Հունվար 23, 2021 16:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Զարիֆ. Բայդենի կառավարությանը պետք է ընտրություն կատարի նախորդ ձախողված քաղաքականությունը շարունակելու  և խաղաղության ուղու միջև

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում, այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ իրականացվել են ամենամեծ սխալ հաշվարկները:

ՀԳՀԾ-ն չեղարկելու փորձերը, պատժամիջոցների միջոցով առավելագույն տնտեսական ճնշում գործադրելը, և   ԱԽ հակաիրանական զենքի էմբարգոն երկարաձգելու նպատակով համաշխարհային կոնսենսուսի հասնելու ջանքերը Թրամփի նախագահության տարիներին ԱՄՆ ձախողված քաղաքականություններից էին: Թրամփը   չէր պատկերացնում, որ Իրանը կարող է դիմակայել ԱՄՆ-ի ճնշմանը և նրա հաշվարկներըսխալ էին:

Ուրբաթ  օրը, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կանգնած է կարևոր ընտրության առջև: Զարիֆը Թվիթերում  գրել է. «Բայդենի կառավարությունը կամ կշարունակի Թրամփի վարչակազմի պարտված քաղաքականությունը և կընթանա միջազգային համագործակցության և միջազգային իրավունքի սկզբունքներն անտեսելու ուղով, կամ կհրաժարվի անցյալի ձախողված ենթադրություններից ու հետամուտ կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:

Վերջին չորս տարիների ընթացքում Թրամփի չմտածված որոշումները և մեծ սխալները ոչ միայն համաշխարհային քննադատության պատճառ են դարձել, այլև խաթարլ աշխարհում ԱՄՆ-ի հեղինակությունը:

Թաթարստանի համալսարանի պրոֆեսոր և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի փոխտնօրեն Վադիմ Խոմենկոն  կարծում է, որ ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գալը  Դոնալդ Թրամփի ռազմավարական սխալն էր ինչը մեծ ծախսեր պարտադրեց ԱՄՆ-ին ու վարկաբեկեց այդ երկրին:

ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունները կրճատելու Իրանի կամավոր քայլերըԱՄՆ-ին ցույց են տվել, որ Թեհրանը չի լռում Սպիտակ տան ղեկավարների գործադրած բռնությունների դեմ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իսլամական Հանրապետությունը չի շտապում և ցանկություն չունիմ, որպեսզի ԱՄՆ-ը վերադառնա ՀԳՀԾ: Մենք ակնկալում ենք, որ  պատժամիջոցները կչեղարկվեմ և  Իրանի ժողովրդի ոտնահարված  իրավունքը կվերականգնվիԻսկ դա Միացյալ Նահանգների և Եվրոպայիի պարտականությունն է»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ՀԳՀԾ-ով ստանձնած  պարտավորությունների մի մասը կրճատելու Իրանի խորհրդարանի որոշումը և կառավարության գործողությունը համարել է միանգամայն ճիշտ և ռացիոնալ, հավելելով.«Իսլամական հանրապետության համար անիմաստ է կատարել իր բոլոր պարտավորությունները, երբ մյուս կողմը չի կատարում դրանք»:

Այաթոլլահ Խամենին ասել է,«Եթե նրանք վերադառնան իրենց ստանձնած պարտավորություններին, մենք նույնպես կվերադառնանք: Ինչպես ես ի սկզբանե ասել էի , միջոցառումները պետք է լինեն համաչափ: Նրանց աշխատանքը և հանձնառությունը պետք է լինի մեր աշխատանքի և հանձնառության դիմաց: Դա նախկինում տեղի չի ունեցել, սակայն պետք է լինի հիմա»:

Փաստն այն է, որ ԱՄՆ-ի թշնամությունն Իրանի հետ ԱՄՆ ճնշող քաղաքականությունը չընդունելու պատճառով է, ուստի այդ թշնամությանը վերջ տալու միակ միջոցը նրանց հիասթափեցնելն է:

Այդ պատճառով, անհրաժեշտ է ամրապնդել հզորության գործիքները: Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարություններն արտացոլում են ԻԻՀ տրամաբանական դիրքորոշումը ՀԳՀԾ-ի նկատմամբ:

Foreign Affairs ամսագրում հրապարակված հոդվածում, անդրադառնալով Թրամփի վարչակազմի ձախողված քաղաքականությանը ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը գրել է.«Բայդենի նոր վարչակազմը դեռ կարող է փրկել միջուկային գործարքը, բայց միայն այն դեպքում, եթե վերացնի  Թրամփի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ