Հունվար 24, 2021 17:02 Asia/Tehran

Թեհրանի և Երևանի միջև ներկայիս տնտեսական համագործակցությունը չի համապատասխանում առկա կարողություններին և հնարավորություններին, բայց ո՞րն է այդ բացի պատճառը, և արդյոք կարո՞ղ են այդ պայմանները փոխվել երկու երկրների և տարածաշրջանի իրական կարողություններին համապատասխան:

Այս հարցի պատասխանը պետք է որոնել Իրանի ու Հայաստանի տնտեսական պաշտոնատարների բանակցություններում: 

Ուրբաթ օրը, մի պատվիրակության գլխավորությամբ Թեհրան ժամանած ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է. «Հայաստանում համատեղ արտադրություն հիմնելով, հնարավոր կլինի շրջանցել պատժամիջոցները և երկկողմ առևտրի ծավալը տարեկան 400 միլիոն դոլարից հասցնել մեկ միլիարդ դոլարի»: 

Կարևորելով առևտրային ոլորտում Իրան-Հայաստան երկկողմ համագործակցությունը և այլ երկրներ համատեղ արտահանումը, Քերոբյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է իրանցի առևտրականներին առևտրային տարածք տրամադրել երրորդ երկրներ մուտք գործելու համար:

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնին և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկկողմ համագործակցությունների ընդլայնման հուշագիր են ստորագրել: Իրանում և Հայաստանում փոքր և միջին արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարները ևս կենտրոնացել են փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցության ընդլայնման վրա:

Իրանի փոքր արդյունաբերության և արդյունաբերական քաղաքների կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Ռասուլյանը և ՀՀ Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը արդյունաբերական շրջաններում երկու երկրների  ընկերությունների համագործակցությունը և Թեհրանում ու Երևանում համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը:

Իրանն ու Հայաստանը առևտրի և մշակութային կապերի երկար ու պատմական անցյալ ունեն:  Բայց ներկայիս իրավիճակում, հաշվի առնելով առևտրի խոչընդոտները և ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները, կարևորվում է երկու երկրի համար ապահովել պայմանները՝ բոլոր ոլորտներում առկա կարողությունները առավելագույնս օգտագործելու համար: Հանքերի, սննդի և կենցաղային տեխնիկայի ոլորտները լավ հնարավորություն են երկու երկրի առևտրականների համար`փոխադարձ համագործակցությունն ընդլայնելու համար: 

Այս տեսանկյունից, Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի նախարարի բանակցությունները լավ հնարավորություն ստեղծեցին խոչընդոտները վերացնելու և երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ծավալը հավասարակշռելու համար դյուրություններ ստեղծելու ուղղությամբ գործադիր որոշումներ կայացնելու համար:

Եվրասիական ազգային համալսարանի ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Բագաբեթ Կոնոսովն ասում է.«Կենտրոնական Ասիայի երկրները շահագրգռված են Իրանի հետ հարաբերությունների հաստատման մեջ, և Թեհրանի հետ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի հասնելու համար, պետք է շահավետ ներուժով տարբեր ներդրումներ կատարել»:

Ներկայումս Իրանի Իսլամական Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Հայաստանը նույնպես այդ միության անդամ է, և սա մեծ հնարավորություն է տարածաշրջանային զուգամերձությունն ամրապնդելու համար: Տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, արդյունավետ լինելու դեպքում, կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանային քաղաքական միասնության, և այլ կերպ ասած՝ զուգամերձության համար:

Տնտեսական սղաճի պայմաններում, տարածաշրջանի երկրները տնտեսական համագործակցության խիստ կարիք ունեն: Ղարաբաղյան պատերազմն ավարտվելով, տարածաշրջանում կայուն պայմաններ են ստեղծվել: Տարածաշրջանային տնտեսական գործունեության ամրապնդումը, անշուշտ արդյունավետ է լինելու այս իրավիճակի բարելավման համար և նպաստելու է  տարածաշրջանի երկրների միջև խաղաղության ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը: