Հունվար 22, 2021 11:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի էներգետիկ կարողության ցուցադրումը՝  ամենախիստ պատժամիջոցների պայմաններում

Պարսից ծոցի Բիդ Բոլանդ գործարանը, որն Արևմտյան Ասիայի խոշորագույն գազի վերամշակման գործարաններից մեկն է, կառուցվել է ամենախիստ ամերիկյան պատժամիջոցների պայմաններում, իրանցի մասնագետների կողմից:

Հինգշաբթի օրն Իրանի Խուզեստան նահանգում շահագործման  հանձնվեց Պարսից ծոցի Բիդ Բոլանդ գազի նավթավերամշակման գործարանը, որը տարածաշրջանում ամենամեծ գազի վերամշակման գործարանն է: Այստեղ վերամշակվելու է Իրանի Խուզեստան, Բուշեր, Կոհգիլուե և Բոյեր-Ահմադ նահանգների և հարակից տարածքների  նավթային գազը:

Բիդ Բոլանդ գործարանը, որն Արևմտյան Ասիայի խոշորագույն գազի վերամշակման գործարաններից մեկն է, 2020 թվականին ընտրվել է որպես աշխարհի երրորդ խոշորագույն նախագիծ և պահպանում է երկրի նավթարդյունաբերության պատմության մեջ առանց վթարների  աշխատանքի ռեկորդը: Գործարանն ունի 56 միլիոն խորանարդ մետր գազի վերամշակման հզորություն և գործարկվել է 3 միլիարդ  400 միլիոն դոլար ներդրմամբ:

Բիդ Բոլանդ նավթավերամշակման գործարանն ունի ռազմավարական կարևոր նշանակություն: Այն կարևոր է ոչ միայն երկրի նավթաքիմիական ոլորտի կարիքների բավարարման, այլ նաև շրջակա միջավայրի պահպանության տեսակետից: Այս գերհզոր նախագծի գործադրումը կարևոր նշանակություն ունի նաև Իրանի քաղաքացիների առողջության համար:

ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգյանեն, կարևորելով գործարանի շահագործումն ասել է. «Այս գործարանը նավթաքիմիական հումքի մատակարարման խոշորագրուն նախագծերից է: Ինչ վերաբերում է բնապահպանությանը,  մինչև 2022 թ ավարտն այստեղ  գազի այրում տեղի չի ունենալու»:

Բիդ Բոլանդ գործարանը, չնայած ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցներին, իրականություն դարձրեց Իրանի նավթի արդյունաբերության ոլորտի 110-ամյա երազանքը: Այս հզոր գործարանում վերամշակվելու են Իրանի Խուզեստան, Բուշեր, Կոհգիլուե և Բոյեր-Ահմադ նահանգների և հարակից տարածքների նավթային գազերը:

Պատժամիջոցների պայմաններում աշխարհի ամենախոշոր երրորդ նախագիծը համարվող այս գործարանի գործարկումը, վկայում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անզոր էին Իրանի գիտելիքի ու կամքի դիմաց և որ Իրանի՝ «Մենք կարող ենք» կարգախոսը շարունակում է լինել երկրի հզորության կարևոր բաղադրիչը:

Էներգիան, մյուս կարևոր հարստությունների կողքին, յուրաքանչյուր երկրի ուժի աղբյուրն է: Այսօր Իրանը տարածաշրւջանի և աշխարհի ամենախոշոր էներգետիկ տերություններից մեկն է: Իրանն ունի գազաի ամենախոշոր պաշարները՝ 32 հազար միլիարդ խմ: Նախագահ Հասան Ռոհանիի խոսքով, աշխարհին իրանական նավթ ու գազ է պետք: Նա ասել է. «Իրանը  կարող է դառնալ տարածաշրջանի հանգույցը՝ էլեկտրաէներգիայի և գազի արտադրության և արտահանման հարցում»:

ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում Պարսից ծոցի Բիդ Բոլանդ նավթավերամշակման գործարանի գործարկումը ցույց տվեց ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության և պատժամիջոցների անարդյունավետությունը, ինչպես նաև դրա դիմաց Իրանի ազգային ուժն ու դիմացկունությունը: Իրանը, հենվելով իր ներքին ուժի վրա, բոլոր կարևորագույն ոլորտներում հպարտությամբ հաղթահարել է բոլոր ճնշումները:

 

Պիտակ