Հունվար 22, 2021 14:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.01.2021

Իրանցի մասնագետները հայտարարել են, որ Իրանում արտադրված կորոնավիրուսի պատվաստանյութն արդյունավետ է նաև վիրուսի բրիտանական շտամի դեպքում:

Իրան օրաթերթ

Թրամփի պոպուլիզմի ավարտը

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, Թվիթերում արած գրառման մեջ անդրադառնալով Դոնալդ Թրամփի նախագահության շրջանի ավարտին, նշել է. «Պոպուլիզմն իշխանության է գալիս աղմուկով, ատելությամբ, զրպարտություններով, ստերով և հեռանում՝ թողնելով վառված ու մասնատված երկիր»:

Ալիռեզա Մոզին, Թվիթերի իր միկրոբլոգում արած գրառման մեջ անդրադառնալով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պոպուլիզմի ավարտին, գրել է. «Պոպուլիզմն իշխանության է գալիս աղմուկով, ատելությամբ, զրպարտություններով: Այն շարունակվում է ստերով, արկածախնդրությամբ, ատելությամբ և իրենից հետո թողնում այրված ու մասնատված երկիր: Այս իրավիճակը կարող է կրկնվել ցանկացված տեղ և ցանկացած ժամանակ: Թրամփն այլևս չկա»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Կորոնավիրուսի իրանական պատվաստանյութն արդյունավետ է նաև վիրուսի բրիտանական  շտամի դեպքում

Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության փոխնախարարը հայտարարել է. «Իրանում և աշխարհում առկա կորոնավիրուսի պատվաստանյութերն արդյունավետ են Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի փոփոխված շտամի դեպքում: Սակայն եթե վիրուսը շարունակի փոփոխությունների ենթարկվել, պատվաստանյութերը կարող են դառնալ անարդյունավետ և առաջանա դրանց արտադրության մեջ փոփոխություն իրականացնելու անհրաժեշտություն:

Իրաջ Հարիրին, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարել է. «Իրանի պետական և մասնավոր հատվածի ընկերությունները ներկա դրությամբ անում են բոլոր հնարավոր քայլերը՝ պատվաստանյութի արտադրության ուղղությամբ: Այս ոլորտում գործող մի քանի խմբեր, մեծ առաջընթաց են արձանագրել: Այս ընկերությունների արտադրած պատվաստանյութի՝ կլինիկական փորձարկման փուլի մեկնարկին, դրանց անունները կհրապարակվեն: Հուսով եմ, մեզ կհաջողվի ունենալ մի քանի պատվաստանյութ և պատվաստման տարբեր եղանակներ»:

 

Էթեմադ օրաթերթ

Թրամփի դիմաց կրած հաղթանակից հետո, Իրանը չի հանձնվի

ԵՄ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Քեթրին Էշթոնը, ով կարևոր դերակարատարություն է ունեցել ՀԳՀԾ-ի ձևավորման հարցում և ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Չաք Հեգելը, համատեղ հայտարարության մեջ, Վաշինգտոնին կոչ են արել վերադառնալ ՀԳՀԾ:

Hill  կայքում հրապարակված հայտարարության մեջ, Էշթոնը և Հեգելն իրենց հակառակությունն են հայտնել այն պնդումներին, թե 2015թ ՀԳՀԾ-ն ստորագրելուց հետո, համաշխարհային իրավիճակը փոփոխության է ենթարկվել և ԱՄՆ-ն այլևս չի կարող վերադառանալ այդ ժամանակ կնքված միջուկային պայմանագիր:

Նրանք հայտարարել են, որ այդ պնդումները թերի են և դիմելով Ջո Բայդենի կառավարությանը, նշել են, որ Թրամփի վարչակազմի առավելագույն քաղաքականության դիմաց հաղթանակից հետո, Իրանն այլևս չի հանձնվի:

 

Համշահրի օրաթերթ

Մադուրո. Մենք հաղթեցինք Թրամփին, իսկ ԱՄՆ-ն պետք է  փոփոխի իր քաղաքականությունը

Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ Սպիտակ տնից Դոնալդ Թրամփի հեռանալը, հաղթանակ է այդ երկրի համար: Նա Սպիտակ տան նոր վարչակազմին կոչ է արել փոփոխության ենթարկել Կարակասի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունը:

Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան կարողացավ դիմակայել Դոնալդ Թրամփի քաղաքականությանը:

Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից հետո հրապարակված ուղերձում, Մադուրան ասել է. «Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը գնաց, գնաց, գնաց...: Մենք հաղթեցինք նրան: Սա Վենեսուելայի հաղթանակն է:  Նա մենակ գնաց: Սա հաղթանակ էր մեզ համար»:

 

armenpress.am

ԱՀԿ-ն կսկսի քննարկել ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի տվյալները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին կսկսի կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի տվյալների քննարկումը, այն կարող Է տեւել մի քանի օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) հաղորդել Է, որ խոսքը ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցումային հայտի նախահանձնման ընթացակարգի մասին Է: Պատվաստանյութի արտադրողներն անցյալ տարվա վերջին հավաստագրման հայտ են ներկայացրել ԱՀԿ-ի կենտրոնակայան:

ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը հունվարի 19-ին ասել Է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը թույլատրվածների ցուցակում ընդգրկելու շուրջ բանավեճերը կարող են տեւել մի քանի օր: «Այն, որ այդ բանավեճերն անցկացվելու են, խոսում Է այն մասին, որ մենք գտնվում ենք բավականին լավ փուլում: Բայց պարտադիր չԷ, որ այդ բանավեճերն ավարտվեն հենց այդ օրը: Օգտագործման համար պատրաստուկների ցուցակում ընդգրկելու թույլտվությունը փորձագետների կողմից կտրվի միայն այն ժամանակ, երբ նրանց բավարարեն բոլոր տվյալները (պատվաստանյութի վերաբերյալ)»,-նշել Է նա:

«Սպուտնիկ V» պատվաստանյութն արագացված ընթացակարգի շրջանակներում գրանցվել Է ԱՄԷ-ում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Հունգարիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում եւ Թուրքմենստանում: Այն նաեւ գրանցվել Է Ռուսաստանում եւ Բելառուսում: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցել Է 2020 թվականի օգոստոսին, որը մշակել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ն՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն դարձել Է COVID-19-ի կանխարգելման՝ աշխարհում առաջին պատվաստանյութը, որի կարեւոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը 90 տոկոսից բարձր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հայաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Համոզված եմ, որ առաջիկա տարիներին անելու եք հնարավորը՝ հետագա առաջընթաց և տպավորիչ ձեռքբերումներ ապահովելու Ձեր երկրի համար:

Ակնկալում եմ, որ մեր համագործակցությունը հնարավորություն կընձեռի առաջ մղել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները և կնպաստի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը:

Ձեզ և Ձեր վարչակազմին մաղթում եմ ամենայն հաջողություն»:

Նախագահ Սարգսյանն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ շնորհավորել է նաև Քամալա Հարիսին և հետագա հաջողություններ մաղթել:

 

panarmenian.net

Ֆունկցիոնալ պրոթեզներ՝ զինհաշմանդամներին

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց կտրամադրվեն առավել ֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզներ, նախագիծը քննարկվել է Կառավարության նիստում։

Գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձինք բուժատեխնիկական հանձնաժողովից ստացած համապատասխան եզրակացության հիման վրա ձեռք են բերում պետական հավաստագիր, որի միջոցով էլ իրականացվում է պրոթեզավորումը։

Պրոթեզի տրամադրումն այսուհետ իրականացվելու է՝ հաշվի առնելով շահառուի անհատական կարիքները վերջինիս գտնվելու վայրում՝ դիտարկելով նաև միջավայրը, նրա գործունեության ակտիվությունը։

Նոր նախագծով՝ պրոթեզների տրամադրման գործընթացում գնային սահմանափակում չի նախատեսվում։ Յուրաքանչյուր շահառուի համար իրականացվելու է իր կարիքներին համապատասխան ծախս։

Հայկական կողմն առայժմ չի հրապարակել 44-օրյա պատերազմից հետո զինհաշմանդամ դարձած անձանց թիվը։ Ավելի վաղ ախատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ 77 հոգի հաշմանդամության կարգ է ստացել։

 

panarmenian.net

Նախագիծ․ Ներքին գործերի նախարարություն կազմավորել

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունն առաջարկում է կազմավորել Ներքին գործերի նախարարություն։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Դրանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան։

Ըստ նախագծի՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։

Ոստիկանությունից բացի, մյուս ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։

Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է նախագահը։

«Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում»,- նշված է նախագծում։

Ըստ օրենսդրական փաթեթի՝ նախարարությանը ենթակա քննչական դեպարտամենտի ծառայողներն ունենալու են ոստիկանության ծառայողի կարգավիճակ։ Նշվում է, որ քննչական դեպարտամենտին առայժմ նախատեսվում է հանձնել ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով քրեական գործերի քննությունը։ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2019 թվականին գրանցվել է ՃՏՊ հանցագործությունների 1667 դեպք։

Ներքին գործերի նախարարույթւոն ստեղծելու մասին առաջակն ԱՆ-ն ներկայացրել էր 2020-ի փետրվարին։

 

Պիտակ