Մեկնաբանություն. ԱՄՆ-ի նոր վարչակազմի վերաբերմունքն Արևմտյան Ասիայի մակրոխնդիրների նկատմամբ
Ջո Բայդենի նախագահությամբ ԱՄՆ նոր վարչակազմը հունվարի 20-ին պաշտոնապես սկսեց իր աշխատանքը: Ներկայումս, ամենամեծ հարցը կայանում է նրանում, թե ԱՄՆ նոր վարչակազմն ինչպի՞սի քաղաքականություն կորդեգրի Արևմտյան Ասիայի տարածաշրջանի մակրոխնդիրների նկատմամբ:
Անտարակույս, Բայդենի վարչակազմն ինչպես նախկին վարչակազմերը, հավատարիմ կլինի Իսրայելին: Սակայն այն տարբերությամբ, որ Թրամփի վարչակազմն ամբողջովին ծառայում էր Իսրայելին` վերացնելով Պաղեստինի խնդիրը երկու պետություն ձևավորելու միջոցով լուծելու հավանականությունը, իսկ Բայդենը, թեև հավատարիմ է Իսրայելին, բայց կշարունակի հետևել վերոնշյալ ճանապարհով խնդրի լուծմանը: Նրա օրոք «Դարի գործարքի» գործադրումը հնարավոր չի լինի և Պաղեստինյան ինքնավար վարչակազմի և Իսրայելի միջև բանակցությունների վերսկսումը կներառվի օրակարգում: Այս կապակցությամբ Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը Բայդենի կառավարության իշխանության գալուց հետո, հայտարարեց, որ պատրաստ է փոխզիջումային բանակցություններին:
Բայդենի վարչակազմը, ինչպես Թրամփի վարչակազմը, ողջունում է Իսրայելի հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորումը: Այնուամենայնիվ, ի տարբերություն Թրամփի վարչակազմի, Բայդենի վարչակազմը, չափազանց մեծ ճնշում չի գործադրի արաբական երկրների վրա՝ կարգավորման հարցում: Իսրայելի վերաբերյալ մյուս կետը` այդ ռեժիմի անդամակցությունն է Centcom- ին, որը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին օրերին, ինչն Իսրայելին հնարավորություն է տալիս դառնալ Արևմտյան Ասիայի անվտանգության կարգի մի մասը, որը նույնպես ողջունվել է Բայդենի վարչակազմի կողմից:
Հնարավոր է, որ ԱՄՆ նոր վարչակազմը Սաուդյան Արաբիան առանձնացնի Պարսից ծոցի այլ արաբական երկրներից, և ի տարբերություն Թրամփի վարչակազմը, Բայդենի վարչակազմում կամրապնդվի նորմատիվային տեսակետ Սաուդյան Արաբիայի վերաբերյալ: Այս մոտեցման համար հիմք է ծառայում այն փաստը, որ ըստ որոշ աղբյուրների, Բայդենը փորձում է գաղտնազերծել Ջամալ Խաշողջիի դաժան սպանության գործը: Այսպիսով, Սաուդյան Արաբիան չի կարողանա հստակորեն իրականացնել Արևմտյան Ասիայում իր քաղաքականությունը, բայց դա չի նշանակում, որ Բայդենի վարչակազմը կհեռանա Սաուդյան Արաբիայից, քանի որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ հիմնական դաշնակիցներից է Արևմտյան Ասիայում:
Բայդենի կառավարությունը փորձում է հետապնդել իր Միջինարևելյան քաղաքականության մի մասը, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, օգտագործելով իր դաշնակիցներին, ներառյալ ԱՄԷ-ին, Բահրեյնին և նույնիսկ Սաուդյան Արաբիային: Համալսարանի դասախոս Էբրահիմ Մոթթաղին ասում է. «Բայդենի կառավարությունը հետամուտ է տարածաշրջանային կոալիցիաների ձևավորմանը՝ նպատակ ունենալով զսպել Իրանի Իսլամական Հանրապետությանը և կանխելտարածաշրջանում ուժերի հավասարակշռության հօգուտ Իրանի հաստատվելու գործընթացը»:
Դժվար թե Ջո Բայդենի վարչակազմն իր օրակարգում ներառի Արևմտյան Ասիայում անարխիայի, բախումների ու բռնությունների սաստկացումը, քանի որ Դոնալդ Թրամփը վերջին չորս տարիների ընթացքում խստորեն խաթարել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անվտանգության և քաղաքական կարգը՝ տարածաշրջանը հասցնելով վատթարագույն վիճակի: Ուստի Բայդենի կառավարությունը դժվարին ճանապարհ ունի անցնելու տարածաշրջանի նկատմամբ իր քաղաքականությանը հետամուտ լինելու համար: