձախողման պատճառն Իրանի կողմից որդեգրած առավելագույն դիմադրության և ԱՄՆ-ի ճնշմանը դիմակայելու քաղաքականությունն էր:  4+1 խմբի եվրոպական անդամների կողմից իրենց պարտավորությունները կատարելու հարցում թերանալու պատճառով, Թեհրանը 5 փուլով կրճատեց ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Իսլամական խորհրդարանի որոշման համաձայն, օրակարգում դրվեցին այնպիսի միջոցառումներ, ինչպես՝ ուրանի  20 տոկոս  հարստացումը և հարստացված ուրանի պաշարների ավելացումը: Այդ որոշումն ընդունվեց, Արևմուտքին Իրանի լրջությունը ցույց տալու համար: Այս որոշումը ներկայումս Բայդենի կառավարության պաշտոնյաների համար պատրվակ է դարձել՝Իրանի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար: ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների համաձայն՝ Իրանը միջուկային զենքի հարցում ոչ մի շեղում չի կատարել:

Չնայած Միացյալ Նահանգների կողմից ՀԳՀԾ-ին անհապաղ վերադառնալու վերաբերյալ նրանց  պնդումներին, Բայդենի խորհրդականներն այժմ բարձրացնում են այդ կապակցությամբ տարբեր պայմաններ են առաջադրում: Փաստորեն, Բայդենը և նրա խորհրդականները ոչ միայն ցանկանում են երկարացնել Իրանի միջուկային գործունեության ժամկետը, այլ  ցանկանում են բանակցություններ պարտադրել Թեհրանին՝ հրթիռային ծրագրի  և տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ: Իրանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է միջուկային գործարքին և ոորևէ կերպ չի ընդունի ԱՄՆ-ի պահանջներն՝ այլ հարցերի շուրջ  `բանակցելու կապակցությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ